Քաղաքական 17:00 27/07/2015

1 տարում հայկական բանակի ստորաբաժանումները հակառակորդի մի քանի ականանետային դիրք են ոչնչացրել. Ջամալյան

Բաքվում կայացած եվրոպական խաղերի ավարտից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները հակառակորդի կողմից սպասելի էին: Այդ մասին Panorama.am-ին կարծիք հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:

«Սպասելի էր, ադրբեջանական կողմը կրկին ապակայունացնելու է իրավիճակը պետական սահմանին: Բայց բնականաբար, Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են նման զարգացումների»,-հավելեց Ջամալյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված հակառակորդի կողմից տարբեր չափի ականանետերի կիրառումը, Ջամալյանն ի պատասխան նկատեց, որ դա սահմանային լարվածության նոր որակի մասին է վկայում:

«Հայկական կողմը հրադադարի հաստատումից ի վեր սկզբունքորեն ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի զինատեսակներ կիրառելուց: Բայց եթե թշնամին գնացել է այդ քայլին, ապա բնականաբար մեր դիրքապահ ստորաբաժանումները չեն կարող պասիվ դիտորդի դերում մնալ: Նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայկական բանակի ստորաբաժանումների դիպուկ կրակով հակառակորդի մի քանի ականանետային դիրք է ոչնչացվել: Եթե մեր այդ հակընդդեմ գործողությունները չլինեն, ապա պետական սահմանին իրավիճակը շատ ավելի կլարվի, քանզի թշնամին իրեն անպատժելի կզգա, և է՛լ ավելի սանձարձակ կդառնա»,- հավելեց ՊՆախարարի խորհրդականը:

Նրա պնդմամբ, և Հայաստանի հասարակությունը, և առավել ևս հայկական բանակը պետք է պատրաստ լինի սահմանում լարվածության աճին:

«Եղել և մնում եմ այն տեսակետին, որ չի կարելի հանիրավի հանգստացնել մարդկանց: Այդ առումով ոչ միայն բանակն, այլև մեր հանրությունը պետք է պատրաստ լինի պետական սահմանին լարվածության նոր փուլին: Պետք է ի նկատի ունենալ, որ թշնամու ծավալուն ագրեսիան հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք թուլանանք, ընկալվենք որպես մատչելի թիրախ: Իսկ սահմանին իրավիճակի ապակայունացմանն ու ըստ այդմ՝ թշնամու ագրեսիային դիմակայելու պատրաստակամությունն ադրբեջանական կողմի ագրեսիվ նկրտումները զսպող կարևորագույն գործոն է: Տվյալ դեպքում շատ կարևոր է անհրաժեշտության դեպքում արագ համախմբվելու ունակությունը: Վստահ եմ, որ անցյալ օգոստոսին մեր հասարակության համախմբման փաստը, կամավորականների այցը մարտական հենակետեր աննկատ չի մնացել Բաքվում, և իր սթափեցնող ազդեցությունն ունեցել է: Հետայսու նույնպես թշնամուն հարկավոր է պարբերաբար սթափեցնել՝ արժանապատիվ և հուսալի խաղաղություն ապահովելու համար», -հավելեց պաշտոնյան:

Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունը, տեղեկացրել էր, որ հանգստյան օրերին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 9 և 20 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 200 կրակոց:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}