Քաղաքական 15:58 25/01/2016 Հայաստան

ԵԽԽՎ-ում յուրաքանչյուր «կողմ» քվեարկություն Ղարաբաղին ուղղված կրակոց կլինի

Հունվարի վերջին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կքննարկվի երկու բանաձև, որոնք արդեն որակվում են «հակահայկական» տերմինով: Դրանք են՝ բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի  «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցը և Ղարաբաղում Սարսանգի ջրամբարի օգտագործման մասին «Ադրբեջանի սահմանակից շրջանները կանխամտածված զրկած են ջրից» վերնագրով զեկույցը, որի հեղինակն է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը:

Եվ, չնայած քվեարկությունը ԵԽԽՎ-ում կայանալու է հունվարի վերջին՝ նոյեմբերի կեսերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն, ովքեր ուղղակիորեն զբաղվում են ղարաբաղյան կարգավորմամբ, ԵԽԽՎ-ում քննարկումների առնչությամբ հայտարարեցին, որ «հաշվի առնելով բանակցությունների նրբությունները, ձևաչափը փոխելու կամ այլ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են խանգարել բանակցային գործընթացին»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ նրբանկատորեն հորդորում էին ԵԽԽՎ խորհրդարանականներին, որ ավելի լավ կլինի, եթե նրանք չմտնեն անծանոթ լաբիրինթոս:

Եթե նույնիսկ մի կողմ թողնենք Ադրբեջանի խավիարային դիվանագիտության փաստը, որը գնում է ոչ միայն վերոնշյալ զեկույցների հեղինակներին, այլ նաև ԵԽԽՎ պատգամավորների ձայները, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կառույցն ինքնին՝ չնայած իր անվան ողջ հնչեղությանը, անկասկած չի հանդիսանում բավականին իրավասու և տեղեկացված՝ բանաձևեր ընդունելու համար այնպիսի զգայուն հարցերի վերաբերյալ, ինչպիսին հանդիսանում է, օրինակ, Ղարաբաղյան հակամարտությունը: Գիտե՞ն արդյոք ԵԽԽՎ պատգամավորները, թե որտեղ է գտնվում Սարսանգի ջրամբարը կամ ինչի՞ արդյունքում են ի հայտ եկել այդ  «օկուպացված տարածքները»: Գիտե՞ն արդյոք ով է եղել մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների նախաձեռնողը կամ ի՞նչ ֆաշիստական լեզվով է այսօր նախագահ Ալիևը խոսում անջատողական Արցախի բնակչության հետ: Ընդհանրապես ԵԽԽՎ այդ պատգամավորները պատկերացում ունե՞ն, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկու երկրների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին շարունակում են զոհվել երիտասարդ զինվորներ միայն այն պատճառով, որ հակամարտության կողմերից մեկը չի ցանկանում դիպուկահարներին հետ քաշել առաջնագծից:

Տեղեկացվա՞ծ են նրանք այն մասին, որ պաշտոնական Ադրբեջանի նման սանձարձակ պահվածքի «լուռ աջակցությունը» հանդիսանում է ոչ այլինչ, քան մարդկային կյանքի դեմ հանցագործությանը մեղսակցություն:

Հակամարտության կարգավորումը խնձոր կիսել չէ: Հաջակցություն այս կամ այն բանաձևի ձեռք բարձրացնելը՝ չհասկանալով դրա էությունը, ոչ թե ուղղակի ոչ պրոֆեսիոնալիզմ է, այլ՝ օժանդակություն: Ընդ որում, այս դեպքում օժանդակություն է ռազմամոլ և ֆաշիստական քաղաքականությանը: Մի քանի տարի առաջ Հունգարիայի իշխանությունները դարձան ադրբեջանցի «սպա» Ռամիլ Սաֆարովի կողմից  Գուրգեն Մարգարյանի սպանության մեղսակից. Սաֆարովը հայ սպային սպանել էր կացինով, երբ վերջինս քնած էր:

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ամբողջությամբ կանգնած է այլ սպանություններին մեղսակից դառնալու եզրին, քանի որ հենց իր ռազմատենչ տրամադրությունները չթաքցնող Ադրբեջանի քաղաքականությանը լուռ մասնակցությունը, նշանակում է սահմանին ցանկացած սպանության հանցակից դառնալ:

Իհարկե, ԵԽԽՎ պատգամավորների դիրքորոշումը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների դիրքորոշումը չէ: Եվ, իհարկե, ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևերը չունեն ոչ մի պարտադիր ուժ ո՛չ հակամարտության կողմերի, ո՛չ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար: Սակայն, բոլոր «իհարկե»-ների հետ մեկտեղ, Եվրոպայի բնակիչները, ովքեր ընտրում են իրենց խորհրդարանականներին, պետք է պատկերացնեն և հասկանան, որ նույնիսկ աշխարի այնպիսի մարդասիրական մասում, ինչպիսին Եվրոպան է, պատգամավորների ձայները, դժբախտաբար, ոչ միայն վաճառվում են, այլ նաև օգտագործվում են նրանց ոչ կոմպետենտ և ոչ պրոֆեսիոնալ լինելու կամ ուղղակի մարդկային անտարբերության հետևանքով:  Ցանկալի կլիներ, որ պատգամավորներն իրենք էլ գիտակցեն ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ժամանակ իրենց քվեարկության ողջ պատասխանատվությունը, երբ վերոնշյալ բանաձևերին կողմ քվեարկած ցանկացած ձայն ավելի շուտ հնչելու է որպես Ղարաբաղին ուղղված կրակոց, որի մասին այդ պատգամավորներից շատերը, դժբախտաբար, ոչինչ չգիտեն...

 

