Մշակույթ 09:28 01/12/2015 Հայաստան

Հայաստանում այսօր թատրոնը, դրամատուրգիան կյանքի հետ մրցակցելու խնդիր ունեն. Թատերագետ

«Դրամատուրգիայի խնդիրը նոր չէ: Մշտապես հայ թատրոնի պատմության ընթացքում ունեցել ենք լավ դրամատուրգիայի խնդիր: Դրա համար և անցյալում, և հիմա ավելի շատ արձակ գործերի բեմականացման են դիմում, քան բուն դրամատիկական երկերի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թատերագետ Արա Խզմալյանը՝ խոսելով ժամանակակից դրամատուրգիայի խնդիրների մասին:

Նրա խոսքով, հայ ժողովուրդը չունի  դրամատուրգիական մտածողություն, առավելապես էպիկական, արձակ մտածողության, զգացողության ժողովուրդ է, իսկ դրամատուրգիան բանավեճն է, հեղինակի բանավեճն ինքն իր հետ, հայ մարդը չի կարողանում ինքն իր հետ բանավիճել, հայ մարդն իր տեսակետից զատ չի կարողանում այլ տեսակետ ընդունել:

«Այստեղ էթնոհոգեբանության, ազգային մտայնության խնդիր կա, էլ չեմ խոսում բեմի տարրական իմացության, մասնագիտական հմտությունների մասին: Բեմը չիմանալով գրել պիես՝ հնարավոր չէ, դերասանի արվեստի բաղադրիչները, առանձնահատկությունները չիմանալով գրիչ վերցնել ու բեմի համար գործ գրել՝ ծիծաղելի է:

Ցավոք սրտի, մեր դրամատուրգիայից վրիպում է այն խնդիրները, որոնք այսօր իսկապես կարող են դիպչել մարդու սրտին, թատրոնը լավ չի ճանաչում իր հանդիսատեսին: Ունենք ազգային պրոբլեմներ, բայց որտեղ է այն դրամատուրգիան, որ արտացոլում է այդ պրոբլեմները:

Թատրոնը, դրամատուրգիան մրցակցելու խնդիր ունեն կյանքի հետ, քանի որ միտինգն ավելի հետաքրքիր է, ավելի հրատապ, ավելի շատ է շոշափում ամեն մարդու, քաղաքացու քաղաքացիական զգացմունքները, բարոյական խնդիրները, քան թատրոնը: Մարդը բնազդաբար գնում է այն հարթակ, որտեղ որ զգացմունքները սրված են, որտեղ կա էմոցիաների բախում, բանավեճ»,- ասաց թատերագետը:

Պատասխանելով հարցին, թե ո՞րն է խնդիրների լուծման ճանապարհը, Ա.Խզմալյանը նշեց. «Սրանք դեղատոմսային սկզբունքով լուծվող խնդիրներ չեն, ներքին փոխակերպումների, սեփական ժամանակը գիտակցելու, ազգային խնդիրները ձևակերպելու, քաղաքացիական տրամադրությունների առկայության հետ կապված խնդիրներ են: Ի տարբերություն մաքուր արվեստների՝ երաժշտություն, կերպարվեստ,  քանդակագործություն և այլն, դրամատուրգիան և թատրոնը շատ մեծ կախվածություն ունեն հասարակական տրամադրություններից, քաղաքացիական ապրումներից: Թատրոնը և դրամատուրգիան անմիջականորեն արտացոլում են հանրության որակը: Գոնե մի բան կարող ենք անել՝ պատրաստել պրոֆեսիոնալ մասնագետներ, իսկ կստեղծվի ազգային դրամատուրգիան, թե ոչ, չեմ կարող ասել»:

Խոսելով դասական դրամատուրգիայի, պատմակական արժեքների մասին, Ա.Խզմալյանն ասաց, որ Գաբրիել Սունդուկյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Լևոն Շանթը չեն կարող հետաքրքրել ժամանակակից մարդուն. «Նրանց ստեղծածն արդեն թանգարանային, պատմական արժեքներ են:
Թող մարդիկ դեմագոգիայով չզբաղվեն: «Շրեկ» նայող, ինտերենտում տարբեր խաղեր խաղացող մարդուն, թեկուզ նաև ինձ որպես թատերագետ, այսօր չի հետաքրքրում Սունդուկյանը, քանի որ նրա ստեղծագործություններում շատ շերտեր ժամանակավրեպ են, այն իրականությունը, որ արտացոլել է Սունդուկյանը, վերաբերում է թբիլիսահայ համայնքին, նրանց խնդիրներ են արծարծված, նրանց կենցաղն է նկարագրված, նրանց բառապաշարն է: Ինչո՞ւ պետք է դա հետաքրքիր լինի անկախ Հայաստանի քաղաքացուն»:

Արա Խզմալյանը դեմ է նաև դասական ստեղծագործություններին ժամանակակից շունչ հաղորդելուն, ինչպես այսօր, սովորաբար, արվում է:

«Ամենանողկալի բանը կոպիտ միջամտությունն է պատմական արժեքներին: Սունդուկյանի հերոսներին ջինս հագցնելը  չի նշանակում, որ արդիականացնում ես, լեզուն փոխիր, բառապաշարը փոխիր, բարբառը փոխիր, Սունդուկյան չի մնա: Իսկ դա արժեք է և պատմական արժեք»,- ասաց թատերագետը:

Նրա խոսքով, այս պրոցեսը կա համաշխարհային թատրոնում և դրամատուրգիայում՝ դասական արժեքները դառնում են թանգարանային արժեքներ. «Կյանքը արագ է փոխվում, այլ խնդիրներ են առաջ գալիս: Այդ պիեսներում արծարծված խնդիրներն էլ են հնացած: Արագ հնանում են բոլոր արժեքները, որոնք տարիներ շարունակ ընդունված են եղել տվյալ ժողովրդի կյանքում»:

Արա Խզմալյանը նաև ասաց. «Այսօր շատ են գրում, գրում են հիմնականում նրանք, ովքեր կյանքից դժգոհ են, կնոջ հետ կռվեց՝ պիես է գրում, ընկերները չբարևեցին՝ պիես է գրում: Թուղթ մրոտողների մի բանակ կա, որ դրանց մեջ առողջ ծիլերն անգամ տեսնելը շատ դժվար է: Կարելի է կարդալ մի պիես ու դրանից հետո գնալ հոգեբուժարան: Լիարժեք առողջ քիչ մարդիկ են զբաղվում գրականությամբ, թատրոնով: Արվեստը նաև հոգեկան պրոբլեմները հաղթահարելու ձև է, միջոց, բայց երբ որ միայն դա է նպատակը, արդեն դառնում է անտանելի»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:04
«Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երևանում ընթացող հակաիշխանական ցույցերը...
Աղբյուր` Panorama.am
08:56
Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին երբեմն կարելի է հանդիպել կարծիքների, թե ինչպես կարող է հոգևորականը գլխավորել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառու» գնդապետներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը, թե ինչպես են երեք տարի առաջ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին`...
Աղբյուր` Panorama.am
23:30
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինսթագրամ»-ի...
Աղբյուր` Panorama.am
22:55
Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ NEWS.am-ը զրուցել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
22:26
Միրզոյանը Բերբոքին պատմել է խաղաղության օրակարգի մասին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
22:07
Ես միշտ ժողովրդի հետ եմ. Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ Սրբազանի շարժմանն աջակցելու մասին
«Շարժում ա էլի, ամբողջ ժողովրդի շարժում ա, ինձնից ի՞նչ եք ուզում իմանաք։ Դրական եմ վերաբերվում», «Հրապարակ»-ի հարցին`...
Աղբյուր` Panorama.am
21:39
Եթե կա Աստծո առաջնորդություն, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության. Այսեր Իսայան
«Օրհնված է այն պայքարը, որն առաջնորդում է Աստված։ Եթե կա Աստծու առաջնորդություն կա, ապա ցանկացած պայքար տանում է հաղթության»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Վանաձորի «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու դին դուրս է բերվել Փամբակ գետից
Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։  Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
21:13
Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
«Ազգային ճակատը» հայտնում է Տավուշի թեմի առաջնորդ Բարգրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:03
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների. Դեսպան
«Չաբահար նավահանգստից օգտվելու հարցի առնչությամբ հայկական կողմից Հնդկաստանը սպասում է մանրամասների և անպայման հաշվի կառնի, երբ այդ առումով...
Աղբյուր` Panorama.am
20:59
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան
«Կիրակի օրվանից տեղյակ կլինեք, թե ինչ է տեղի ունենալու ատաջիկա շաբաթը, որովհետևր շատ կարևոր հայտարարություններով, պատգամներով և...
Աղբյուր` Panorama.am
20:22
Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր...
Աղբյուր` Panorama.am
19:14
ՀՀ փաստաբանները գործադուլի տեսքով բողոքի ակցիա կիրականացնեն
ՀՀ Փաստաբանական պալատը հայտարարություն է տարածել փաստաբանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին, որոմ ասվում է. «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է. «Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով...
Աղբյուր` Panorama.am
18:57
Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
«Այսօր մարդկանց կյանքերն ու ճակատագրերն են որոշվում, սա ապագայի հարց էլ չէ, այլ ներկայի հարց է, ձևափոխվող Հայաստանի հարցն է, որը լցված է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
«Իմ թեկնածուական թեզը եղել է Հայաստանի առողջապահական համակարգը, անցյալը ներկան, ապագան ու աստվածաբանական հայացքը»,-բժիշկների հետ...
Աղբյուր` Panorama.am
18:19
Անկարգություններից հետո իրավիճակը Նոր Կալեդոնիայում և դրա հետ Ադրբեջանի պահը
Նոր Կալեդոնիայի կառավարական ծառայությունները ուրբաթ օրը հայտնել են, որ չորրորդ գիշերը անկարգությունների սկսվելուց հետո, երբ Ֆրանսիան Նումեայում...
Աղբյուր` Panorama.am
18:09
ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ սովորողների բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների վերաբերյալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարվա ամփոփման...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փաստաբան. Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. «Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը։ Նախաքննության...
Աղբյուր` Panorama.am
17:32
47–ամյա տղամարդու սպանության, նրա 38–ամյա ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
17:18
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}