Քաղաքական 18:35 20/01/2016 Տարածաշրջան

Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Ապրում էինք մշտական վախի մթնոլորտում»

«Panorama.am»-ը արդեն գրել է այն մասին, որ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում հրատարակման է պատրաստվում «Բաքվի ողբերգությունը ականատեսների վկայություններում» ժողովածուն, որում կնարկայացվեն ներկայումս ԱՄՆ-ում բնակվող 50 փախստականների` ոճրագործության մասին վկայությունները:Այս վկայությունների հիման վրա ստեղծվել է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը, որտ ներկայացվել էր մեկ տարի առաջ:«Panorama.am»-ը սկսում է ստեղծվելիք հավաքածուի գլուխների հրապարակումը,
որոնք խմբագրությանը տրամադրել է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար
Մարինա Գրիգորյանը
:

Մարիետա Սողոմանովա. աշխատել է Բաքվի Հանրապետական հիվանդանոցում
Ժաննա Կասպարովա (քույրը) .Բաքվում բնակվել է Շարիֆզադե փողոց 34 շենք, 30 բնակարան


Մարիետա
«Ես Բաքվից հեռացա 1988 թ.: Հանրապետական հիվանդանոցում, որտեղ ես աշխատում էի, անընդհատ խոսում էին այն մասին, որ ինչ-որ բան սպասվում է: Ամռանը` արձակուրդին, աղջկաս հետ գնացել էի Մոսկվա: Երբ ցանկանում էի ետ վերադառնալ, զանգահարեց ամուսինս և ասաց. «Մարիետա, պետք չէ գալ այստեղ»: Դրանից առաջ եղել էին Սումգայիթի իրադարձությունները, որոնք շատ ուժեղ ազդեցին մեզ վրա, որովհետև անմիջապես առնչվում էին մեր ընտանիքի հետ: Այնտեղ ամենադաժան կերպով սպանել էին մեր քրոջ աղջկան`Ավագյան Լոլային…
Այն մասին, թե ինչ են արել նրա հետ մեզ պատմել են հարևանները: Նա հղի էր,իսկ նրան բռնաբարել, ամբողջովին կտրատել էին, նրա վրա ծխախոտ հանգցրել… Մենք ինքնության հաստատման համար մի քանի անգամ գնացել էինք բաքվի դիարան, սակայն չէինք կարողանում գտնել մարմինը: Երբ մենք հերթական անգամ գնացինք դիարան, մեզ ասացին, որ վաղը կբերեն ևս 3 դիակ` մեկ կնոջ և երեք տղամարդկանց: Եվ եթե նրանց մեջ չլինի, ուրեմն՝ նա ողջ է և նրան ինչ–որ մի տեղ թաքցրել են:

Ժաննա
Այն օրերին մեզ մոտ հյուր էր եկել նրա մայրը`մեր զարմուհի Գրետան: Նա աշխատում էր Սումգայիթում և ամեն շաբաթ`ուրբաթ օրը, գալիս էր, հանգստի օրերը անցկացնում մեզ մոտ, իսկ երկուշաբթի առավոտյան վերադառնում: Ավելի քան 30 տարի նա աշխատում էր այնտեղ տարրական դասարանների ուսուցիչ, նրանք ամուսնու հետ Սումգայիթի ակունքներում էին կանգնած:
Փետվարի 29-ին ես գնացել էի աշխատանքի, դա երկուշաբթի էր, սովորական երկուշաբթի…Ես նույնպես ուսուցչուհի էի աշխատում: Հենց հասա դպրոց, ինձ ասացին. «Ժաննա Միխայիլի, ձեզ շտապ հեռախոսի մոտ են կանչում»:

