Հարցազրույցներ 11:16 02/10/2015

ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցողը համառորեն ցանկանում է գալ Հայաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովում նախօրեին քննարկվեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը, որի զեկուցողն է Միլիցա Մարկովիչը։ Զեկույցը վերնագրված է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»։

Հակահայկական այս զեկույցի ընթացքի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, ով ասաց, որ այս զեկույցը, Լեռնային Ղարաբաղի զեկույցի հետ միասին ադրբեջանական գրոհի տարբեր թևերն են, նույն պատկերով, նույն ձեռագրով զարգացող գործընթացներ, որն իրականացվում է ադրբեջանական լոբբիստների կողմից։

«Զեկույցի նպատակն է փորձել հիմք ստեղծել Ադրբեջանի համար նպաստավոր ձևակերպումներ ունենալու համար, զուգակցելով Հայաստանի վրա մեղադրանքներ բարդելու գործով: Այս Վեհաժողովում Ադրբեջանին ուղղված այնքան մեղադրանքներ կան՝ թե քաղաքական, թե իրավական, թե պարտավորությունների կատարման բնույթի, որ իրենց համար այսօր գերխնդիր է՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ կարողանան մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի վերաբերյալ։ Այս առումով ուզում եմ հիշեցնել ընդամենը 3 օր առաջ Բյուրոյի զեկույցի ժամանակ Սոցիալիստների խմբի ղեկավար Անդրեաս Գրոսի խոսքը, ով Վեհաժողովի հնագույն, ամենափորձառու ու հեղինակավոր պատգամավորներից է, սա ասում եմ, որ մեր ընթերցողը պատկերացնի, որ քաջատեղյակ մարդու մասին է խոսքը, ով կարճ նախադասությամբ ամփոփեց կարևոր մի միտք, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի համար խնդրահարույց պետություն չէ, այսօր խնդրահարույց պետությունն Ադրբեջանն է»,-ասաց Հերմինե Նաղդալյանը։

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ բավական երկար ժամանակ զեկուցողը տարբեր մտացածին պատրվակներով ժամանակ է ձգում, և զեկույցի հաստատումից 1 տարի հետո է միայն դիմել Հայաստանի իշխանություններին՝ Հայաստան այց կազմակերպելու համար։

«Այս ողջ ընթացքում մենք իրեն ներկայացնում ենք, որ զեկույցը գրելու համար խիստ կարևոր է այցելել Ղարաբաղ և բացատրում ենք, որ Սարսանգի ջրամբարը գտնվում է ոչ թե Հայաստանում, ոչ թե Երևանում, այլ Ղարաբաղում։ Զեկուցողի կողմից Ղարաբաղ այցելելու ցանկություն չունենալը բացատրվում է նրանով, որ զեկուցողը, լինելով ուղղորդված Ադրբեջանի կողմից, համարում է, որ անթույլատրելի է ուղիղ կապ հաստատել Ղարաբաղի իշխանությունների հետ։ Սա քաղաքական բաղադրիչն է։ Եվ երկրորդն այն է, որ օգտվելով այդ հանգամանքից՝ չայցելել, չտեսնել իրական իրավիճակը, տուրք տալ Ադրբեջանի կողմից պատրաստած միակողմանի նյութերին և մեղադրանքներին ու պատրաստել միակողմանի փաստաթուղթ՝ Հայաստանի դեմ։ Սա է ամբողջ էությունը։ Մենք զեկուցողին բազմիցս ասել ենք, որ սիրով իրեն կընդունենք Հայաստանում, որտեղ կարող է տեսնել Սևանա լիճը, մեր ջրամբարները, իսկ Սարսանգի ջրամբարը տեսնելու համար պետք է գնալ Ղարաբաղ։ Զեկուցողի կողմից Ղարաբաղ այցը պարտադիր է, որի համար պետք է դիմել Ղարաբաղի իշխանություններին, քանի որ գրել մի բանի մասին, որը չես տեսել, չգիտես և ներկայացնել այս հեղինակավոր կազմակերպությանը՝ անհնար է։ Ահա այստեղ, այս պահին կանգնած ենք: Թեև մեզ համար տհաճ է զեկուցողի պատվիրված, անաչառությունից խիստ հեռու կեցվածքը, նրա չհակվածությունը համագործակցության և դուրս գալու այն կաղապարից, որով նրան սահմանափակել են «պատվիրատուները», ինչպես նաև հակումը անտեղի քաղաքականացնելու մարդասիրական, հումանիտար օրակարգի մաս հանդիսացող հարցերը, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ մենք ինչպես բազմաթիվ այլ զեկույցների, այնպես էլ այս զեկույցի պարագայում, պետք է շարունակենք մեր աշխատանքը, փորձենք բացատրական և այլ աշխատանքներով հակազդել նման հարձակումներին»,-ասաց ՀՀ պատվիրակության ղեկավարը։

Հերմինե Նաղդալյանի խոսքերով, ներկայումս զեկույցի պատրաստումը գտնվում է կազմակերպչական՝ փաստահավաք առաքելությունների կազմակերպման փուլում, իսկ բովանդակային հարցերի քննարկում տեղի կունենա այն ժամանակ, երբ զեկուցողը այց կկատարի Ղարաբաղ։

Աննա Մկրտչյան, Ստրասբուրգ

Նախորդող հրապարակումներ`
Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում բարձրացնում են Սարսանգի ջրամբարի հարցը
ԵԽԽՎ-ն վերանայո՞ւմ է իր մոտեցումը Հայաստանի նկատմամբ
Սարսանգի ջրամբար. ԵԽԽՎ-ն ԼՂՀ-ին չարձագանքեց, իսկ Ադրբեջանին չմերժեց
Այս ամենից, անկեղծ ասած, սկսում է երկակի ստանդարտների ու սուբյեկտիվության խիստ սուր հոտ գալ. Ն.Զոհրաբյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}