Տարածաշրջան 18:42 01/09/2015

Բաքվում դատարանը լրագրող Խադիջա Իսմայլիլովային դատապարտել է 7 ու կես տարվա ազատազրկման

Բաքվում ավարտված դատավարության արդյունքում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովան դատապարտվել է 7 ու կես տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեության և իշխանության չարաշահման մեջ: Այս մասին հաղորդում է «BBC» -ն:

Ինքը Իսմայիլովան հայտարարում է, որ իր դեմ առաջ քաշված մեղադրանքներն անհիմն են: Երեկ դատավճռից հետո` իրեն տրված վերջին խոսքի իրավունքից օգտվելիս Իսմայիլովան մատնանշել է Ադրբեջանի իշխանությունների կողմից դատավարական գործընթացում օրենքի խախտման բազմաթիվ դեպքեր:

Իրավապաշտպանները Իսմայիլովայի գործը կապում են նրա լրագրողական գործունեության և մասնավորապես Ալիևների ընտանիքին պատկանող բիզնեսների մասին գրված հետաքննական հոդվածի հետ:

Իր վերջին խոսքում Իսմայիլովան հայտարարել է, որ Ադրբեջանի վարչահրամայական ռեժիմի վերջը շուտով գալու է:
«Դա տեղի կունենա նավթի գների անկման հետևանքով, իսկ մյուս պատճառը լինելու ենք մենք»,-հայտարարել է Ադրբեջանի իշխանական վերնախավում կոռուպցիոն գործընթացների հետաքննությամբ հայտնի լրագրողը:

Խադիջա Իսմայիլովայի դատավճիռն արդեն քննադատության է արժանացել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

«Human Rights Watch»-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ լրագրողը ենթարկվել է «քաղաքականապես մոտիվացված հետապնդման, խախտումներով ընթացած դատավարության, ինչպես նաև վարկաբեկման քարոզարշավի: Ադրբեջանական իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Իսմայիլովային»:

Իր հերթին «Human Rights Watch»-ի գործադիր տնօրեն Քեննեթ Ռոտի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Խադիջա Իսմայիլովայի անընդունելի դատավճիռը ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ձգտումը`խախտելու օրենքները հանուն ընդդիմախոսներից վրեժ լուծելու նպատակի: Իսմայիլովայի դատավճիռն ու նրա հասցեին առաջ քաշված մեղադրանքները պետք է անհապաղ հանվեն»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:00
Ռոնալդուն՝ «Յուվենտուսում» իր ապագայի մասին
«Մենք այդքան էլ լավ հանդես չեկանք Չեմպիոնների լիգայում, սակայն միշտ էլ կա հաջորդ խաղաշրջանը»։
Աղբյուր` Panorama.am
14:54
Երկրորդ արարի մեկնարկը
Հիշո՞ւմ եք  ինչ պայծառ խոստումներով էր ողողվել Հայաստանը ուղիղ մեկ տարի առաջ: Առանձնապես բարձր էին հնչում գռփած փողերը հետ բերելու և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Սա վնասի հատուցում չէ, այլ՝ աջակցություն. Զեյնալյան
Խորհրդարանում «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին»...
Աղբյուր` Panorama.am
14:30
Զելենսկին չի ընդունել Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի շնորհավորանքը
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
14:14
Արտյոմ Հակոբյանը կներկայացնի Հայաստանը «Նոր ալիքում»
«Նոր ալիք-2019» երգի միջազգային մրցույթը կանցկացվի օգոստոսի 24-29-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում:
Աղբյուր` Panorama.am
14:01
Արարատ Միրզոյանն ի վերջո կանխիկով է գնել հեռուստացույցը
Խորհրդարանում այսօր լրագրողները ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին նրա ապառիկներից, վարկերից ու հեռուստացույց գնելուց։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
13:51
Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման հարցով բանակցում է մի շարք երկրների հետ. փոխնախարար
Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ճանապարհների հարցով մտահոգվելու փոխարեն զբաղված եք չգիտեմ ինչով. Սամսոնյանը՝ Արշակյանին
«Ողջունելի է, երբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանը հետևում է քաղաքական անցուդարձին մեդիայով և ժամանակ ունի հեռուստացույց...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արցախի ոստիկանություն. Եղբորը սպանելու պատճառը ինտերնետային խաղերը չեն
Արցախի ոստիկանությունը տարածել է պարզաբանում Նոր Գետաշեն գյուղում տեղի ունեցած դաժան սպանության մասին։ Հիշեցնենք, որ Շահումյանի շրջանում 18-ամյա...
Աղբյուր` Panorama.am
13:31
ASOS ցանցի սեփականատիրոջ 4 երեխաներից 3-ը զոհվել են Շրի Լանկայի ահաբեկչության հետևանքով
Բրիտանական ASOS ընկերության սեփականատեր, միլիարդատեր Անդերս Հոլք Պովլսենի 4 երեխաներից 3-ը զոհվել են Սուրբ Զատիկի օրը Շրի Լանկայում տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
13:21
Մարտի 1-ի 10 զոհերի իրավահաջորդներից բացի, աջակցություն կտրամադրվի ծանր վնասվածք ստացած 63 անձի
ԱԺ քննարկման է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի կողմից հեղինակած «2008 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:16
ՌԴ վարչապետն Ուկրաինայի նոր նախագահին խելամտություն է մաղթել
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում քվեարկության արդյունքները ցույց տվեցին,...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ներդրողն ահազանգում է խոչընդոտների մասին
Նա բաց նամակ է հղել Փաշինյանին
Աղբյուր` Panorama.am
13:04
Սանասարյանն իմ ընկերն է, բայց նոր Հայաստանում դա ազդեցություն չի կարող ունենալ. Միրզոյան
«Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց դա որևէ կապ չունի նոր Հայաստանում որևէ մեկի ընկերը լինել կամ չլինելը, դա որևէ ազդեցություն չի կարող...
Աղբյուր` Panorama.am
13:00
Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ կայացած դատական նիստում մերժվեց ԱԺ նախկին...
Աղբյուր` Panorama.am
12:58
Քաղաքացու գովազդային պաստառները՝ համարյա «թեժ գներ» տարբերակով
Համացանցն այսօր արդեն քննարկում է ոչ միայն «Քաղաքացու օր» հատուկ տոնելու անհրաժեշտությունը, ծրագրի բացակայությունը, միլիոնների...
Աղբյուր` Panorama.am
12:32
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
12:25
Սերգեյ Բագրատյանն առաջարկում է փակել թրաֆիքինգի օջախներ հանդիսացող մերսման սրահները
Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության...
Աղբյուր` Panorama.am
12:12
Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ
Այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  նախագահի ընտրության հարցի քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պոմպեո. ԱՄՆ-ը ռազմական միջամտությամբ չի փոխի Իրանում գործող ռեժիմը
Միացյալ Նահանգները չի ձգտում Իրանում ռեժիմի փոփոխությունների՝ ուղղակի ռազմական միջամտության միջոցով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար...
Աղբյուր` Panorama.am
11:48
Իրաքից տաք հոսանքներ են գալիս
Ապրիլի 24-ից սկսած Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։ Օդի ջերմաստիճանը ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Զելենսկուն հրավիրել են Ղրիմ
Ղրիմի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Գեմպելը հայտարարել է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
11:40
Ուսպենսկայայի ներկայացուցիչը հերքել է նրա հոսպիտալացման տեղեկությունը
Այսօր տեղեկություն տարածվեց, որ երգչուհի Լյուբով Ուսպենսկայն շտապ հոսպիտալացրել է Մոսկվայում։ Նշվում էր, որ այսօր՝ ապրիլի 22-ին, նախատեսված էր...
Աղբյուր` Panorama.am
11:36
Կառավարությունն ընդունել է ԼՀԿ առաջարկը՝ ՏՏ ոլորտի արտոնությունների հետ կապված
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում...
Աղբյուր` Panorama.am
11:30
«Իրավական ուղի» ՀԿ. Մեռելոցի օրվա պատշաճ ծիսակատարությունը մարդու իրավունքների խնդիր է
Սուրբ Հարության տոնին հաջորդող օրը մեռելոց է: Մարդիկ այցելում են իրենց հարազատների շիրիմներին: Նախորդ կառավարությունը տաղավար տոներին...
Աղբյուր` Panorama.am
11:26
ԿԲ նախագահը Ֆրանկֆուրտում նախագահելու է գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի նիստը
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ նախագահելու է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական...
Աղբյուր` Panorama.am
11:21
Պետական աջակցության ծրագիր՝ փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման համար
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ պետությունը պատրաստ է աջակցել՝ «խելացի»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան
15:47 19/04/2019

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}