Էդգար Խաչատրյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:02
Բագրատ Սրբազանը վաղը Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում
Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Պատարագի սկիզբը ժամը 10:30-ին։
Աղբյուր` Panorama.am
22:36
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 99-րդ թողարկումը
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթ 99-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են  հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը,...
Աղբյուր` Panorama.am
21:36
Հազարավոր մարդիկ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. Ինչպե՞ս է լուսաբանում միջազգային մամուլը Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը
«Հայաստանում հազարավոր ցուցարարներ, որոնք զայրացած են կառավարության՝ սահմանամերձ որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ որոշումից,...
Աղբյուր` Panorama.am
21:01
Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 300-ի
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 300-ի։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:13
Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
Քաղաքացի Սարգիս Կարապետյանը, դիմելով շուրջ 11 ամիս կալանավայրում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հարցրել է. «Աշոտյան...
Աղբյուր` Panorama.am
20:02
Ծնվել է Անդրեի որդին
Ամերիկայի Միացիալ Նահանգներում ծնվել է երգիչ Անդրեի որդին։ Այս մասին գրում է Armlur-ը։ «Անդրեն այս մասին լռում է, քանի որ հղի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
19:36
Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Սերբիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 50 կգ քաշային կարգում Աննա Այվազյանը նվաճեց ոսկե մեդալ։ Անի Մարտիրոսյանը /54կգ/...
Աղբյուր` Panorama.am
19:25
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սփյուռքը հանուն Տավուշի. Հավաք Նյու Ջերսիում
ԱՄՆ Նյու Ջերսիի Սուրբ Վարդանանց եկեղեցու համայնքը հավաք է անցկացրել ի աջակցություն Տավուշի։ Հավաքից լուսանկարներ հրապարակել է «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Տիգրան Աբրահամյան. Հայաստանի կառավարիչները իրենց միակողմանի զիջումները փորձ են անում «սղցնել» պատերազմի շանտաժի շրջանակներում
«Պաշտպանության նախարարությանն ուղղված գրությանս հիման վրա հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների և...
Աղբյուր` Panorama.am
18:30
ՊՆ-ն նյութը հորինված է որակում
«Լրատվամիջոցներից մեկում  «Մուրացանի զինվորական հոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
17:46
Երկրաշարժ՝ Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս
Մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:41
Երևանի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 11-ին, ժամը 14:17-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սպիտակ-Երևան ճանապարհը փակ է
Հանրապետության տարածքում շարունակվում են խաղաղ անհնազանդության գործողությունները։ Քաղաքացիները փակել են Երևան-Սպիտակ ճանապարհը։ Երթևեկությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:22
Գոհար Մելոյանը հրապարակել է ցուցարարի ուղեցույց
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն ահազանգում է՝ շարունակում են արձանագրվել իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ադրբեջանցիները ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում...
Աղբյուր` Panorama.am
16:30
ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Վանաձորում
Ծանր հիվանդության հետևանքով կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը։ Նա 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Իրավապաշտպաններ. Ձերբկալվածներից որևէ մեկի մոտ զենք կամ արգելված այլ առարկա չի հայտնաբերվել
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը արածել է հայտարարությունը, ըստ որի. «Այսօր ժամը 16:00-ի դրությամբ 095088787...
Աղբյուր` Panorama.am
15:56
Ինչպե՞ս «Եվրատեսիլի» եզրափակչում քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Հայաստանի պատվիրակ Լադանիվան իր «Ժակո» երգով արդեն «Եվրատեսիլի» եզրափակչում է, որը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով...
Աղբյուր` Panorama.am
15:45
1-02 ձեր հոր տնից չեք բերել. Ի պատասխան ոստիկանի սպառնալիքի
Այսօր անհանզանդության ակցիաներից մեկի ժամանակ ոստիկանը, դիմելով տարեց տղամադուն, ասում է.  «Դե որ մտնեն տունդ թալանեն հանկարծ 1-02...
Աղբյուր` Panorama.am
15:36
Սարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է
Աարկավագը կենտրոնի ոստիկանության բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ահազանգ. Վնասվածք ստացած տղային չայցելեց ՄԻՊ-ը
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է. «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով  ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:09
Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին
ՀԱԵ Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ «Շատ ուրախ եմ, որ դուք ձեր...
Աղբյուր` Panorama.am
14:54
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
14:47
Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց Ցեղասպանության թեմայով արած հայտարարություններին
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Հստակ կոնցեպտ է պետք, միայն դեմքերի փոփոխությամբ հնարավոր չէ երկիրը դուրս բերել ճգնաժամից. Քննարկում
«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները և դրանց հնարավոր լուծումները» հանրային քննարկման մասնակից փորձագետներն այսօր խոսեցին Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
14:23
Նիկոլը վախկոտ մարդ է, շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, երևի առաջինը իր կինը. Զոհված զինծառայողի մայր
«Մեր երկիրը կործանող թուրքի ծնունդի դեմ եմ պայքարում: Երկիրս, մեր տղաների արյունով  ներկված հողերը կտոր-կտոր տալիս է։  Նիկոլը...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ռուս տղամարդը թաքնվել է ընկերոջ պահարանում՝ երեխայի ալիմենտը չվճարելու համար
Սվերդլովսկի մարզում մի ռուս տղամարդ թաքնվել է  ոստիկանությունից՝ մտնելով ընկերոջ պահարան։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:56
ՔՊ-ն այս շարժումը դիտարկում է որպես մրցակից ուժ․ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
 Քաղաքականության մեջ գուշականություններ անել պետք չէ, քանի որ հնարավոր չէ ասել՝  շարժումը կունենա հաջողություն,թե՝ ոչ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ոստիկանները քաշքշում են փողոց փակած զոհված զինծառայողի մորը՝ Գոհար Դավթյանին, բերման ենթարկում սարկավագին
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկում խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Նրանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ
12:45 11/05/2024

Քաղաքացուն բերման ենթարկելիս Հայաստանի դրոշը ընկնում է ոստիկանի ոտքերի առաջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}