ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար. Քաղաքացիները պետք է իրենց զգան սահմանադրության տերը
Դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում դիտորդական առաքելություն իրականացրած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Անդրեաս Գրոսը դրական է գնահատում սահմանադրական բարեփոխումները։
«Սահմանադրական փոփոխությունների տեքստը հիմնականում գնում է ճիշտ ժողովրդավարության ուղղությամբ՝ չնայած ընթացակարգային խախտումներին։ Այս գործընթացը երբեք չի վերջնականացվում, սակայն սահմանադրությունը թույլ է տալիս ավելի զարգանալ, որը պետք է անել ուշադիր և իմաստուն կերպով՝ խուսափելով հնարավոր հետընթացից։ Այս վտանգների դեմ լավագույն անվտանգությունը կրթված, ուշադիր քաղաքացիներն են»,- ասաց Անդրեաս Գրոսը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե նոր սահմանադրությունը ինչպիսի իրավական և ինստիտուցիոնալ դաշտ կարող է ապահովել Հայաստանում ժողովրդավարության կոնսոլիդացիայի համար։
ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը նշում է, որ այս գործընթացը կարող էր արվել ավելի լավ, ավելի ընդգրկուն՝ քաղաքացիներին առավել շատ ներգրավելով և տեղեկացնելով։
«Սահմանադրությունը պետք է լինի համաձայնություն բոլոր քաղաքացիների շրջանակում, և նրանք պետք է իրենց զգան սահմանադրության տերը»,-ասաց Անդրեաս Գրոսը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը կարևորում է միջազգային դիտորդների քաղաքականապես չեզոք և օբյեկտիվ գնահատականները. ՀՀ նախագահ
- ԵԽԽՎ դիտորդները հրապարակել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնահատականը
- ԱՊՀ դիտորդներ. Հանրաքվեն անցկացվել է միջազգային չափանիշներին համապատասխան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը