ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը փորձում է հակահայ փաստաթղթերը «չեզոքացնելու» ելքեր գտնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն այս օրերին կրկին փորձեր է անում նշված ատյանում շրջանառվող հակահայկական փաստաթղթերը «չեզոքացնելու» ելքեր գտնել:
Թերթին լուրեր են հասել, որ Սերժ Սարգսյանը պատվիրակության ղեկավարությանը հանձնարարել է մինչև ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանն ամեն ինչ անել, որպեսզի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները «չեղյալ» համարվեն: Ուստի ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անձամբ զրուցում է անդամների հետ, նրանց հետ պայմանավորվում է, թե ԵԽԽՎ պատգամավորներից ում հետ ով պետք է առանձնազրույց ունենա:
ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասել է. «Անկախ հանձնարարականից կամ ոչ հանձնարարականից՝ դա եղել է մեր պատվիրակության գործելաոճը, պարզապես այդ ամենն արվում է ավելի ինտենսիվ, հիմա պետք է ավելի ինտենսիվ շփվենք»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը