![](https://panorama.am/news_images/481/1442277_1/f563c96a0c16ae_563c96a0c1a63.thumb.jpg)
«Մոլոտովի կոկտեյլ» են նետել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության վրա
Օգոստոսի 10-ին անհայտ հանցագործը «Մոլոտովի կոկտեյլ» է նետել Գլենդելում Հայաստանի հյուպատոսության շենքի վրա, այս մասին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթին հայտնել է լավատեղյակ մի անձ, որ չի ցանկացել բացահայտել իր անունը:
Հյուպատոսության վերահսկողության տեսախցիկները արձանագրել են, որը ժամը 00.03-ին մի մեքենա է կանգ առել հյուպատոսության շենքի մոտ: Ուղևորը դուրս է եկել մեքենայից և դյուրավառ հեղուկով լի շիշը վառելով նետել շենքի ուղղությամբ: Նետված օբյեկտից այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա և խանձվել են մոտակա ծառի ճյուղերը:
Երբ Գլենդելի ոստիկանությունը հասել է հյուպատոսություն, հարձակվողներն արդեն փախել էին հանցագործության վայրից: Թե Գլենդելի ոստիկանությունը, թե ԱՄՆ-ի պետդեպարտամենտի անվտանգության ծառայությունը ակտիվորեն հետաքննում են հրկիզման փորձը:
Առաջին անգամ է, որ հայկական դիվանագիտական շենք է հարձակման ենթարկվել Միացյալ Նահանգներում, և հավանաբար՝ ամբողջ աշխարհում:
Գլենդելի ոստիկանության մամուլի խոսնակը «Կալիֆորնիա կուրիեր»-ին ասել է, որ չի կարող որևէ մեկնաբանություն անել, քանի որ միջադեպի շուրջ հետաքննությունը շարունակվում է:
Հարութ Սասունյան
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)