Մշակույթ 09:20 27/01/2016 Հայաստան

Մեզ մոտ քանդակագործությունը չափազանց տխուր վիճակում է. Արվեստագետ

Քանդակագործ Աշոտ Հարությունյանն ավանդական նյութը՝ քար, փայտ, բրոնզ, փոխելու ցանկություն մշտապես ունեցել է: Ցանկությունն ի կատար է ածել նախորդ տարի. սկսել է աշխատել մետաղով:

«Մետաղն ինքը չափազանց յուրահատուկ նյութ է, բայց դրան ավելացնենք, որ մետաղի ընտրությունը նաև կապված է մետաղի թափոնների հետ: Այսինքն՝ այն արդյունաբերական, շինարարական թափոն է, որը խորհրդային շրջանում արտադրվել, ծառայել է իր նպատակին, հետո ինչ-ինչ մարդիկ ավերել են, քանդել, հանձնել՝ դրա դիմաց գումար վերցրել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց քանդակագործը:

Արվեստագետը, հնարավոր է, տարեվերջին յուրահատուկ ցուցահանդես կազմակերպի՝ ներկայացնելով հենց մետաղից ստեղծված աշխատանքները:

«Ցուցահանդեսներն ինձ համար հիմնականում նպատակ չեն ուղղակի ցուցադրվելու,  այլ իմ մտերիմների, ընկերների հետ, ովքեր քիչ թե շատ վերացական արվեստի, նոր մոտեցումների կողմնակից են, քննարկման նյութ դարձնելու՝  ինչպես է դրված ցուցադրության խնդիրը, ինչպես է հաջողվել կամ չի հաջողվել»,- ասաց Ա. Հարությունյանը:

Քանդակագործի որոնումները բացարձակ վերացական արվեստի մեջ են: Ըստ նրա, վերացական արվեստն իր մեջ կրում է ինտելեկտուալ տարր, գիտական հատիկ, որը կարող է ստացվել, նույնիսկ չստացվել:

«Բոլոր որոնումների ընթացքում դա այն է, թե ինչպես ես դու քո ասելիքը ձևակերպում, ինչի մասին ես խոսում՝ վերացական գործեր անելով: Վերացական արվեստն այն չէ, որ ինչ անեմ կստացվի, ինչ ուզում եմ անել՝  կկոչվի վերացական: Դա շփոթմունք է, պետք է ունենալ որոշակի ասելիքի ձևակերպում և դրա մասին միշտ մտորել»,- ասաց արվեստագետը:

Վերացական արվեստը, Ա.Հարությունյանի խոսքով, բարդ է ընկալելու առումով, բայց վախենալու չէ, նորմալ է. «Ցանկացած ժամանակաշրջանում, երբ որևէ գիտնական, արվեստագետ, երաժիշտ, որևէ նոր բան է  ներկայացրել, դժվար է ընկալվել, անցանկալի է եղել: Դա մարդկությանը բնորոշ է, բայց առանց նորարարության, որոնումների, լաբորատոր վիճակների երբեք ոչինչ չի փոխվի»:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք արվեստի դաշտը Հայաստանում, քանդակագործն ասաց. «Մի կողմից ունենք չափազանց լավ, հետաքրքիր  արվեստագետների բանակ, շատ առաջադեմ, լուրջ մարդիկ, ովքեր կարող են աշխարհի լավագույն տեղերում  ցուցադրվել: Առավել ևս նկարիչները: Բայց մյուս կողմից այնքան թաքուն, աներևույթ են, քանի որ մենք չենք դիտում, հետաքրքրվում,  չենք գնում համապատասխան թանգարաններ, գնում ենք միշտ այն տեղերը, որտեղ շատ ընդունված է, ամեն ինչ պարզ է:

Քանդակագործության մասին կարող եմ հաստատ ասել, որ վիճակը չափազանց տխուր է, հատկապես մեր նորագույն ժամանակաշրջանում՝ վերջին 20-25 տարում: Խորհրդային տարիներին թեկուզ ռեժիմ կար, սահմանափակումները մեծ էին, բայց մեր քաղաքը ձեռք բերեց հրաշալի քանդակներ: Հիմա լիարժեք անհասկանալի հիմքերի վրա են, թե ինչպես է ծնվում քանդակը, ինչպես է որոշվում, թե պետք է դառնա հանրության սեփականությունը, ինչպես է որոշվում, թե որտեղ պետք է այն տեղադրվի: Անընդհատ սունկի պես քաղաքում աճում են վատ, թերի,  քաղաքացիական պարտքից զուրկ քանդակներ»:

Թե ո՞ւմ մեղավորությանն է հարցին ի պատասխան, Ա.Հարությունյանը նաև իրեն մատնանշեց. «Ես քաղաքապետարանում գեղխորհրդի անդամ եմ, որտեղ որոշվում է քաղաքում դրվելիք քանդակների մակետների, էսքիզների ապագան: Բայց այդ խորհուրդն իրավական դաշտ չունի, ավելի շատ խորհրդատվական բնույթ է կրում:

Մեզ մոտ սկզբունքն այսպիսին է. կան մեծահարուստներ, բիզնեսմեններ, ովքեր ի վիճակի են ֆինանսավորել որևէ նախագիծ, հուշարձան, նեղ շրջանակներում կամ ըստ իրենց, որոշում են ինչպիսի քանդակ լինի, որտեղ դրվի, ով դա իրականացնի ի տարբերություն խորհրդային ժամանակների, երբ հայտարարվում էր մրցույթ, կար մրցակցություն»:

Միաժամանակ նա նշեց, որ մինչ օրս ժողովրդի համար քանդակը մարդն է կոստյում հագած, բայց արդեն «գերեզմանային քանդակները շատ հոգնեցրել են, տխուր են, անիմաստ»:

«Այսպես շարունակել չի կարելի, այլապես կունենանք շախմատի մի մեծ տախտակ, որտեղ իրար նման լիքը քարեր կլինեն»,- նշեց արվեստագետը:

Ա. Հարությունյանի միայն մեկ գործ կա քաղաքում տեղադրված՝ Մաշտոցի պուկարում: Առաջին վերացական քանդակներից է Երևանում: Մի քիչ գրական անվանում ունի՝ «Քամին արդար է կամ ազնիվ է»:

«Նույնիսկ մի քիչ քաղաքական հնչեց, բայց ոչինչ՝ ես դրա հետ կապ չունեմ»,- ասաց քանդակագործը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}