Արտահերթ ընտրություններ Շիրակի մարզում
Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում օգոստոսի 23-ին արտահերթ ընտրություններ տեղի կունենան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Panorama.am-ը տեղեկանում է, որ թեկնածուները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու են հուլիսի 27-ից, իսկ թեկնածուների գրանցման գործընթացը կմեկնարկի օգոստոսի 2-ից մինչև 4-ը:
Գյուղապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 11-ից և կշարունակվի մինչև 21-ը:
Սպանդարյանի գյուղապետ Վաղինակ Բաղդասարյանի լիազորությունները համարվել են վաղաժամկետ դադարեցված կառավարության հուլիսի 8-ի որոշմամբ։ 2012 թվականի սեպտեմբերի 9-ին գյուղապետի պաշտոնում ընտրված Վաղինակ Բաղդասարյանը 2015 թվականի մայիսի 19-ին մահացել էր:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան