Հասարակություն 15:09 26/11/2015 Հայաստան

Ավարտվել է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման DVB-T2 ստանդարտին անցումը

Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը «Էրիկսսոն» առաջարկած լուծումների հիման վրա ավարտել է թվային հեռարձակման ստանդարտին անցումը: Այս մասին հայտնում են «Էրիկսսոն» Հյուսիսային Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում արտաքին հաղորդակցության  բաժնից: 

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) ավարտել է անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման DVB-T2 ստանդարտին անցումը: Ծրագրի արդյունքում Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները ստացել են ընդլայնված թվային հեռուստատեսային ալիքների փաթեթի անվճար հասանելիություն: 

 DVB-T2 (Digital Video Broadcasting standard for Terrestrial, release 2) վերգետնյա թվային հեռարձակման ժամանակակից ստանդարտ է, որը տալիս է բարձր որակի հեռուստատեսային հեռարձակումների հնարավորություն: Այն հիմնված է այնպիսի տեխնոլոգիայի վրա, որը հեռուստատեսային ազդանշանի փոխանցումը միջամտության նկատմամբ ավելի դիմացկուն է դարձնում՝ միաժամանակ ապահովելով հեռուստատեսության ավելի բարձր թողունակություն (HD):

«Էրիկսսոնը» (NASDAQ: ERIC) և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության փակ բաժնետիրական ընկերություն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը» (ՀՀՌՑ) հայտնում են անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման առաջատար DVB-T2 ստանդարտին՝ «Ժնեվ-2006» միջազգային պայմանագրի համաձայն, անցում կատարելու ծրագրի ավարտի մասին:

ՀՀՌՑ հեռարձակման ցանցի ենթակառուցվածքը ներառում է 1 կենտրոնական կայան Երևանում, ավելի քան 210 մարզային ընդունման կայաններ և եթերային հոսքերի վերգետնյա փոխանցման օպտիկամանրաթելային և արբանյակային ցանցեր: Թվային հեռուստատեսության ցանցը հանձնված է շահագործման և ներառում է Հայաստանի բնակավայրերի 100 տոկոսը: Ծրագրի արդյունքում Երևանի և դրա հարակից տարածքների հեռուստադիտողները ստացել են 18 հեռուստատեսային և 4 ռադիո ալիքների անվճար հասանելիություն, իսկ մարզերի բնակիչները՝ 9 հեռուստատեսային և  4 ռադիո ալիքների՝ ներառյալ՝ տեղական հեռուստաընկերությունների հեռուստաալիքները:

Մշակված համակարգը տեխնոլոգիական հնարավորություն է ընձեռում հեռուստատեսային ալիքները հեռարձակել ինչպես ստանդարտ (SD), այնպես էլ բարձր (HD, UHD) թողունակությամբ՝ ունենալով հնարավորություն բազմաթիվ լրացուցիչ ծառայությունների զարգացման համար:

Հայաստանի Կառավարության որոշմամբ անապահով ընտանիքները կստանան անվճար սարքեր, որոնք թույլ են տալիս թվային ազդանշանի բարձր որակի ցուցադրում հեռուստացույցների հին մոդելների վրա:

ՀՀՌՑ Գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը նշել է. ««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի», որպես պետական սեփականություն հանդիսացող ընկերության  համար հեռուստաալիքների հասանելիությունը և ցուցադրման բարձր որակը համարվում են առաջնային: Վերգետնյա հեռուստատեսության հեռարձակման բարձր ստանդարտների ներդրման համար, Էրիկսսոն ընկերության հետ սերտ համագործակցության արդյունքում, հաջողությամբ իրագործվել են մի շարք տեխնիկական լուծումներ՝ համաձայն սահմանված պահանջների և ժամանակացույցի: Թվային ստանդարտին անցման շնորհիվ, Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները ստացել են կայուն հեռուստատեսային ազդանշանի և բարձրորակ հեռուստաալիքների լայն փաթեթի հնարավորություն»:

Ericsson ConsumerLab-ի կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ բարձր որակի պատկերը հանդիսանում է հեռուստադիտողների ներգրավման կարևոր հանգամանք, ովքեր մշտապես ակնկալում են մատուցվող ծառայությունների բարելավում: Թվային հեռարձակմանը անցումը ապահովում է օգտակար տեղեկատվության փոխանցման հնարավորության բարձրացում, ինչպես նաև հատկացված սպեկտրի արդյունավետ օգտագործում, ինչը թույլ է տալիս զգալիորեն բարելավել հեռարձակվող հեռուստաալիքների որակը և ավելացնել քանակը:

«Ժամանակակից տեխնոլոգիաները արմատապես փոխում են ոչ միայն հեռուստատեսային տիրույթը, այլ նաև հեռուստադիտողների նախասիրությունները: Այսօր, հենց հեռուստադիտողներն են առավելապես ազդում հեռուստատեսային արդյունաբերության հետագա զարգացման վրա՝ սահմանելով հեռուստատեսային հեռարձակման որակի բարձր պահանջներ: Մենք խորապես համոզված ենք, որ այս նշանակալից նախագիծը կբացի նոր հորիզոններ Հայաստանի հեռուստադիտողների համար առաջատար տեխնոլոգիական ուղղությունների և ծառայությունների զարգացման գործում հետագա արդյունավետ համագործակցության համար»,- նշել է Ուկրաինայում և Եվրասիական երկրներում հաճախորդների հետ աշխատանքի գծով փոխնախագահ Վոյցեխ Բայդան:

DVB-T – թվային հեռարձակման լայնորեն տարածված ստանդարտ է, որն օգտագործվում է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ավստրալիայի մի շարք երկրներում և Հնդկաստանում: DVB-T2 հանդիսանում է նշված ստանդարտի նոր և կատարելագործված տարբերակը, որն ունի ավելի բարձր հզորություն, ֆունկցիոնալություն և պարամետրերի ավելի մեծ ճկունություն:

«Էրիկսսոնը» հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատար է: «Էրիկսսոնի» երկարաժամկետ համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի մեծագույն օպերատորների հետ մարդկանց, կազմակերպություններին և հասարակությանը հնարավորություն է տալիս հնարավորինս բացահայտել իրենց կարողությունները և ապագայի նկատմամբ վստահություն ունենալ:

Ունենալով ավելի քան 115,000 աշխատակիցներից կազմված անձնակազմ և աշխատելով ավելի քան 180 երկրներում՝ Ընկերությունը համադրում է իր գործունեության համաշխարային ընդգրկումը՝ տեխնոլոգիական և ծառայությունների առաջնորդության հետ: Ընկերությունը սպասարկում է ցանցեր, որոնք ունեն ավելի քան 2.5 միլիարդ բաժանորդ: Համաշխարհային բջջային կապի ավելի քան 40%-ը իրականացվում է «Էրիկսսոնի» ցանցի միջոցով: Հետազոտությունների և զարգացման ուղղությամբ ընկերության ներդրումներն ապահովում են շուկայում ընկերության առաջատար դիրքը և հնարավորություն են տալիս հաճախորդներին առաջարկել միայն լավագույն և առաջադեմ լուծումներ
Էրիկսսոնը հիմնադրվել է 1876 թ. և գլխամասային գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում, Շվեդիայում: 2014թ. ընկերության զուտ վաճառքները կազմել են 3.1 միլիարդ ԱՄՆ դոլար (SEK 228.0 միլիարդ): «Էրիկսսոնը» ցուցակված է  Ստոկհոլմի NASDAQ OMX և Նյու Յորքի NASDAQ ֆոնդային բորսաներում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}