«Դա բյուրոկրատական առումով ժամանակատար է». Շ. Քոչարյանը՝ ՀՀ-ԵՄ բանակցությունների մասին
Հայաստան-Եվրամիություն նոր բանակցություններում ձգձգումներ չկան,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Ըստ նրա, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր երկրների համաձայնությունը. «Որպեսզի այդ մանդատը ստանանք՝ անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը: Դա բյուրոկրատական առումով ժամանակատար է: Այդ մանդատը ստանալուց հետո արդեն բանակցող թիմը կարող է հստակորեն մտնել բանակցությունների մեջ: Թե ներկայումս ինչ փուլում է, մենք չենք կարող իմանալ: Իրականում դա կոնսենսուսային որոշում պետք է լինի: Չեմ կարծում, որ լինի պետություն, որը չտա իր համաձայնությունը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ՀՀ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ բարեհաջող ավարտել են ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր համապարփակ համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը:
«Այս տարին վճռորոշ է մեր հարաբերություններում»,- նշել էր նա:
Թեմային առնչվող հրապարակումներ՝
Դ.Տուսկ. ՀՀ-ԵՄ ապագայի հնարավոր համաձայնագիրը մի փոքր այլ կլինի, քան նախկին մեր առաջարկն էր (տեսանյութ)
Սերժ Սարգսյան. Չեմ պատկերացնում Հայաստանում բարեփոխումներ` առանց եվրոպական փորձի և օժանդակության
Դոնալդ Տուսկ. Այս տարին վճռորոշ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում
ՀՀ նախագահ. ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների հաջող ավարտը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում
Սերժ Սարգսյանն ու Դոնալդ Տուսկն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և ընթացիկ համագործակցությանը