Քաղաքական 09:52 02/12/2015 Աշխարհում

Կրակելով ռուսական ռազմական ինքնաթիռի վրա՝ Էրդողանը իրեն կրակը գցեց. Սասունյան

Տարբեր երկրների ղեկավարները տարիներ շարունակ շողոքորթում էին Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ փորձելով նրան իրենց կողմը գրավել: Նրանք այնքան փառաբանեցին Թուրքիայի նախագահին, որ շռայլ գովեստները խելքահան արեցին նրան: Իբրև նեոօսմանյան կայսրության ինքնակոչ Մեծ սուլթան, Էրդողանն սկսեց միջամտել հարևան երկրների ներքին գործերին և բանտարկել իր երկրի քաղաքացիներին, որոնք համարձակվում էին հայտարարել, որ սուլթանը մերկ է...

Առաջին ղեկավարը, որ խաբվեց Էրդողանի կողմից՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն էր, որի անխոհեմ մեղրամիսը Թուրքիայի հետ վերածվեց անվերջ մղձավանջի՝ կործանելով նրա երկիրը: Հաջորդ պետության ղեկավարը, որը Թուրքիայի բռնակալի հետ նույն ճանապարհով չգնաց՝ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսին էր: Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն դեռևս լիարժեք չի յուրացրել իր դասը՝ Թուրքիայի հետ վարելով շփոթության մեջ գցող սիրո և ատելության հարաբերություններ: Էրդողանին գրեթե հաջողվեց մոլորեցնել նաև Հայաստանի ղեկավարներին Հայ-թուրքական խաբուսիկ արձանագրություններով: Ճակատագրի հեգնանքով, Հայաստանի շահերը պաշտպանեց ոչ այլ ոք, քան Էրդողանի կրտսեր գործընկերը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն իր համառ շահադիտական առարկություններով տապալեց գործարքը:

Վլադիմիր Պուտինը ամենավերջին ղեկավարն էր, որ բացահայտեց Էրդողանի դիվային բնույթը՝ ռազմական ինքնաթիռն ու երկու ռուս օդաչուներին կորցնելուց հետո, որոնք հարձակման ենթարկվեցին թուրքերի կողմից Թուրքիայի օդային տարածքը 17 վայրկյանով հատելու պատրվակով... 

Այս ողբերգական միջադեպից անմիջապես հետո, Ռուսաստանի կառավարությունը մի շարք հակադարձ միջոցներ ձեռնարկեց, որոնք կարող են կործանարար ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության վրա.
- Արգելվեց թուրքական ապրանքների ներմուծումը: Առևտրի ծավալը երկրների միջև վիթխարի է. այն կազմում է տարեկան 33 մլրդ դոլար, ուստի Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է:
- Արգելվեց թուրք գործարարների մուտքը Ռուսաստան: Անցյալ շաբաթ նրանցից վաթսունին Մոսկվա ժամանելուն պես ձերբակալեցին և հետ ուղարկեցին Թուրքիա:
- Դադարեցվեց  առանց վիզայի Թուրքիայի քաղաքացիների մուտքը Ռուսաստան 2016 թ. հունվարի 1-ից:
- Արգելվեց նոր թուրք աշխատողների վարձումը (ներկայումս 200 հազ թուրքեր իրենց ընտանիքներով ապրում են Ռուսաստանում) և չեղյալ համարվեցին բազմամիլիարդանոց շինարարական պայմանագրերը թուրքական ընկերությունների հետ:
- Հրահանգվեց ռուսական ճամփորդական գործակալություններին զբոսաշրջիկներ չուղարկել Թուրքիա՝ այդ երկրին զրկելով միլիարդավոր դոլարների եկամուտից: Քանի որ միայն անցյալ տարի 4.5 մլն ռուս է այցելել Թուրքիա, ուստի Ռուսաստանը երկրորդ խոշորագույն աղբյուրն է օտարերկրյա զբոսաշրջիկների թվով:
- Մտցվեցին ավելի բարձր մաքսատուրքեր Թուրքիայից ներմուծվող և այնտեղ արտահանվող ապրանքների վրա:
- Քննարկման փուլում է երեք խոշոր ծրագրերի չեղյալ համարելը. 1) Բնական գազի վաճառքը Թուրքիային. Ռուսաստանը բավարարում է այդ երկրի կարիքների կեսից ավելին. 2) Թուրքիայի ավելի քան 22 մլրդ դոլար արժողությամբ առաջին ատոմակայանի կառուցումը. 3) Ռուսաստանից դեպի Թուրքիա ձգվող միլիարդավոր դոլարների արժողությամբ գազատարի կառուցումը:

Նախագահ Պուտինի կողմից նաև մի շարք ռազմական քայրեր ձեռնարկվեցին ռուսական ինքնաթիռի պատահարի առնչությամբ.
- Ընդյալնվեց ռուսական ռազմական ներկայությունը Սիրիայում՝ ցամաքում, օդում և Միջերկրականի ծովափում:
- Ռմբակոծվեցին թուրքամետ ահաբեկչական խմբերը այն տարածքում, որտեղ խոցվել էր ռուսական կործանիչը և սպանվել էին երկու ռուս օդաչուները:
- Ոչնչացվեցին հարյուրավոր թուրքական բեռնատարներ, որոնց մի մասը զենք էին տեղափոխում ապստամբներին Սիրիայում, իսկ մյուսները մաքսանենգ ճանապարհով  ԻՊ-ից նավթ էին բերում դեպի Թուրքիա:

Ռուսաստանը մոտ ապագայում կարող է հավելյալ ռազմական միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ.
- Զինել քուրդ զինյալներին Իրաքում, Սիրիայում և Թուրքիայի ներսում:
- Խոցել Սիրիայի կամ Հայաստանի օդային տարածքները հատած թուրքական ինքնաթիռները և ուղղաթիռները՝ հաշվի առնելով նախկինում տեղի ունեցած նման խախտումները:

Դիվանագիտական ճակատում.
- Անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ հայտարարեց իր նախապես ծրագրված այցը Թուրքիա:
- Պուտինը հրաժարվեց Էրդողանի հետ հեռախոսազրույցից և մերժեց նրա հետ հանդիպման խնդրանքը Փարիզում իրենց այցելության ընթացքում:
- Ռուսաստանի նախագահը չեղյալ հայտարարեց իր ծրագրած հանդիպումը Էրդողանի հետ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 15-ի կայանալիք Գագաթաժողովում:
-Ռուսաստանի Դումայում քննարկման է ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մի օրինագիծ, որով նախատեսվում է 300-500 հազ ռուբլու չափով տուգանք կամ երեքից հինգ տարի ժամկետով ազատազրկում:
- Որոշ ռուս քաղաքագետներ նույնիսկ կոչ արեցին ազատագրել Արևմտյան Հայաստանը թուրքական բռնագրավումից  և հաստատել ազատ Քուրդիստան՝ Դիարբեքիր մայրաքաղաքով...

Թվում է, որ նախագահ Պուտինը հեշտությամբ չի նահանջի՝ ռուսական ինքնաթիռի վրա  թուրքական դավաճանական հարձակումից հետո: Նա պարտավոր է աշխարհին ցույց տալ, որ երբեք թույլ չի տա որևէ մեկին անպատիժ հարձակվել ռուսների վրա: Պուտինը թուրքական գործողությունը բնութագրեց որպես «հարված թիկունքից՝ ահաբեկիչների մեղսակիցների կողմից» և խստորեն զգուշացրեց «լուրջ հետևանքների մասին»:

Վերջապես, այս անգամ մեծ պատառը մնաց Էրդողանի կոկորդում... Նա հիմարաբար առճակատման գնաց ատոմային տերության ղեկավարի հետ, որը վճռական է տրամադրված մի լավ դաս տալու ամբարտավան թուրք նախագահին, որը դեռ երկար կմնա նրա հիշողության մեջ:

Եթե իրոք Էրդողանը հույսեր է փայփայում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր արկածախնդրությունը, ապա չարաչար սխալվում է: Նա չի կարող ռուսական ինքնաթիռի խոցումը խեղաթյուրված ներկայացնել իբրև հարձակում Թուրքիայի վրա, իսկ այնուհետև թաքնվել ՆԱՏՕ-ի փեշի տակ...

Ցավոք, Թուրքիան լուրջ գլխացավանք է դարձել ՆԱՏՕ-ի համար: Թուրքիայի նախագահի անպատասխանատու պահվածքը մի փոքր տարածքային խախտման առիթով, սպառնում է ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին ներքաշել ավելի մեծ հակամարտության մեջ: ՆԱՏՕ-ն պետք է լրջորեն մտածի, թե որքան խոհեմ է անդամակացությունը մի ահաբեկչական երկրի, որը կարող է դարձյալ լուրջ միջազգային միջադեպ հրահրել՝ հղի հեռուն գնացող հետևանքներով ամբողջ աշխարհի համար...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}