Առաջարկում ենք վերանայել մոտեցումները քաղաքական փոքրամասնությունների նկատմամբ. Արման Սաղաթելյան
Գործող սահմանադրությամբ կառավարման համակարգը կարծրացել և հնարավորություն չի տալիս մեր հասարակությանը զարգանալ: Այդ մասին այսօր Արարատի մարզի Երասխավան գյուղում «Այո և Ոչ» հեռուստաշոուի ժամանակ հայտարարեց «Այո» խմբի անդամ Արման Սաղաթելյանը:
«Գործող համակարգում ընտրություններում հաղթող ուժը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվող ուժը՝ ոչինչ: Պարտված ուժը ստացած ձայների հետ ոչինչ չի կարող անել՝ իրեն ձայն տված մարդկանց շահերը պաշտպանելու համար, քանի որ հաղթած ուժը վերցնում է իր ձեռքն ամեն ինչ ու ինքն է որոշում ամեն ինչ», -ներկայացրեց վիճակը Սաղաթելյանը:
Փոխարենը, ըստ «Այո»-ն քարոզողի, առաջարկվող Նախագիծը զարգացում է խոստանում:
«Առաջարկվում է այնպես, ինչպես միջազգային փորձն է. ունենալ մեկ ընտրված մարմին՝ խորհրդարան: Ավելին, առաջարկվում է հանել մեծամասնական ընտրակարգը: Առաջարկվում է վերանայել մոտեցումները քաղաքական փոքրամասնությունների նկատմամբ և երկրի կարևորագույն որոշումները ընդունել ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ 3/5-րդ ձայներով», -գյուղամեջին հավաքված հիմնականում տարեց մարդկանց առաջարկվող փոփոխությունները ներկայացնում էր Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ անում են, որ ընդդիմությունը օտարված չլինի, վատ ա՞ սա. ԲՀԿ-ական
- Դեմագոգայի մայրն ես դու. Գուրգեն Եղիազարյանը` Մարգարիտ Եսայանին