Սովորաբար նման բան չէր լինում, որ ինձ հեռախոսի մոտ կանչեին: Ես մոտեցա, վերցրի լսափողը և լսեցի, թե ինչպես մայրս, լացելով, ասաց. «Ժաննա, արագ արի տուն, ջարդեր են սկսվել»: Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում «ջարդեր»: Որտե՞ղ, ինչո՞ւ, ո՞վ: Մայրս շարունակում է.«Ժաննա հենց նոր զանգահարեցին  Սումգայիթից, Գրետան գնացել է այնտեղ, տրանսպորտ չկա, նա հազիվ տեղ է հասել»:

Նա ամեն կերպ փորձում էր տուն հասնել, որովհետև նրա միակ դուստրը`Լոլան, ով մեծացել էր մեր աչքի առաջ, ամուսնու և ընտանիքի հետ ապրում էր քաղաքի կենտրոնում, որտեղ և կատարվում էին ամենաահավոր իրադարձությունները: Բայց երբ Գրետան հասել է Սումգայիթ, նրան կանգեցրել են և ասել .«Քանի ողջ եք, որքան հնարավոր է արագ, հեռացեք այստեղից, այնտեղ անտանելի բաներ են կատարվում»: Նրան ուղղակի քաղաք չեն թողել և նա ստիպված է եղել  վերադառնալ Բաքու`մեզ մոտ:

Ես գնացի տուն…Գրետան ահավոր վիճակում էր, շատ ծանր մտածմունքների մեջ էր: Կորցրել էր խոսելու ունակությունը, արդեն գիտեր, որ այնտեղ ինչ-որ ահավոր բան է կատարվում: Սումգայիթի հետ կապ չկար, և մենք կարող էինք միայն նստել և սպասել: Մեր եղբայրը` Վալերի Գրիգորյանը, Բաքվում շատ հանրահայտ մարդ էր, երկար տարիներ դասավանդում էր ոստիկանության դպրոցում: Նրան հարգում էին ողջ հանրապետությունում: Նա փորձեց ինչ-որ բան իմանալ, բայց չկարողացավ: Եվ ահա մենք միասին նստած վախից դողում ենք, քանի որ հիշում ենք մեր մորաքրոջ պատմությունները: Նրանք ապրել  էին Վանում և նրանց ընտանիքը շատ էր տուժել ցեղասպանության ժամանակ: Մորաքույրս այն ժամանակ երեխա էր, սակայն ամեն ինչ հստակ հիշում էր: Դա ծրագրավորվել, նստել էր նրա գլխում, քանի որ մոռանալ անհնար էր: Եվ մորաքյուրս ասում էր, որ հիմա դա կրկնվում է իրենց երեխաների հետ…Սումգայիթից հետո մենք հասկացանք, որ հայերի նկատմամբ թուրքական քաղաքականությունը շարունակվում է:

Մենք քարացած նստած սպասում էինք…Վերջապես սկսեցին ստացվել առաջին տեղեկությունները: Ինչ-որ մեկը հարևանների խոսքերի հիման վրա մեզ պատմեց, որ մի կնոջ էին փողոցով տանում: Անունը, սակայն, չէին նշում: Ասում էին, որ նրա մարմինը կարմիր գույնի էր և հարևանները սկզբից մտածում էին, որ նրա հագին կարմիր շոր է, իսկ հետո տեսան, որ կին ուղղակի արնաշաղախ էր: Նրանք ստիպում էին նրան երգել, պարել, նրա մարմնի վրա ծխախոտ էին հանգցնում: Հետո նրան միանգամից մի  քանի հոգով բռնաբարել են: Բայց ես մտածում եմ, որ նա այդ ժամանակ արդեն գտնվում էր անգիտակից վիճակում, և փառք Աստծո, որ այդպես էր, որովհետև նրան անմարդկային տանջանքների էին ենթարկում: Նրանք կտրել էին նրա կուրծքը, կանացի օրգանները, ծնկներից մսի կտորներ էին կտրում, հանել էին աչքերը, կտրել էին քիթն ու ականջները…մենք նրան գտանք միայն հինգերորդ օրը, այն բանից հետո, երբ զանգահարեցինք Բաքվի բոլար դիարաններ և մեկում մեզ ասեցին, որ մրանց մոտ մի քանի դիակներ են բերել, որոնց մեջ կա մեկ կին:

