«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 40 ցմահ դատապարտյալ կրկին հացադուլ է սկսել. «Հրապարակ»
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող 40 ցմահ դատապարտյալներ կրկին հացադուլ են սկսել՝ ի նշան բողոքի։ Նրանք դեռևս հոկտեմբերին 10 կետից բաղկացած ծավալուն դիմում էին հղել ՀՀ նախագահին։ Պահանջների թվում էին գործերի վերանայման, պայմանական վաղաժամկետ ազատման, մինչև 18 տարին լրանալը և զինծառայության ընթացքում կատարած հանցանքի, մեկ անձի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտվածների նկատմամբ այլ մոտեցում ցուցաբերելու, տուժողների վնասի հատուցման, կիսաբաց և կիսափակ տիպի մեջ կալանավայրերի, ցմահների ներման և համաներման հետ կապված խնդիրներ։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ նրանց բոլոր պահանջները, բացի տեսակցություններին վերաբերող կետից, մերժվել են, ուստի երեկվանից նրանք կրկին հացադուլ են հայտարարել։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը