Մշակույթ 09:45 30/11/2015 Հայաստան

Վահագն Պապյան. Լուրջ արվեստը միշտ կողմնակի օգնության կարիք ունի

Դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը, ով արդեն 25 տարի բնակվում է Իսրայելում, հաճախ է համերգներով հանդես գալիս Հայաստանում՝ այդպես փորձելով մշտական կապի մեջ լինել հայ հանդիսատեսի հետ: Պապյանը և Հայաստանի, և Իսրայելի քաղաքացի է և երկու երկրում էլ ակտիվ գործունեություն է ծավալում:  Panorama.am-ի հետ զրույցում նա խոսեց Հայաստանից հեռանալու, հայ երաժիշտների կարողությունների, Հայաստանի մշակութային կյանքի մասին:

-Պարոն Պապյան, կպատմեք, ինչո՞ւ գնացիք Հայաստանից, ինչպե՞ս  Ձեր տեղը գտաք Իսրայելի մշակութային կյանքում և երբևէ մտածե՞լ եք  Հայաստանում մշտապես բնակվելու մասին:
-1990 թվականին երիտասարդ դիրիժոր էի (1987-1989 թթ. զբաղացրել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը): Խորհրդային կարգեր էին: Ինձ հետաքրքրում էր ազատ աշխարհը, շփումը ոչ միայն խորհրդային երաժիշտների հետ, այլ նաև արտասահմանում բնակվող: Ես դրա կարիքն ունեի: Հնարավորություն կար գնալ Իսրայել, ես գնացի: Ճանապարհը, իհարկե, հեշտ չեղավ: Այնտեղ ոչ մեկը հաշվի չէր առնում՝ ինչ ես ղեկավարել, ով ես: Նորից զրոյից անցա այդ ճանապարհը, ապացուցեցի մարդկանց, որ տեղ ունեմ այս աշխարհում, պետք է ելույթ ունենամ: Իսրայելը  փոքր երկիր է, դժվար երկիր է, բայց այնտեղ ելույթ ունենալու հնարավորություններն ավելի մեծ են, քանի որ մշակութային կյանքն ակտիվ է ոչ միայն մի քանի քաղաքներում, այլ ամբողջ երկրում: Բայց նաև մրցակցությունն է ավելի մեծ, քանի որ ամբողջ աշխարհից, այդ թվում նաև Խորհրդային Միության նախկին երկրներում բնակվող հրեա երաժիշտները 90-ականներն հավաքվեցին Իսրայելում: Այսօր արդեն իմ հանդիսատեսն ունեմ, լի դահլիճներով համերգներ եմ անցկացնում: Այսօր Իսրայելում ղեկավարում եմ նվագախումբ, ունեմ որոշակի պարտականություններ, պայմանավորվածություններ: Ֆիզիկապես հնարավոր չէ մշտական բնակչություն հաստատել Երևանում: Եթե այստեղ ապրեմ, պետք է անընդհատ գնամ-գամ:

-Ձեր համերգների ժամանակ հաճա՞խ եք կատարում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, և հանդիսատեսն ինչպես Իսրայելում, այնպես էլ այլ երկրներում, ճանաչո՞ւմ է հայ կոմպոզիտորներին:
-Շատ հաճախ դա հնարավոր չէ: Երկու անգամ Իսրայելում հայկական երաժշտության համերգ եմ կազմակերպել, առանձին ծրագրերում ընդգրկել եմ հայ դասականների՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան: Հետաքրքրություն կա: Սակայն  միշտ չէ, որ կարող ենք հայ ստեղծագործողների գործեր կատարել, պետք է հանդիսատեսի հետ հաշվի նստել, պետք է ընդհանուր պլանների մեջ մտնի: Ինչ վերաբերում է ճանաչելուն, շատ լավ  ճանաչում են Արամ Խաչատրյանին, ավելի քիչ՝ Առնո Բաբաջանյանին, Ալեքսանդր Հարությունյանին:

-Շփվում եք Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբերի հետ, ինչպե՞ս կգնահատեք  մեր երաժիշտների կարողությունները և առհասարակ Հայաստանի մշակութային կյանքը:
-Լավատեսական են իմ տպավորությունները: Այն ինչ ես տեսնում եմ, հույս է ներշնչում, շատ լավ էմոցիաներ են առաջանում: Հայաստանում երաժշտական կյանքը բավականին ակտիվ է: Ուղղակի միայն Երևանում է: Եվ Հայաստանում, և Իսրայելում պետության կողմից արվեստին կա աջակցության, ֆինանսավորում են: Լուրջ արվեստը միշտ կողմնակի օգնության կարիք ունի: Դասական երաժշտությունը շատ ավելի թանկ է, բայց հարկավոր է: Օրինակ, թանգարանները, գրադարանները, միշտ կարիք ունեն պետության կողմից օգնության: Էստրադային երաժշտությունը չպետք է ղեկավարվի որևէ մեկի կողմից, քանի որ այն կոմերցիոն բաղադրյալ ունի իր մեջ, ոչ մի ուրիշ օգնություն չի պահանջում: Հիմա չկա գաղափարախոսություն, ի տարբերության Խորհրդային Միության, բայց կա գաղափարների կարևորում: Արվեստին հարկավոր է ուշադրության դարձնել: Իսրայելում  ավելի շատ ուշադրության են դարձնում կրթությանը, քան արվեստին, բայց արվեստ գոյություն ունի, արվեստի ոլորտին բյուջեից գումար է հատկացվում:

-Պարոն Պապյան, կա՞ն այնպիսի ստեղծագործություններ, որոնք մշտապես ցանկացել եք կատարել՝ և որպես մենակատար, և որպես դիրիժոր, սակայն դեռևս հնարավորություն չեք ունեցել:
-Իհարկե, կան շատ ստեղծագործություններ, որ ես մտքումս պահում եմ մի օր կատարելու համար: Կան ստեղծագործություններ, որոնց դեռ ձեռքս չի հասել: Կան ստեղծագործություներ, որոնց կատարումը հետաձգում եմ՝ վախենալով դեռևս  գործ ունենալ դրանց հետ: Դասական երաժշտության ծավալը շատ մեծ է, ցանկություները միշտ ավելի մեծ են, քան հնարավորությունները:

-Հեշտությա՞մբ եք ընտրում այն ստեղծագործությունները,  որոնք պետք է կատարեք: 
-Ինձ համար ամենադժվար բանն է: Երկու պատճառով, քանի որ ուզում ես համատեղել վատ համատեղելի երկու բան՝ հանդիսատեսին հետաքրքիր լինի, քեզ հետաքրքիր լինի: Հաճախ հետաքրքրությունները տարբեր են: Հարգում եմ իմ հանդիսատեսին, չեմ վախենում բարդ ստեղծագորություներից, բայց կա հանդիսատես, որի մասին պետք է մտածել: Նա պետք է ընկալի այդ ստեղծագործությունները:

Նշենք, որ Վահագն Պապյանի և հայ հանդիսատեսի վերջին հանդիպումը կայացել է նոյեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնի շրջանակում: Մեկ երեկոյի ընթացքում նա հանդես է եղել և որպես մենակատար, և որպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}