Միստր Բինը ամուսնալուծվել է ու կապ հաստատել երիտասարդ դերասանուհու հետ
Բրիտանացի երգիծաբան Ռոեն Աթկինսոնը, որը առավել հայտնի է որպես Միստր Բին, 24 տարի կնոջ` Սունետրա Սաստրիի հետ միասնական կյանքից հետո ամուսնալուծվել է: Ամուսնալուծության մասին որոշումը կայացրել է Լոնդոնի կենտրոնական ընտանեկան դատարանը, որտեղ դատական լսումը ընթացել է 1 րոպե: Ամուսինները դատարանում ներկա չեն եղել, տեղեկացնում է BBC-ն:
60-ամյա Աթկինսոնը արդեն կես տարի է հանդիպում է 32-ամյա դերասանուհի Լուիզ Ֆորդի հետ: Աթկինսոնն ու Սաստրին ամուսնացել են 1990-ին և ունեն երկու երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