Մարիետա
Մենք որոնում էինք նրան հիվանդանոցներում և դիարաններում: Խոստովանեմ, որ եթե մենք անձամբ դրանով զբաղվեինք, մեզ համար դա վատ ավարտ կունենար: Իմ ամուսինը ուներ ադրբեջանցի լավ ընկերներ, նրանք օգնեցին մեզ: Նրանք անգամ ներողություն էին խնդրում մեզանից: Եթե ես անձամբ ինքնության հաստատման համար գնայի դիարան, ապա, իհարկե, ահից տեղում կմնայի: Նրան զարմիկս է ճանաչել: Սկզբում դա նրան չէր հաջողվել: Լոլայի մարմինը անճանաչելիորեն այլանդակված էր: Այդուամենայնիվ ոտքի ճկույթի և մազերի միջոցով նա ճանաչել է նրան: Լոլան խիտ, գանգուր մազեր ուներ…

Երբ մեր քրոջ դստեր հետ նման բան պատահեց, ես ամուսնուս ասացի, որ չեմ կարող տանել այս ամենը, հեռանալ է պետք: Արձակուրդ վերցրի և գնացի Մոսկվա, որտեղ և իմացա, որ ԱՄՆ-ն ընդունում է Բաքվի հայերին: Ես գնացի ամերիկյան դեսպանատուն և ներկայացրեցի մեկնման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հետո ցանկանում էի վերադառնալ, ամուսինս և տղաս Բաքվում էին: Իսկ ամուսինս ասաց, որ պետք չէ վերադառնալ: Նա, մեր որդու` Էմիլի և ծնողների հետ նույնպես կհեռանա քաղաքից, քանի որ այնտեղ այլևս հնարավոր չէ ապրել:

Ժաննա
Իսկ մենք մնացինք Բաքվում, քանի որ, հայրս կաթվածահար էր: Նա Մեծ հայրենական պատերազմի հաշմանդամ էր: Կերչի տակ նա վիրավորվել և կորցրել էր ոտքը, հետո կաթվածահար էր եղել, ինչի արդյունքում 12 տարի գամված էր անկողնուն: Փառք Աստծո, որ հայրս ընդհանրաես չէր հասկանում թե ինչ է կատարվում, այլապես անպայման կհարցներ. «Ես այս  ամենի համար եմ կռվել»: Մենք նրան ոչնիչ չէինք ասում, թաքցնում էինք ամեն ինչ: Ո՛չ կարող էինք թողնել նրան, ո՛չ էլ մեզ հետ տանել:

Մենք ապրում էինք մշտական վախի մթնոլորտում: Դա շատ դժվար է նկարագրել: Քաղաքում ահավոր իրադարձություններ էին կատարվում: Մեզ անընդհատ զանգահարում էին, նույնիսկ գիշերը, սպառնում, ասում էին. «Փաստորեն դուք դեռ չե՞ք հեռացել: Սպասե՛ք: Մենք կգանք և ձեր նկատմամբ հաշվերհարդար կտեսնենք, այնպես, ինչպես ձեր քրոջ դստեր հետ, որը զոհվել է Սումգայիթում»: Այսինքն՝ նրանք ամեն ինչ գիտեին, Լոլայի մասին նույնպես գիտեին, հասկանո՞ւմ եք: Մինչև հիմա իմ մոտ քրոնիկ անքնություն է…

Հայրս մահացավ 1989թ, գիշերը: Երբ նա մահացավ, մենք լուռ նստած կամացուկ լացում էինք: Չգիտեինք ի՞նչ անել, ինչպես թաղել նրան: Աշխատում էինք չաղմկել` հասկանալով, որ դա վտանգավոր է: Չգիտեինք ինչպես վարվել: Առավոտյան հարևանները, ըստ երևույթին, ինչ-որ բան զգալով ծեծեցին մեր դուռը և ասացեցին, որ գիշերը լացի ձայն են լսել: Նրանք, այդուամենայնիվ, ինչքան էլ որ մենք փորձում էինք լուռ լացել, լսել էին: Մենք բացատրեցինք թե ինչ է պատահել:

Նրանք հարցրին, թե ինչո՞ւ մենք նրանց չէինք ասել, չէ՞ որ մենք այսքան տարվա հարևաններ ենք…մեր մոտ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ էին ապրում` հրեաներ, ադրբեջանցիներ, ռուսներ: Պետք է նրանց արժանին մատուցել: Նրանք բոլորը ցավում էին մեզ համար: Մենք երկար տարիներ ապրել ենք կողք կողքի և շատ լավ մտերիմ հարևաններ էինք: Մենք ընդհանուր պատ ունեինք մի ադրբեջանցի ընտանիքի հետ: Նրանք մեզ միշտ ասում էին.«Ձեր մեկ մազը մենք չէինք փոխի ադրբեջանցու հետ»: Այդ օրը նրանք ինձ ասացին.«Ժաննա, եթե մյուս անգամ ինչ-որ մեկը հայտնվի, մի գոռացեք, մի լացեք, ուղղակի լուռումունջ եկեք մեզ մոտ, մենք ձեզ նկուղում կթաքցնենք»:

Հորս մենք, այդուամենայնիվ, թաղեցինք, իհարկե շատ համեստ արարողությամբ: Նույնքան համեստ շիրմաքար կարողացանք տեղադրել: Մեզ օգնեց մեր եղբայրը`Վելերան: Նա աշխատում էր ՆԳՆ համակարգում: Նրա ընկերները ամեն ինչ կազմակերպեցին, օգնեցին, որպեսզի թաղումը անցնի հանգիստ առանց միջադեպերի: Սակայն դրանից հետո էլ մենք շարունակում էինք մնալ Բաքվում, չնայած Վալերան պնդում էր, որ պետք է հեռանալ, քանի որ ամեն րոպե մեզ վտանգ է սպառնում: Մայրս ասում էր, որ մենք հեռանալու տեղ չունենք: Նա պատասխանում էր, որ ավելի լավ է ապրել կամայական կայարանում, քան սպանվել, իսկ մայրս ուղղակի սպասում էր, որպեսզի Վալերան նույնպես կարողանա հեռանալ մեզ հետ: Քանզի գլխավոր վտանգը սպառնում էր հենց տղամարդկանց, որոնց ադբեջանցիները առանձնահատուկ էին ատում: Նրանց նկատմամբ հաշվեհարդար էին տեսնում զանգվածաբար: Եթե կանանց նկատմամբ կարող էին լինել որոշ մեղմացուցիչ հանգամանքներ, ապա տղամարդ հայերի նկատմամբ այդ ամենը բացառվում էր: Հենց այդ պատճառով մայրս ասում էր եղբորս, որ նա առաջին հերթին պետք է հեռանա:

Մի անգամ մայրս նստեց տրոլեյբուս և նրան սկսեցին անհանգստացնել դեռահասները: Նրանք նույնպես փողոցներում խմբերով էին տեղաշարժվում, մտնում էին հասարակական տրանսպորտ, ստուգում փաստաթղթերը: Եթե անձնագիրդ ցույց չէիր տալիս՝ վերջ. ուրեմն հայ ես: Մորս անձնագիրը ստուգեցին, տեսան որ նա հայ է, սկսեցին գոռալ և սպառնալ: Նա վախից դուրս պրծավ տրոլեյբուսից վազեց փողոցով, մտավ ինչ-որ բակ: Այնտեղ նրան հանգստացրին և օգնեցին… Մենք սպասում էինք, բայց մայրս չկա: Արդեն սկսեցինք մտահոգվել, մտածում էինք որ ինչ-որ բան է պատահել: Եվ հանկարծ նա զանգահարեց այն մարդկանց բնակարանից, որոնք իրեն օգնել էին:

Պետք էր գնալ և նրան տուն բերել: Բայց ով կարող էր գնալ: Քաղաքում ահավոր վիճակ էր, փողոցով քայլելը շատ վտանգավոր էր, ամենուրեք ստուգում էին անձնագրերը: Ստուգում էին դեռահասները՝ հարբած, թմրանյութի ազդեցության տակ: Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես նրանց կոչել: Ինչ-որ խուժան էր, որոնց արբեցրել, թմրանյութ ու զենք էին տվել և հրամայել էին ինչ-որ բան անել: Մի գիշեր մեզ քիչ էր մնում սպանեին: Իմ քույրը, որն ուներ երեք որդի՝ մեծը կլիներ 6 տարեկան,  այդ ժամանակ տեղափոխվել էր մեզ մոտ: Ես միայնակ էի ապրում: Մենք մշտապես հագնված էինք նստած՝ ամեն րոպե պատրաստ փախուստի: Ամեն երեկո, հատկապես գիշերը նայում էինք վարագույրի տակից և հետևում, թե ով մտավ մեր շքամուտք և ինչ պետք է ակնկալել: Մեր բնակարանի վրա հարձակումներ արդեն եղել էին, օրինակ այրել էին մեր դուռը: Գիշերը մոտ 23:30-ին քրոջս 6-ամյա տղան նկատեց, որ դուռն այրվում է: Ես սկզբում չհավատացի նրան, սակայն հետո դուրս եկա շքամուտք և տեսա, որ դուռն ամբողջովին բոցավառվում է: Փորձեցի բացել այն, չնայած մայրս գոռում էր, որպեսզի ես չանեմ դա, քանի որ անհասկանալի էր, թե ինչ կարելի է սպասել դռան այն կողմից: Մենք սկսեցինք ջրով հանգցնել հրդեհը, խառնվեցին մեր հարևանները, կանչում էին մեզ իրենց տուն երկրորդ դռնով: Հետո, կարծես ամեն ինչ հանդարտվեց, չնայած մեզ անընդհատ զանգում և սպառնում էին:

Այդ գիշեր զանգեց իմ կրտսեր քրոջ մտերիմ ընկերուհին և ասաց. «Ժաննա՛, որքան հնարավոր է արագ հավաքվեք և փախեք, քանի որ Կիրովաբադում աննկարագրելին է կատարվում:  Արագ, արագ, արագ…»:

Դա 1988 թվականի վերջն էր, նոյեմբեր ամիսը: Ես խառնվեցի իրար. ո՞ւր փախչել: Փախչելու տեղ չկար: Մյուս կողմից դուրս եկա պատշգամբ և մտածեցի, որ եթե փախչել, ապա այն հարևանների մոտ, ովքեր մեզ օգնություն էին առաջարկել: Եվ տեսնում եմ մեքենա կանգնեց, միանգամից սկսեցի դողալ: Մեքենայից երեք տղամարդ դուրս եկան, մտան մեր մուտք և ծեծեցին մեր դուռը, մենք արդեն մյուս կողմից երեխաներին տարել էինք պատշգամբ և փորձում էինք հասկանալ, թե ինչ է սպասվում, որպեսզի որոշենք, թե ինչ անել: Քրոջս ամուսինը՝ Սաշան, ազգությամբ ռուս էր: Նա փրկեց մեզ, քանի որ գերազանց տիրապետում էր ադրբեջաներեն լեզվին, եթե նա չլիներ, մենք երևի թե չէինք լինի այլևս: Սաշան մի փոքր բացեց դուռը և նրանց հետ սկսեց խոսել հստակ տեղական բարբառով: Նրանք շատ զարմացան, քանի որ այդ հասցեով, իսկ նրանք ունեին հասցեների ցուցակները, պետք է հայեր ապրեին: Իսկ Սաշան նրանց պատասխանում է, որ մենք, իբր, վաղուց գնել ենք այս բնակարանը հայերից: Նա նրանց հետ խոսում էր այնպիսի մաքուր ադրբեջաներենով, որ անգամ չկասկածեցին, որ այստեղ կարող է հայկական ընտանիք լինել: Իսկ մենք այնտեղ դողում էինք, քանի որ, եթե նրանք խոսեին, կամ նայեին մեր վրա, կարող է՝ հասկանային, թե ովքեր ենք մենք: Հենց այսպես մենք փրկվեցինք այդ օրը:

Մարիետա
Երբ մենք արդեն ապրում էինք Մոսկվայում, հյուրանոցում իմացանք Բաքվում մեր մորեղբոր մահվան մասին: Մենք մինչև այսօր չգիտենք, թե ինչպես է նա զոհվել: Դիմեցինք հետախուզման: Հիշում եմ՝ մայրս գնաց նախարարություն և այնտեղ իրեն ասացին, որ նրա եղբորը սպանել են կախաղանի միջոցով սեփական բնակարանում: Նա անցել է ամբողջ պատերազմը, նրա անունը Գարուն Գրիգորի Կասպարով էր:

Ժաննա
Գարո մորեղբայրը պատերազմի ժամանակ ոտքից վիրավորվել էր և գերմանացիները՝ ֆաշիստները խղճացել  և բաց էին թողել նրան, գերի չէին վերցրել: Նա մշտապես պատմում էր դա: Այդ վերքը նա կրեց ամբողջ կյանքում: Նա միայնակ էր ապրում: Կինը մահացել էր: Նրա սպանության վերաբերյալ մանրամասները մենք այդպես էլ չիմացանք:

Մարիետա
Հորս գերեզմանի մասին մենք ոչինչ չգիտենք: Ասում են, որ Մոնտինոյի գերեզմանատունը ավիրել են, իսկ շիրմաքարերը՝ կոտրել: Այնտեղ շատ հարուստ գերեզմանատուն էր և մեզ ասում էին, որ շիրմաքարերի մարմարով ճանապարհ են կառուցել:

Նեշվիլ, ԱՄՆ Թենեսի նահանգ, 22.03.2014 թ.»

Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին  հայության զագնվածային ջարդեր: Դրանք դարձան 1988-1990 թթ Ադրբեջանում իրականացված հայ ժողովրդի Ցեղասպանության գագաթակետը: 1988 թ փետրվարի 26-29-ը   Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո Բաքվում ծայր առան հայության հետապնդումներ, առաձնակի դաժանությամբ սպանություններ, հրապարակային կտտանքներ, հայերին պատկանող բնակարանների թալան, գույքի զավթում: Հայությանը  բռնի վտարում էին կացարաններից և հեռացնում աշխատանքից: 1990 թ հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ: Դրանք մեծամասամբ հաշմանդամներ, ծեր և հիվանդ մարդիկ էին և նրանց խնամող բարեկամներ: 1990 թ հունվարի 13-ին ջարդերը ստացան կազմակերպված, ուղղորդված և զանգվածային բնույթ: Առկա են վայրագությունների, առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունների, խմբակային բռնաբարությունների, մարդկանց ողջ-ողջ այրելու, պատուհանից դուրս շպրտելու, անդամահատման և գլխատման բազմաթիվ վկայություններ: Զոհերի ստույգ թիվը առ այսօր հայտնի չէ: Տարբեր տվյալներով սպանվել է 150-400 մարդ, հարյուրավոր մարդիկ` խեղվել: Ջարդերը շարունակվել են շուրջ մեկ շաբաթ, Ադրբեջանի, ԽՍՀՄ իշխանությունների, ներքին զորքերի, և խորհրդային բանակի Բաքվի կայազորի լիակատար թողտվության պայմաններում: Սպանվելուց մազապուրծ եղածները ենթարկվում էին բռնի տեղահանման:Միայն հունվարի 20-ին հասարակական կարգի վերականգնման համար քաղաք մտցվեցին խորհրդային զորքերը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}