Հալեպում հրթիռակոծության հետևանքով հայեր են վիրավորվել
Հալեպի Նոր գեղի թաղամասի հրթիռակոծության հետևանքով 4 հայեր են վիրավորվել: «Գանձասար» թերթը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին թաղամասը բուռն հրթիռակոծման է ենթարկվել, ինչի հետևանքով շենքեր են փլվել, զոհեր ու վիրավորներ: Ըստ աղբյուրի, զոհերի թիվը հասել է 9-ի:
Վիրավորված հայերի ինքնությունը հայտնի է` Կարօ Աշճեան, Եղիա Փիլաւճեան, Ժագլին Ասսէյեան և Ներսէս Թաթոյեան: «Վիրաւորներուն վիճակը մտահոգիչ չէ», -նշում է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին