Հուլիսին բանան ներկրվել է միայն Էկվադորից
Հուլիս ամսվա ընթացքում Հայաստան բանան ներկրել է միայն Էկվադորից: Այս մասին նշվում է ԳՆ Սննդամթերքի անվտանգության ծառայության՝ Թարմ պտուղ-բանջարեղենում նիտրատների քանակության մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հրապարակած տեղեկանքում:
Հարավամերիկյան երկրից բերված քանի հազար կգ բանանում, ըստ ՍԱՊԾ-ի, նիտրատների պարունակությունը եղել է նորմայի սահմաններում: Նիտրատների առավելագույն քնակությունը բանանի 1 կգ-ի համար սահմնաված է 60 մգ-ն: Ծառայության հետազոտությունները ցույց են տվել, որ առավել մեծ թիվը 42 մգ-ն է:
Հուլիսին թարմ պտուղ-բանջարեղեներից Հայաստան է ներմուծվել նաև սոխ՝ Իրանից ու Վրաստանից, տաքդեղ՝ Իրանից, կիտրոն՝ Եգիպտոսից ու Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Վերջին երկրից մեկական անգամ Հայաստան է բերվել նաև նարինջ ու թուրինջ: Բոլոր դեպքերում էլ նիտրատների քանակությունը չի գերազանցել թույլատրելի առավելագույն նորման:
Ուշագրավ է, որ ՍԱՊԾ տեղեկանքում, տվյալներ չկան Թուրքիայից ներմուծված պտուղ-բանջարեղենի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ հուլիսին հարևան երկրից ներմուծում չի եղել, կամ էլ ծառայությունը տվյալները կիսատ է հրապարակել:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները