Իրավունք 15:38 26/10/2015

ՄԻԵԴ-ի որոշումը վերջ չի դնում ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացին. Ժնևի համալսարանի պրոֆեսոր

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի Մեծ պալատի կայացրած դատավճռի շուրջ Panorama.am-ը զրուցել իրավագետ, Շվեյցարիայի Ժնևի և Նոշատելի համալսարանների պրոֆեսոր Սեւան Ղարիբյանի հետ:

- Դոկտոր Ղարիբյան, ո՞րն է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով ՄԻԵԴ-ի դատավճռի նշանակությունը հետագայում ցեղասպանությունների ժխտման քրեականացման համատեքստում: Արդյո՞ք դատարանի այն որոշումը, որ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը (հոդված 10) ոտնահարվել է, նշանակում է, որ պետություններն այսուհետ չեն կարող քրեականացնել ցեղասպանությունների ժխտումը:

- Դատարանի որոշման մեջ չկա ոչինչ, որը կհաստատեր, որ սա «վերջ» է դնում Եվրոպայում ցեղասպանության ժխտման քրեականացմանն ընդհանրապես կամ Հայոց ցեղասպանության ժխտմանը մասնավորապես: Դատարանն ընդունում է, որ տարբեր պետություններ կարող են տարբեր լուծումներ ունենալ այս հարցի շուրջ և նշում է, որ կոնսենսուսի պակաս կա Բարձր պայմանավորվող կողմերի (High Contracting Parties) միջև: Պետությունների դիրքորոշումները այս լայն շրջանակի մեջ ի վերջո պայմանավորված են յուրաքանչյուր ինքնիշխան պետության հայեցողության սահմաններով և իրավունակությամբ: Դատարանը չի սահմանում, թե արդյոք ցեղասպանությունների կամ այլ պատմական փաստերի ժխտման քրեականացումը կարող է սկզբունքորեն արդարացվել թե ոչ, թեև դատարանը սահմանում է սա բացառապես Եվրոպայում Հոլոքոստի ժխտման պարագայում: Ամեն դեպքում, դատարանի գնահատականը վերաբերում է միայն կոնկրետ գործին և յուրաքանչյուր դեպքում կախված է տվյալ համատեքստից: Այն չունի որևէ բացարձակ արժեք:

Կարևոր է հետագայի համար հիշել, որ այս դատավճիռը հաստատում է ռասայական ատելության և խտրականության հրահրման ապացույց ներկայացնելու կարևորությունն ու կարիքը դատավարական հայտարարությունների միջոցով` վերլուծված կոնկրետ համատեքստում: Այս էլեմենտը նոր չէ, բայց դրա գնահատականը, ինչպես տեսնում ենք, այս դեպքում, շատ հարաբերական է և սուբյեկտիվ:

- Դատավճռի ո՞ր կետերն են, որ շահեկան են հայկական կողմի համար և կարող են հետագայում օգտագործվել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար:

- Մեծ պալատը չի օգտագործում ստորադաս դատարանի այն խնդրահարույց ձևակերպումը, որի համաձայն Հայոց ցեղասպանության իրավական որակավորման շուրջ չկա ընդհանուր կոնսենսուս: Հետևաբար, Թուրքիան չի կարող հետագայում այս փաստարկի վրա օրենքով հղում անել: Դատարանը ընդգծում է, որ այն չունի պարտավորություն կամ իրավասություն որոշելու, թե արդյոք «1915թ.-ին և դրանից հետո Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի տեղահանություններն ու ջարդերը» կարող են որակվել որպես ցեղասպանություն: Ամեն դեպքում, պետք է ավելացնեմ, որ այսպիսի իրավական ձևակերպումը նույնիսկ անհրաժեշտ էլ չէր, քանի որ ցեղասպանության ժխտումը, կոպիտ պարզեցումը կամ արդարացումը քրեականացնող շվեյցարական օրենքը (քրեական օրենսգրքի հոդված 261 §4) վերաբերում է «ցեղասպանությանը կամ մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններին»:

Ուշագրավ փաստ է նաև այն, որ որոշումն ընդունվել է ձայների շատ փոքր մեծամասնությամբ` տաս կողմ և յոթ դեմ հարաբերակցությամբ (կա նաև գերմանացի դատավորի` մասամբ համաձայնություն և մասամբ անհամաձայնություն հայտնող կարծիքը, ինչպես նաև լրացուցիչ դեմ կարծիքը` ստորագրված չորս դատավորների կողմից): Դատավճռին համատեղ դեմ կարծիք հայտնած դատավորների թվում են նաև Եվրոպական դատարանի նախագահն ու փոխնախագահը: Դեմ քվեարկող բոլոր յոթ դատավորները, թեև հաստատում են, որ այստեղ 1915թ.-ի դեպքերին իրավական գնահատական տալու հարցը դրված չէր, հստակորեն ամրագրում են` «այն, որ հայերի կոտորածները և տեղահանությունը ցեղասպանություն է եղել, կասկածից վեր է: Հայերի ցեղասպանությունը հստակ և հաստատված պատմական փաստ է: Սա հերքելը կնշանակի հերքել ակնհայտը»:

Մեծ պալատը նաև ընդունում է, որ «չի կարելի ժխտել Թուրքիայում որոշ ազգայնամոլ շրջանակների ատելությունն այդ երկրում ապրող հայերի նկատմամբ» (մասնավորապես անդրադառնալով Հրանտ Դինքի դեպքին): Սակայն այն չի կապում այս իրավիճակը տվյալ գործի հետ: Վերջապես նշենք նաև, որ դատարանը ճանաչում է զոհերի (նախնիների) արժանապատվության, ինչպես նաև այսօր ապրող հայերի ինքնության և արժանապատվության հանդեպ հարգանքը որպես «լեգիտիմ նպատակ» (ըստ Եվրոպական կոնվենցիայի` անձնական կյանքի հարգանքի մասին 8-րդ հոդվածի): Սակայն, դժբախտաբար, դատարանը հաշվի չի առնում նաև զանգվածային հանցագործություններին և դրանց ժխտմանը վերաբերող հարցերի համընդհանուր ասպեկտը:
Միևնույն ժամանակ դատավճիռը նաև պարունակում է որոշ խնդրահարույց ու վիճելի փաստարկներ ու գնահատականներ:

- Որո՞նք են դատավճռի բացասական և խնդրահարույց դրույթները հայկական կողմի համար:

- Ամենախնդրահարույց դրույթները Մեծ պալատի դատավորների մեծամասնության կողմից առաջ քաշած փաստարկների մեջ են, որոնք խոսում են Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկելու «անհրաժեշտության բացակայության» մասին: Այս «անհրաժեշտության բացակայությունն» էր, որ ստիպեց դատարանին եզրակացնել, որ հայցվորի խոսքի ազատությունը ոտնահարվել էր: Ես մասնավորապես կընդգծեի հետևյալ երեք վիճելի կետերը.

1. Դոգու Փերինչեքի կողմից արված հայտարարությունների բնույթին տրված գնահատականը, 2. կոնկրետ համատեքստում (որն ինքնին պայմանավորված էր վիճելի գործոններով) ռասիստական մոտիվին տրված գնահատականը, 3. և Հոլոքոստի ժխտման դեպքերը տարանջատող (ավտոմատ տարանջատում) սկզբունքը: Դատարանի գնահատականները այս երեք կետերի շուրջ նաև վիճարկվում և քննադատվում են դատավճռին դեմ քվեարկած դատավորների հատուկ կարծիքի մեջ:

- Արդյո՞ք ճիշտ է որակել այս որոշումը որպես բացառապես հաղթանակ կամ պարտություն:

- Իմ կարծիքով այս դատավճիռը ո՛չ մեծ հաղթանակ է, և ո՛չ էլ մեծ պարտություն: Գործի նրբերանգները հաշվի առնող մոտեցումն անշուշտ ավելի նպատակահարմար է:

Հարցազրույցը` Նվարդ Չալիկյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:08
Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
ՔԿ. «Ապրիլի 23-ին կատարված խմբակային խուլիգանության 6 մասնակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանցից 3-ը կալանավորվել է»
Աղբյուր` Panorama.am
14:07
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով տավուշցիների հետ արդեն 10 օր իր բողոքն է արտահայտում իշխանության միակողմանի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. Աննա Վարդապետյան
«Հոկտեմբերի 27-ի մասով նախաքննական մարմին է փոխվել, այս պահի դրությամբվ որևէ բան չկա ասելու»,-ԱԺ Պետակա-իրավական հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
13:47
Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Լեո Նիկոյանը շարունակում է հացադուլը
«Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի ու դեսպանատան...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում և  տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի...
Աղբյուր` Panorama.am
13:33
Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին
«Բոլոր «արտուշգաբրիելյաններն» ամբողջությամբ կրելու են նույն չափ պատասխանատվություն, որքան ադրբեջանաթուրքական ռեժիմի հայաստանյան կառավարիչները»։
Աղբյուր` Panorama.am
13:32
Ապօրինի գույքի գործերով անցնո՞ւմ են օրինակ՝ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Արծվիկ Մինասյանը՝ Գլխավոր դատախազին
«Թեև դուք նշում եք, որ ապաքաղաքական եք և զերծ եք մնում քաղաքական  շեշտադրումներից, բայց թե՛ օրինակները, թե՛ այստեղ ձեր կողմից բերած...
Աղբյուր` Panorama.am
13:24
Նվիրվում է Գագիկ Գինոսյանի հիշատակին
Այսօր Պարի միջազգային օրն է։
Աղբյուր` Panorama.am
13:23
Գ. Դանիելյան. «Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ
Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Դեժավյու 1․ «Դիվերսիֆիկացիա» ...
Աղբյուր` Panorama.am
13:20
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղարը
Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: «Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:02
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
«Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի, մոռացված չի»,-ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:48
Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցողի կապակցությամբ.Անդրանիկ Թևանյան
«Սիրելի ուսանողնե՛ր, ձեզանից ընդամենը պահանջվում է տեսակետ արտահայտել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ դրանով...
Աղբյուր` Panorama.am
12:30
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա». Եռամյա ծրագիրն ամփոփում է արդյունքները
Անտառհատումները, անապատացումը, օդի աղտոտումը և ջրային ռեսուրսների գերշահագործումը շրջակա միջավայրի հիմնական մարտահրավերներից են, որոնց բախվում է...
Աղբյուր` Panorama.am
12:29
Ռուբեն Մելքոնյան. ԱԳՆ-ում մնացել են տուն պահող, համակերպվող «դիվանագետները»
«Այժմ Հայաստանը գտնվում է  դիվանագիտական պատերազմի մեջ։ 2020-ից հետո թեժ պատերազմն ավարտվել է, սկսկել է դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։...
Աղբյուր` Panorama.am
12:05
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նազարյանը», -այդ մասին Երևանի...
Աղբյուր` Panorama.am
11:54
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունները միասին. Դավիթ Անանյան
Ըստ նրա, քանոնով ու մատիտով քարտեզի վրա ուղղակի սահմաններ են գծվում՝ մեկ կողմի քմահաճույքը մյուս կողմի համար պարտադիր կատարման ենթակա օրակարգի ներքո։
Աղբյուր` Panorama.am
11:49
Արա Այվազյան. Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն
ՈւՂԻՂ հեռարձակում. «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները»
Աղբյուր` Panorama.am
11:36
Ես մեզ բոլորիս մաղթում եմ նման դեպքերից հեռու մնալ. Ավինյանը՝ հայտնաբերված 257 մլն դրամի աղբամանի բացակայության մասին
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Սարկազմով պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}