Եթե հանրաքվեի ժամանակ օրենքը չպահպանվի, սահմանադրական բարեփոխումներն անիմաստ կլինեն. Գագիկ Հարությունյան
Սահմանադրության բարեփոխումներն անիմաստ կդառնան, եթե հանրաքվեն չանցնի օրենքի տառին և ոգուն համապատասխան: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասախանելով հարցին, թե ինչպե՞ս կարող է հանրաքվեն արդար անցնի, եթե Ընտրական օրենսգիրքը չի փոփոխվել:
Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին Գագիկ Հարությունյանը հորդորեց հարցնել քաղաքական գործընթացների պատասխանատուներից:
«Եթե օրենքը չպահպանվի, ամեն ինչ կլինի ավելորդ, սահմանադրական փոփոխություններն՝ անիմաստ»,- հավելեց Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախօրեին ստորագրած հրամանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների հանրաքվե կանցկացվի դեկտեմբվերի 6-ին: