Քաղաքական 10:37 20/01/2016 Հայաստան

«Թուրքիան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ 1918 թվականին». Սասունյան

Հայոց ցեղասպանությունը հազվադեպ է քննարկվում Թուրքիայի խորհրդարանում, և ավելի հազվադեպ են դրա ճանաչմանն ուղղված հայտարարությունները:

2016 թ. հունվարի 14-ին, Թուրքիայի խորհրդարանում վերջերս ընտրված երեք հայ պատգամավորներից երկուսը իրենց խորհրդարանական ելույթներում համարձակվեցին բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը:

Թուրքիայի ընդդիմադիր քեմալիստական «Ժողովրդական հանրապետական կուսակցություն» (CHP) ներկայացուցիչ Սելինա Դողանը խորհրդարանում հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Քանի որ այս հարցը վերաբերում է ոչ միայն հայերին, այլ նաև Թուրքիային, հետևաբար այն պետք է բարձրացնել Թուրքիայի խորհրդարնում, և ոչ թե այլ խորհրդարաններում: Հակառակ դեպքում, ամեն տարի ապրիլի 24-ին, մենք շարունակելու ենք արդեն սովորական դարձած հայտարարություններ անել և շտապելու ենք մեր մտքից հանել այս թեման: Ես համոզված եմ, որ մեզանից ոչ մեկը շահագրգռված չէ դրանում: Կցանկանայի ձեզ հիշեցնել, որ 2015 թ. Էրզրումում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Թուրքիայի վարչապետը հստակ հայտարարեց, որ տեղահանությունը հանցագործություն է մարդկության դեմ»:

Այնուհետև ելույթ ունեցավ քրդամետ ընդդիմադիր կուսակցությունը (HDP) ներկայացնող Կարո Փայլանը, որը նույնպես խոսեց Հայոց ցեղասպանության մասին. «Հարյուր տարի առաջ պետական որոշմամբ հայ ժողովուրդն արմատախիլ արվեց և բնաջնջվեց: Իմ ընտանիքը՝ պապս և նրա ընտանիքը, նույնպես տուժեց այս իրադարձություններից: Իմ պապը որբացավ՝ կորցնելով ծնողներին: Ես որբերի և սրի մնացորդների սերնդից եմ և ապրում եմ այս երկրում: Իմ ցեղը ջարդվել է»:

Փայլանի ելույթի ժամանակ խորհրդարանի որոշ պատգամավորներ բղավելով իրենց դժգոհությունն էին արտահայտում:  Ծայրահեղ ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության (MHP) անդամ Բաքի Շիմշեքը նախազգուշացրեց. «Մենք Թուրքիայի Ազգային ժողովում ենք: Ո՛չ ոք չի կարող ասել, որ ցեղասպանություն է եղել: Այդպիսի անկրթությունն անընդունելի է»:
 
Չնայած սա անսովոր քննարկում էր, սակայն առաջին անգամ չէր, որ Հայոց ցեղասպանության մասին հաստատող հայտարարություններ էին հնչում Թուրքիայի խորհրդարանում:  2014 թ. նոյեմբերին, HDP կուսակցության անդամ Սեբահաթ Թունջելն առաջարկեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող մի օրինագիծ: Թունջելը կոչ արեց նախագահ Էրդողանին գալ խորհրդարան՝ Հայոց ցեղասպանությունը և այլ զանգվածային ոճրագործությունները ճանաչելու և ներողություն խնդրելու համար: Ըստ օրինագծի՝ Էրդողանը պետք է հրապարակավ կրկներ իր ներողությունը զանգվածային ոճրագործությունների վայրերից մեկում, և ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակեր որպես սգո օր: Բացի այդ, խորհրդարանը պետք է ձևավորեր Ճշմարտություն հանձնաժողով և բացեր պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում էին այս զանգվածային ոճրագործություններին: Վերջապես, օրինագիծն առաջարկում էր բարոյական և նյութական փոխհատուցում տալ զոհերի ժառանգներին: Զարմանալի չէ, որ Թունջելի օրինագիծը շատ արագ թաքցվեց, որպեսզի այլևս երբեք լույս աշխարհ չգա...

Ինչպես հայտնել էի ավելի քան մեկ տարի առաջ, Թունջելի առաջարկն առաջին անգամ չէր, որ բանաձև էր ներկայացվում Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: 1918 թ. նոյեմբերի 4-ին նորակազմ Օսմանյան թուրքական խորհրդարանը հանգամանորեն քննարկեց երիտթուրքական կառավարության կողմից իրականացված ոճրագործությունները, որից հետո առաջարկություն ներկայացվեց, ուր ասվում էր. «Մեկ միլիոն մարդ, այդ թվում՝ նույնիսկ կանայք և երեխաներ, որոնք այլ մեղք չունեին, բացի հայ ազգին պատկանելուց, կոտորվեցին և բնաջնջվեցին»: Ի պատասխան, ներքին գործերի նախարար Ալի Ֆեթհի Օքյարը հայտարարեց. «Կառավարությունը մտադիր է շտկել մինչև հիմա տեղի ունեցած ամեն մի անարդարություն, և ինչքան միջոցները թույլ կտան, հնարավոր դարձնել աքսորվածների վերադարձը իրենց տները, և ինչքան  հնարավոր է փոխհատուցել նրանց կրած նյութական վնասները»:

Այս առաջարկության արդյունքում ստեղծվեց պատգամավորական քննչական հանձնաժողով՝ հավաքելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որ նկարագրում էին այն անձանց գործողությունները, որոնք պատասխանատու էին այն ժամանակվա բնութագրմամբ «Հայկական տեղահանություններ և կոտորածներ» կազմակերպելու համար: Ապացույցները փոխանցվեցին Թուրքիայի ռազմական դատարան և մեղավոր ճանաչված անձանց կախեցին կամ դատապարտեցին երկարատև ազատազրկման:

Ի լրումն այս պատգամավորական առաջարկության՝ մենք պետք է հիշենք նաև Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի խոսքերը, որոնք «Լոս Անջելես էքզամիներ» թերթը մեջբերել էր 1926 թ. օգոստոսի 1-ին. «Նախկին Երիտթուրքերի կուսակցության այս վիժվածքները պետք է պատասխան տան մեր միլիոնավոր քրիստոնյա հպատակների կյանքի համար, որոնց զանգվածաբար դաժանորեն քշեցին իրենց տներից և կոտորեցին»:

1918 թ. պատգամավորական առաջարկությունը, թուրքական ռազմական դատարնների դատավճիռները և նախագահ Քեմալ Աթաթուրքի մեղադրական խոսքերը բավարար են Թուրքիան համարելու առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը...

Հետևաբար, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու փոխարեն, հայերը պետք է հատուցում պահանջեն իրենց բոլոր կորուստների համար, ինչպես 98 տարի առաջ խոստացել էր ներքին գործերի նախարար Ֆեթհի Օքյարը...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}