Կարապետ Ռուբինյանը դադարեցնում է ՀՀՇ-ին անդամակցությունը
Կարապետ Ռուբինյանը հայտարարում է ՀՀՇ կուսակցության անդամակցության դադարեցման մասին:
Հիշեցնենք, որ երեկ Սահմանդրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ քննարկումներ ու հանդիպումներ ունենալու շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանըի և Դավիթ Առաքելյանի հետ:
«Կրկին ու ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀՇ համագումարը, խորհուրդը կամ վարչությունը իրենց որոշումներով չեն լիազորել Բաղրամյան 26 այցելածներին ներկայացնելու կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, այն պարզ պատճառով, որ չեն քննարկել նման հարց:
ՀՀՇ ղեկավարների նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է կուսակցության անդամների` հարցեր քննարկելու ու որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը և խորը հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնց շուրջ պայմանավորվել էինք հիմնադիրներով, երբ ընդվզեցինք Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած այս կուսակցությունը մեկ անձի քմահաճույքով լուծարելու դեմ և վերաբացեցինք այն:
Ստեղծված իրավիճակում, երբ ի հեճուկս առաջին հանդիպման առիթով հրապարակավ հայտնած իմ անհամաձայնության ու բողոքի` ընդեմ որդեգրված հակաժողովրդավարական գործելաոճի, համառորեն կրկնվում է նույնը, ստիպված եմ հայտարարելու Հայոց համազգային շարժում կուսակցությանը իմ անդամակցությունը դադարեցնելու մասին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետ Ռուբինյանը:
Նախորդող հրապարակում՝
Արարատ Զուրաբյան. Կարծում եմ, մեր ներկայացրած առաջարկություններն ընդունելի են իշխանությունների կողմից
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան