Թուրք նախարար. «Հայերի կոտորած եղել է»
Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ «Ժողովուրդների դեմկորատական կուսակցությունը» ներկայացնող Ալի Հայդար Քոնջան ներկայացրել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «Sabah» պարբերականը նշում է, որ նախարար Քոնջան Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցին պատասխանելիս «չափերն անցել է»:
«Հայոց ցեղասպանության հարցը ԵՄ-ի օրակարգ բերվելու դեպքում ինքը ինչ դիրքորոշում կորդեգրի» հարցին ի պատասխան` քրդամետ կուսակցությունը ներկայացնող նախարարը ասել էր. «Ակնհայտ է, որ կոտորած եղել է: Դա բոլորն են ընդունում: Ըստ էության՝ ժխտող էլ չկա: Հիմնական հարցը դրա բնութագրման մեջ է: Այս հարցն էլ մեր կուսակցության հետ կքննարկենք և միասնաբար ընդունված որոշման վերաբերյալ մեր տեսակետը կհստակեցնենք»: