Ռուս հասարակական-քաղաքական գործչին. «Արդյո՞ք չեք վախենում հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում»
Օրերս Ռուսաստանի Դաշնության Սոցիալական արդարության կոմունիստական կուսակցության ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Անդրեյ Բոգդանովը այցելել էր Հայաստան: Այդ ընթացքում Բոգդանովը նաև եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Վերջինս այցի մասին շուրջ մեկ տասնյակի հասնող գրառումներ է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում, ինչպես նաև բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել` արված թե Հայաստանի և թե Լեռնային Ղարաբաղի տարբեր քաղաքներում:
Լուսանկարներից պարզ է դառնում, որ նա Երևանում այցելել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Ռուս հասարակական-քաղաքական գործչի այցելությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն չի վրիպել ադրբեջանական մամուլի և իշխանությունների աչքից:
Ի պատասխան Ադրբեջանում բարձրացված աղմուկին և հատկապես հարցին, թե արդյոք չի վախենում, որ կարող է հայտնվել Ադրբեջանի ԱԳՆ-ի սև ցուցակում, Անդրեյ Բոգդանովը պատասխանել է. «Ես այցելել եմ իմ երեխաների նախապապի գերեզմանին: Չեմ կարծում, որ դրա համար ինձանից պետք է նեղանալ: Ես պաշտոնյաների և քաղաքական գործիչների հետ չեմ հանդիպել»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