Հասարակություն 14:27 29/12/2015 Հայաստան

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առաջին հատվածն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շրջանակներում ճանապարհային միջանցքի առաջին հատվածի (Տրանշ 1)՝ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածների երկկողմանի երթևեկությունն այսօրվանից բաց է: 

«Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի որպես ենթակառուցվածք, որը նպաստելու է մեր տնտեսության մրցունակության բարձրացմանը: Հյուսիս-հարավ ճանապարհահատվածը պատմական Հայաստանի խաչմերուկային դիրքի վերականգման հիմնական գրավականներից մեկն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով, ոչ միայն արագություն, ճկունություն է բերում, նաև եվրոպական չափանիշներին համապատասխան  մայրուղի ունենալով՝ Հայաստանը մտնում է տրանզիտ փոխադրումների համակարգի մեջ:

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանն ասաց, որ այս ճանապարհը կօգտնի, որպեսզի ավտոտրանսպորտային բեռնափոխադրումները ժամանակին կատարվեն, բացի այդ Հյուսիս-հարավ ճանապարհը Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ:

«Հայաստանի ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների մեծ մասը բաժին է ընկնում ԱՊՀ, Միջին Ասիայի երկրներին: Հասկանալի է, որ դեպի հյուսիս և դեպի հարավ  բեռնափոխադրումների համար այս կառույցը հսկայական նշանակություն ունի»,- նշեց նա:

«Տրանշ 1»-ի վարկային համաձայնագիրը կնքվել է 2009 թ-ի հոկտեմբերի 12-ին, որով նախատեսված էր Երևան–Աշտարակ 11,4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցումը և Երևան–Արարատ 38,1 կմ երկարությամբ հատվածի ճանապարհային անվտանգության բարձրացումը /Երևան-Արտաշատ 19,6 կմ հատվածի վերակառուցում/:

Ամբողջությամբ նորացվել է գոյություն ունեցող ծածկը՝ փոխարինվելով բետոնե ծածկով: Բարելավվել և արդիականացվել են ենթակառուցվածքները, ճանապարհային կահավորումը, անվտանգության և ջրահեռուցման համակագրերը, նորացվել և կարգավորվել են ճանապարհային նշանները, շարժման ուղղությունների ցուցանակները, ուղղորդող սյուները, արգելափակոցները, ճանապարհային գծանշումները: Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի երթևեկելի մասը 4 շարքից հասցվել է վեց շարքի:

«Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանն ասաց, որ այսօր տեղի  ունեցավ «Տրանշ 1»-ի շուրջ 31 կմ երկկողմ երթևեկության բացումը, այս պահից սկսած մեկնարկում են ավարտական տեստավորման աշխատանքները, որոնց արդյունքում կիրականացվի նաև ընդհանուր աշխատանքների ամփոփիչ ընդունում-հանձնումը և կմեկնարկի մեկ տարվա երաշխիքային ժամկետը:

«Ճանապարհահատվածների արագությունը նախագծային 100-110կմ/ժ է:  Ճանապարհահատվածներն իրենց որակով համապատասխանում են միջազգային չափանիշներին: Իհարկե, յուրաքանչյուր շինարարության մեջ լինում են թերություններ: Դրանք վերացվել են շինարարի հաշվին: Այսօր արդեն, ինչպես նշեցի, համապատասխանում է միջազգային չափանիշներին»,- նշեց նա:

Պատասխանելով հարցին, թե դժգոհություններ կան, որ Վրաստանում նմանատիպ բետոնե ծածկով ճանապարհներն ավելի որակով են, «դղդղկոց չկա», Ա.Սարգսյանն ասաց. «Բետոնի վրա սեյսմիկ կարեր են լինում, որոնք էլ թողնում են ձայնային էֆեկտներ: Երկու-երեք տարվա ընթացքում այդ կարերը լցվում են: Վրաստանում նման ճաապարհներ կառուցել են յոթ տարի առաջ:  Բացի այդ՝ բարձր արագության տակ ձայներ չեն լսվում»:

Նա նշեց, որ բետոն ճանապարհները ունենում են 20-30 տարվա կյանք ի տարբերություն ասֆալտե ճանապարհների՝ 10-15 տարվա կյանք:

«Իհարկե, ասֆալտով ծածկված  ճանապարհներն ավելի հարմարավետ են, բայց ավելի ծանր բեռների, արագության ճիշտ կառավարման, երկարակեցության առումով բետոնե ճանապարհներն են նախընտրելի: Բացի այդ, ցեմենտն արտադրվում է Հայաստանում,  ներդրումային գումարները մտնում են հայաստանյան շուկա: Այս բոլորը մենք հաշվի ենք առել»,- ասաց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը:

Հյուսիս-հարավ «Տրանշ 1»-ի ընդհանուր ֆինանսավորման գումարը կազմում է 70 միլիոն դոլար: Այն իրականացվել է Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով և ՀՀ համաֆինանսավորմամբ՝ ԱԱՀ-ի տեսքով (ընդհանուր գումարի 14 տոկոսի չափով):

Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական առաքելության տնօրեն Դեյվիդ Դոուլն ասաց, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը հաջողված է լինելու, սա սկիզբն է, սա առաջին քայլերից մեկն է: Ըստ նրա, ծրագիրը լինելու է շարունակական:

«Հայաստանի համար շատ կարևոր ծրագիր է, նաև միջազգային մասշտաբով: Այս ծրագիրը կապում է  Հայաստանը տարածաշրջանին»,- նշեց նա:

Ճանապարհահատվածի նախագծումն իրականացրել է ֆրանսիական «Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ» կազմակերպությունը: Շինարարը՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնսրուկսյոն ԷսԱ» կազմակերպությունն է: Ծրագրի կառավարման խորհրդատուն և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունը ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է:

«Սաֆեժ-Էպտիա» համատեղ ձեռնարկության խմբի ղեկավար Բրոնիսլավ Դմիտրևիչն ասաց, որ որակի առումով ճանապարհը համապատասխանում է միջազգային չափանիշներին:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝  կրճատելով այն շուրջ 85 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի, իսկ ժամային առումով՝ 9-9,5 ժամից՝ 4,5 ժամի: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

Ծրագրի իրականացման համար պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի հետ, որոնց համաձայն ծրագրի ավարտի թիրախային ժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2017 և 2019 թվականները: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաժանված է 5 տրանշերի: Շարունակվում են  իրականացվել նաև բանակցային գործընթացներ միջանցքի հյուսիսային և հարավային հատվածների կառուցման նպատակով այլ դոնորների ներգրավման ուղղությամբ:

«Հյուսիս-հարավը մեր պատմական մետաքսի ճանապարհի վերագործարկումն է: Այն եղել է առևտրի, տնտեսական հարաբերությունների խաչմերուկ, կենտրոն: Մենք ցանկանում ենք վերականգնել այդ կենտրոնը, որը կարևոր տնտեսական նշանակություն ունի աշխարհի համար»,- ասաց Ա.Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ արդեն 2017-ի վերջին բոլոր հատվածները փակված կլինեն, զուգընթաց կընթանան շինարարական աշխատանքները՝ 8-10 կազմակերպության կողմից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նոր բացահայտումներ «Բերդկունք»-ում
ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյանին։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նախարարությունը չի իրականացրել աղբահանության ծրագրի մի շարք միջոցառումները. Ատոմ Ջանջուղազյան
«2021-23 թթ. համար նախատեսված միջոցառումների ծրագրով  4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել և այն...
Աղբյուր` Panorama.am
15:43
Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության...
Աղբյուր` Panorama.am
15:30
Երևում է՝ ադրբեջանցիները վաղուց էինք աչք դրել Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի վրա
Ադրբեջանցիները «վերակառուցում» են Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցը։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության Մշակույթի,...
Աղբյուր` Panorama.am
15:26
Հարցն այն է, թե ո՞ւմ է ձեռնտու այս փուլում Իրանի և Իսրայելի միջև ուղիղ ռազմական առճակատումը. Վահե Դավթյան
Քաղաքագետ, Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Մի մոռացեք, որ Իրանը խորքային պետություն է։ Նախագահի մահը...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արդեն իսկ առաջին սյուներն են տեղադրվել Կիրանցում, գյուղը կիսվում է երկու մասի. Դանիելյան
«Միակողմանի զիջումներն Ադրբեջանին այսօր իրենց արտացոլումն են գտնում Կիրանց գյուղի տարբեր հատվածներում տեղադրված սյուների տեսքով։ Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
15:05
Թաթոյան. Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»
«Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում»,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին
4Future Banking միջազգային համաժողովը Հայաստանում էր համախմբել աշխարհի առաջատար բանկերի շուրջ 150 փորձագետների, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու...
Աղբյուր` Panorama.am
14:53
Հանկարծ մարդ չհուզվի, կասեն՝ Ալիևը տեսել է, որ կիրանցին հուզվել է, գյուղի կեսն էլ է ուզում. Դանիելյան
«Հազարամյակների Կիրանց գյուղը սարքում են Ադրբեջանի բաժին, վաղը, մյուս օրը «Յաշմա», «Կոմանդո» ջոկատները բերեն,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Քաղաքագետ
«Իսրայելն առնվազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար»,-անդրադառնալով Իրանի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի
Կիրանց գյուղն արդեն սննդամթերքի, հացի խնդիր ունի, քանի որ առաքող մեքենաներին թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ։ «Հացի մեքենան եկել է,...
Աղբյուր` Panorama.am
13:35
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է ՏԱՍՍ-ի հրապարակումը՝ Հայաստան Ռաիսիի այցի վերաբերյալ
ՏԱՍՍ-ը գրել էր, որ մայիսի 19-ին նախատեսված էր Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի այցը Հայաստան, որը սակայն հետաձգվել է։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Այսօր հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ
Երևանում մայիսի 20-ին, 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
13:15
Վահե Ղազարյան, որպեսզի հրահրումներ չլինեն ոստիկանների կողմից, ասեք բացեն ճանապարհը, խաղաղ գնանք գյուղ, վերադառնանք. Բագրատ Սրբազան
«Չենք գնալու, իրենց ուզածն ինչ է։ Ապօրինի որոշում է  սա, լրիվ ապօրինի։ Բավարար չէ, որ հակասահմանադրական հանցագործություն են կատարում,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
Ոստիկանները պատ են կազմել ու թույլ չեն տալիս ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մուտք գործել Կիրանց գյուղ։ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Բագրատ Սրբազան, արժանապատվության, հաշտության ու միասնության Ձեր ԽՈՍՔՆ այսօր բոլորիս համար բալասան է
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծննդյան օրն է։
Աղբյուր` Panorama.am
12:39
Բնակարանային ծրագրից օգտվելու համար արցախցիները պետք է ունենան ՀՀ քաղաքացիություն
«Կառավարության նիստում հաստատվեց բնակարանային աջակցության պետական ծրագիրը, որը հնարավորություն կտար Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}