Քաղաքական 17:06 04/12/2015

Ջումհյուրիեթը և նրա ձերբակալված խմբագիրը գրում էին Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում

Թուրքական հայտնի «Ջումհուրիեթ» պարբերականը, որի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալվել էր նոյեմբերի 26-ին և ում դեմ Էրդողանը գործ է հարուցել լրտեսության մեղադրանքով (Թուրքիայից Սիրիա զենքի մատակարարումը բացահայտող հրապարակման համար), այն փոքրաթիվ թերթերից է Թուրքիայում, որն ազատորեն գրում էր Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ: Այս մասին փաստեց անձամբ Ջան Դյունդարը` ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ (նոյ. 16-ին) Հրանտ Դինքի հիմնադրամի կազմակերպած «Լրագրողների երկխոսություն» ծրագրի շրջանակներում հայ լրագրողների հետ հանիպման ժամանակ, որին ներկա էր նաև Panorama.am-ի թղթակիցը:

Panorama.am-ի այն հարցին, թե Ջումհուրիեթ թերթում արդյոք օգտագործվում է «ցեղասպանություն» տերմինը, Դյունդարը պատասխանեց. «Այս թերթում գրաքննություն չկա. դա վերաբերում է նաև ցեղասպանության թեմային. այսինքն՝ բոլորը կարող են գրել այն, ինչ մտածում են… Մեր թերթում կան լրագրողներ, ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև լրագրողներ, ովքեր այն չեն ընդունում: Մեկը առանց չակերտների է գրում ցեղասպանություն բառը, մյուսը`չակերտների մեջ. դա բացառապես կախված է լրագրողի ցանկությունից»:

«Բայց կարող եմ ասել, որ վերջին տարիներին, նախորդ տարիների համեմատ, ավելի ազատ է այս առումով: Երբեմն արձագանքներ ենք ստանում ընթերցողների կողմից, բայց դատական գործեր այս թեմայով նյութեր հրապարակելու համար դեռ չեն հարուցվել մեր դեմ»:

 



Ջումհուրիեթ թերթի ապրիլի 24-ի համարի առաջին էջում հայերեն գրված էր «Այլևս երբեք»: Այն հարցին, թե ինչով էր պայմանավորված այդ որոշումը, թերթի գլխավոր խմբագիրը պատասխանեց. «2015 ապրիլի 24-ին (այդ ժամանակ ես նոր էի ստանձնել Ջումհուրիեթի գլխավոր խմբագրի պաշտոնը) թերթն առաջին անգամ լույս տեսավ հայերեն տառերով շապիկով… Ապրիլի 24-ին փորձում էինք ցույց տալ, որ որպես թերթ կիսում ենք այդ ընդհանուր ցավը մեր ժողովրդի հետ… Մենք ցանկացանք, որ այդ ցավի հետ կապված մի բառ [հայերեն լեզվով] մնա նրանց մտքում: Իսկ ցեղասպանության հուշահամալիրի նկարը Հրանտ Դինքի հետ միասին Հայաստան այցելած ժամանակ ես էի նկարել… Մերժողականությունն առհասարակ մարդկության խնդիրն է: Անհրաժեշտ է, որ բոլորս էլ առերեսվենք պատմությունը», - ասաց Ջան Դյունդարը հանդիպման ժամանակ:

Ընդգծենք սակայն, որ նա իր խոսքում օգտագործում էր «ընդհանուր ցավ» և ոչ թե «ցեղասպանություն» եզրը:

Հանդես գալով որպես հայ և թուրք հասարակական ու մշակութային գործիչների երկխոսության ջատագով` Դյունդարը միևնույն ժամանակ նշեց, որ թուրք քաղաքական գործիչներն իր կարծիքով Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլեր ձեռնարկելու որևէ ցանկություն չունեն, հետևաբար նրանցից ոչինչ պետք չէ ակնկալել այս առումով:

Խոսելով Էրդողանի վարած քաղաքականության և նրա վերընտրման մասին` Դունդառն ասաց. «Մենք այս ամենը “պուտինացում” ենք անվանում. Էրդողանն ուզում է Պուտինին նմանվել - ձեզ շատ լավ ծանոթ մի ռեժիմի ենք գնում, և մենք հիմա ավելի շատ պետք է պայքարենք, քանի որ մեզ` լրագրողներիս վրա ընկած բեռն ավելի է մեծանում»:

Հիշեցնենք, որ «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին Էրդողանն անձամբ լրտեսության և ահաբեկիչների հետ համագործակցելու մեղադրանք է ներկայացրել այն պատճառով, որ թերթը հրապարակել էր Թուրքիայի ազգային հետախուզության գործակալության կողմից բեռնատար մեքենաներով դեպի Սիրիա մատակարարվող զինամթերքի լուսանկարներ և տեսագրություն: Էրդողանը պահանջել է Դյունդարին ենթարկել ծայրագույն պատժի՝ ցմահ բանտարկության:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:02
«Ժողովուրդ». «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հետո ՀՖՖ «սև ցուցակում» կհայտնվի նաև «Արարատ-Արմենիան»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 12-ին Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ ՔՊ-ն ձևացնի, թե այս շարժումը չի սպառնում իշխանություններին, որ փողոց դուրս եկածներն...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանում չեն տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ս/թ ապրիլի 1-ի խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց նոր...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Հրապարակ». Փաշինյանը Մոսկվայում ոչ թե ինքնիշխանություն ու անկախություն է դրսևորել, այլ կատարել է Ալիևի հերթական պահանջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
08:42
Բագրատ Սրբազանի կոչով՝ Երևանում սկսվել են անհնազանդության ակցիաներ
Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչով Երեւանում կրկին փողոցներ են փակվում: Նախապես հայտարարվել էր հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
07:45
Մայիսի 14-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:29
«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ. Արտակ Ապիտոնյանը՝ Արարատ Միրզոյանին
«Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք չենք տրվելու այդ սադրանքներին»,-այդ մասին Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ցանկանում եմ մեր գնահատանքը հայտնել լրագրողներին գիշեր-ցերեկ այդ առաքելությունն իրականացնելու համար. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ վաղն այցելել Ժուռնալիստների միություն, մեր գնահատանքը հայտնել։ Այսօր երկուսը՝ մեր Մերի Մանուկյանն 24 news.am-ից, ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս. Բագրատ Սրբազան
«Պետք է վերականգնել մեր կյանը, ընտանիքները բժշկել, զարգացնել մեր կյանքը, ոչ փչացնել այս չքնաղ երկիրը, որը մեզ տրված է, ստացել ենք...
Աղբյուր` Panorama.am
21:35
Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ
 Մայիսի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան
 «Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների միությունում, Նկարիչների միությունում, ԳԱԱ-ում։ Ես ասեմ,...
Աղբյուր` Panorama.am
20:57
Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
Վաղն առավոտից իրականացվել են բազմաթիվ անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախկին նախարար, այժմ  ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վաղը` մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, բոլորին...
Աղբյուր` Panorama.am
20:13
«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը 21-րդ օրն է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի  Թագավորություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Փաշինյանը մայիսի 14-ին...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սրբազանի հետ Տերունական աղոթքն ու «Տեր ողորմեա» երգը՝ Սուրբ Աննա եկեղեցում
 Սուրբ Աննա եկեղեցու բակից հորդառատ անձրևի պատճառով քաղաքացիները տեղափոխվեցին եկեղեցու ներս։ «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:39
Պուտինը նոր վերադասավորումներ է արել. Շոյգուն լքում է ՊՆ ղեկավարի պաշտոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ է կատարել ուժային կառույցներում: Նա առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում․ սփյուռքահայ
«Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում։ Շատ բան չունեմ ասելու»,-ասաց սփյուռքահայը հավելելով․ «Նիկոլի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, որտեղ ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փողոցում նաև զոհվածների մայրերն են, նրանց պարտավոր է հարգել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Լուսինե Թովմասյանը
Հանրային ՀԸ հաղորդավարուհի, վերջին շրջանում տիկտոկյան և ինստագրամյան մոդել Լուսինե Թովմասյանը կարող է  քաղաքական հայացքներ ունենալ, կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Միացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին»․ Երևանում և մարզերում դասադուլներ են
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին» խորագրով այսօր Երևանի և մարզերի մի շարք բուհերում և դպրոցներում դասադուլներ են։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք նման բան․ Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խղճի բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց...
Աղբյուր` Panorama.am
18:09
7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից
Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։  «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Տիգրան Աբրահամյան. Մի բան պարզ է՝ դատավորը գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}