Տնտեսություն 14:35 19/11/2015 Հայաստան

Մեր գերխնդիրը երկրի զարգացումն է, որին հասնելու համար ունենք և՛ քաղաքական կամք, և՛ հստակ նշված ծրագրեր. Գալուստ Սահակյան

Պետական բյուջեի նախագիծը քաղաքական և տնտեսական կարևոր նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որն արտացոլում է հանրապետությունում առկա քաղաքական, սոցիալական ու տնտեսական  իրավիճակը, սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման ուղղությունները և զարգացման միտումները մոտակա ժամանակահատվածում: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Այս առումով 2016 թ. պետական բյուջեն հիմնված է առաջիկա տարվա սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունների ու դրանց իրագործման հնարավորությունների արդյունավետ հավասարակշռման ու իրատեսականության վրա»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Մասնավորապես, 2016 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է, որ գալիք տարի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 2.2%, արդյունաբերությունը կաճի 3.7%-ով, գյուղատնտեսությունը՝ 4%-ով, ծառայությունների ոլորտը՝ 1.3 %-ով, շինարարության ոլորտը՝ 1%-ով:

Ըստ Գ.Սահակյանի՝ ակնհայտ է, որ 2016 թ. մակրոտնտեսական կանխատեսումները կատարվել են իրատեսության դիրքերից՝  նպատակ հետապնդելով ստեղծել տնտեսական հետագա զարգացման համար իրական նախադրյալներ ապահովող համապատասխան միջավայր:

«Կարծում եմ՝  գնահատելի է կառավարության այս մոտեցումը՝ հաշվի առնելով այն օբյեկտիվ իրողություններն ու դժվարությունները, որոնք առկա են ներկայումս և ուրվագծվում են եկող տարվա համար»,-ասաց Գակուստ Սահակյանը:

Նրա խոսքերով՝  հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծն արտահայտում է հանրապետությունում առկա տարաբնույթ խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները: Այն, ըստ Գ.Սահակյանի, ունի հստակ ծրագրային հենք՝ Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը, կառավարության հաստատած հեռանկարային զարգացման և պետական ու ժամկետային ծախսերի ծրագրերը, ինչպես նաև զանազան ոլորտային ծրագրեր:

Գ.Սահակյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ բյուջեի նախագիծը ներկայացվել է հիմնականում ծրագրային բյուջետավորման ձևաչափով, որը հնարավորություն է տալիս հստակ պատկերացնել պետական ծախսերի նպատակները, դրանց իրականացմանն ուղղված միջոցառումները և ակնկալվող արդյունքները:

ԱԺ նախագահը նշեց նաև, որ բյուջեի նախագծով ծախսերի գրեթե կեսը բաժին է ընկնում սոցիալ-մշակութային ոլորտին, այսինքն՝ սոցիալական ոլորտի հիմնախնդիրները մշտապես գտնվում են երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և արվում է հնարավորը դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ:

«Մենք հակված չենք այն մտքին, որ արվող քայլերը բավարար են բնակչության սոցիալական պայմանների շեշտակի բարելավման համար: Դա երկարատև գործընթաց է՝ պայմանավորված առաջին հերթին երկրի ֆինանսական հնարավորություններով: Սակայն անժխտելի է իշխանությունների կամքը առկա հնարավորությունների պայմաններում քննարկել սոցիալական խնդիրների առավել լայն շրջանակ և առավելագույնս լուծել այդ խնդիրները»,- ընդգծեց Գ.Սահակյանը:

ԱԺ նախագահի գնահատմամբ՝  2016 թ. պետական բյուջեն հնարավորությունների բյուջե է:

«Մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կառավարությունը գործնական քայլեր է ձեռնարկում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Այս համատեքստում կցանկանայի կառավարության ուշադրություն սևեռել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հնարավորությունների ստեղծման վրա: Սա շատ կարևոր է, քանի որ աշխարհում փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներն ապահովում են զբաղվածության շուրջ 90 տոկոսը և համախառն եկամտի՝ 70 տոկոսը: Այս առումով ՓՄՁ-ների ոլորտը մեր երկրում զարգացման մեծ ներուժ ունի,հիմնական խնդիրները համապատասխան նախադրյալների ապահովումն է»,- ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ոլորտի զարգացմանն ուղղված աջակցությունը պետք է լինի  հասցեական, նպատակային և արդարացված:

Միաժամանակ, ըստ նրա, Կառավարությունը գործուն միջոցներ պետք է կիրառի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողների պետական աջակցությամբ տարբեր ձևերի տրամադրման, ՓՄՁ-ների վարկավորման համար   անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ներգրավման, սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացման և պետության կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունների կատարման  առաջնահերթության ապահովման նպատակով:

«Գաղտնիք չէ, որ մենք ապրում ենք աշխարհաքաղաքական և համաշխարհային տնտեսական զարգացումների բարդ պայմաներում, որոնք իրենց ուղղակի և անուղղակի անդրադարձ են ունենում մեր տնտեսության վրա: Նման իրավիճակում կարևոր է պետական ռեսուրսների հիմնավորված և ռացիոնալ  օգտագործումը, որի ամրագրումը պետք է իրականացվի պետական բյուջեում»,-ասաց Գ.Սահակյանը:

Նա նաև նշեց, որ երկրում կան բազում խնդիրներ, որոնք պետք է լուծվեն քայլ առ քայլ՝ բոլորի սերտ համագործակցության միջոցով:

«Մեզ անհրաժեշտ է  ջանքերի համախմբում արտաքին մարդահրավերներին դիմակայելու և առկա դժվարությունները արժանավայել հաղթահարելու համար: Մենք լի ենք վճռականությամբ ՝ապահովելու երկրի  զարգացումը և արժանավայել կյանք մեր քաղաքացիների համար: Մենք կողմնակից ենք համագործակցությանը՝ հանուն մեր քաղաքացիների բարեկեցիկ կյանքի: Իսկ մեր գերխնդիրը երկրի զարգացումն ու զորացումն է, որին հասնելու համար ունենք և՛ քաղաքական կամք, և՛ հստակ նշված ծրագրեր»,-հայտնեց ԱԺ նախագահը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:21
Լանջիկում աղ ու հացով են դիմավորել Բագրատ Սրբազանի առաջնորդած ավտոերթը
Դեպի Գյումրի ուղևորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի առաջնորդությամբ, տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:09
Բամբակաշատում տուն մտած զինված տղամարդուն վնասազերծել են
Մայիսի 27-ի գիշերը, ժամը 4.05-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին ստացվեց հաղորդում: Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչն...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության որոշումը կգործի 2026 թ. հունվարի 1-ից
Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաչատրյանի անվան 20-րդ մրցույթի բացման գալա համերգին ելույթ կունենա Դիանա Ադամյանը
Հունիսի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Այս տարի այն կանցկացվի ջութակ մասնագիտական կարգում։ Բացման արարողությունը և...
Աղբյուր` Panorama.am
13:50
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի
Երևանում հունիսի 1-ի գիշերը և երեկոյան, հունիսի 4-5-ին երեկոյան ժամերին հնարավոր  է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու...
Աղբյուր` Panorama.am
13:46
Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի. Բագրատ Սրբազան
«Տրամադրվածությունը լավ է, գնում ենք Գյումրի, երեխաներին ենք այցելելու, հետո հանրահավաք ունենք։ Վեր ի վերջո գյումրեցի եմ, չէ՞»,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Գագիկ Ծառուկյան. Ինձ անընդհատ տեղեկություններ են գալիս, որ վիճակը շատ ծանր է
«Մայիսի 26-ին Լոռու և Տավուշի բնակավայրերը պատուհասած սարսափելի աղետի հետևանքով մեր բազաթիվ հայրենակիցներ դեռևս օգնության և օժանդակության...
Աղբյուր` Panorama.am
13:33
Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. ««... «Մայդանից» հետո ուկրաինական իշխանությունները երկու անգամ նշանակվեցին...
Աղբյուր` Panorama.am
13:23
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ձերբակալվել է ազատամարտիկ, 4 երեխաների հայր Գեղամ Հովհաննիսյանը
«Հայաքվե» նախաձեռնությունը տեղեկացնում է. «Զանգվածային անկարգություններ հրահրելու շինծու և մտացածին մեղադրանքով...
Աղբյուր` Panorama.am
13:00
Միայն այս տարվա առաջին եռամսյակում եկեղեցին մոտ 157 մլն դրամի հարկ է վճարել
Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հրապարակել է տեղեկանք, որտեղ երևում է, որ Հայ առաքելական եկեղեցին միայն այս տարվա առաջին երեք ամիսներին վճարել է մոտ...
Աղբյուր` Panorama.am
12:51
Փաշինյանին շնորհավորել են Պուտինը, Տոկաևը, Միրզիյոևը
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ: Վարչապետի աշխատակազմից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Բագրատ Սրբազանն ավտորթով այցելում է Գյումրի
Բագրատ Սրբազանն ավտորթով այցելում է Գյումրի։ Այսօր երեկոյան, ժամը 18։00-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։ Երեկ...
Աղբյուր` Panorama.am
12:35
Արտակ Դաշյանը հեռանում է «Փյունիկից»
«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռանում է ակումբի հետ երկուս ու կես տարի անցկացնելուց հետո: Ավարտվել է կողմերի միջև գործող...
Աղբյուր` Panorama.am
12:21
ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին
Քաղաքացիները, հետևելով Բագրատ Սրբազանի երեկվա կոչին, ԱԳ նախարարության էջից հանել են պաշտոնյաների լուսանկարներն ու թուրքի գործակալներ...
Աղբյուր` Panorama.am
12:12
ՀԷԿ-ից ջրբացթողումն անհնարժեշտություն էր
Լոռու մարզում մայիսի 26-ին տեղի ունեցած բնական աղետին հաջորդող օրերին հանրության շրջանում լուրեր էին տարածվում, թե հնարավոր է՝ աղետի պատճառ է...
Աղբյուր` Panorama.am
11:51
Հայաստանն առավել շատ ադամանդ արտահանող երկրների քսանյակում է
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «2023 թվականին ամենաշատ ադամանդ արտահանող երկիրը` Հնդկաստանն է, որի արտահանումը կազմել է 24.1 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
11:35
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքի տոնը։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է...
Աղբյուր` Panorama.am
11:24
Տիգրան Աբրահամյան. Իրավապահ համակարգում պետք է գիտակցեն, որ եթե այս պահինքարտ բլանշ ունեն, դա չի ազատելու իրավական պատասխանատվությունից
«Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներն ու այն կառույցները,...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ինչ գանգատներ են լինում նախադիաբետի ժամանակ. Պարզաբանում է էնդոկրինոլոգը
Նախադիաբետը 2-րդ տիպի շաքարային դիաբետին նախորդող փուլն է, որը բնութագրում է այն վիճակը, երբ գլյուկոզի ցուցանիշները գտնվում են նորմայի և դիաբետի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Լուկաշենկոն Փաշինյանին ծննդյան առթիվ «փորձառու քաղաքական գործիչ է» որակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ։ Բելառուսի նախագահի պաշտոնական էջի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Հնդկաստանում ջերմաստիճանը հասել է +50-ի, մարդիկ մահանում են
Հնդկաստանում սաստիկ շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է 15-ի։ Այս մասին գրում է միջազգային մամուլն ու մանրամասնում, որ այդ երկրի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
10:34
Մահացել է Միշել Օբամայի մայրը
Մահացել է  ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի մայրը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մարիա Ռոբինսոնը խուսափում էր...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ողբերգական պատահար Արագածոտնում
Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
09:51
Երեք անգամ այցի ժամը փոխելուց հետո Փաշինյանը Վեդի գնացել է բազմաթիվ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ
Նիկոլ Փաշինյանը երեկվա ընթացքում երեք անգամ փոխել է Վեդի այցի ժամը։ Լրագրող Սյուզի Բադոյանը, որ ուշի ուշով հետևում էր Վեդիում նրա այցին ընդառաջ...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հրդեհ Իսրայելյան փողոցում. Կան ծխահարվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն կեսգիշերին մոտ ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
09:16
Համբարձում քահանա Դանիելյան. Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք
Համբարձում Քահանա Դանիելյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գրառմանը. «Աչքովս պատահաբար ընկավ ՔՊ-ական պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Ռեժիմին սպասարկող «ուժայինները» հնարներ են մոգոնում «շեֆի» հրահանգը կատարելու համար
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ցանկացած գնով...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ի կուսակցական նիստը հետաձգելու որոշում է կայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստի օրը կառավարության շենքում մի քանի ժամ պատանդ մնալուց հետո Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գյումրիում Բագրատ Սրբազանի գալուն ընդառաջ՝ երեկվանից ակտիվ մթնոլորտ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում երեկվանից աժիոտաժ է: Ինչպես արդեն հայտնի է, այսօր Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կկարողանան հարցը բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան
17:52 31/05/2024

Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կկարողանան հարցը բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}