Ալավերդիում քաղաքապետ է ընտրվել մարզպետի հովանավորյալը
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հունիսի 7-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հովանավորյալ թեկնածուն՝ Կարեն Փարեմուզյանը. նրա օգտին քվեարկել է 5141 ընտրող: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Մյուս թեկնածուի՝ Արթուր Աբգարյանի օգտին քվեարկել է 3554 ընտրող:
Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 8970 մարդ՝ ընտրացուցակներում գրանցված 16473 ընտրողից:
Նշենք, որ այս քաղաքում քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուները երկուսն էին` Արթուր Աբգարյանը և Կարեն Փարեմուզյանը։ Արթուր Աբգարյանը «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, իսկ Կարեն Փարեմուզյանը Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է: Վերջինին սատարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: