Բրազիլիայի իշխանությունները հղիներին կոչ են արել ներկա չգտնվել ամառային օլիմպիական խաղերին
Բրազիլիայի իշխանությունները հղի կանանց կոչ են արել «Զիկա» վիրուսի պատճառով ներկա չգտնվել 2016թ. ամեռային Օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են Ռիո դե Ժանեյրոյում: Նման կոչով բնակիչներին դիմել է երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Ժակ Վագները:
«Հղիների համար առկա է լուրջ վտանգ»,-լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է նա:
Վագների խոսքով, մյուսների համար այդ վիրուսով վարակվելու հավանականությունը փոքր է: Այդ պատճառով խաղերի հետաձգման կամ չեղյալ հայտարարելու մասին խոսք չկա:
Նշվում է, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոստովանել է, որ արագ տարածվող «Զիկա» վիրուսը համաշխարհային մասշտաբի վտանգ է ներկայացնում: ԱՀԿ-ն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել: Կազմակերպության գլխավոր ղեկավարը հայտարարել է, որ իրավիճակը պահանջում է միջազգային արձագանքի համակարգում: Միաժամանակ, առևտրի ու տեղափոխումների նկատմամբ սահմանափակումների անհրաժեշտություն, ըստ նրա, չկա:
Հունվարի 31-ի դրությամբ Կոլումբիայում վարակի 20.2 հազար դեպք է գրանցվել: Հիվանդացածներից 2.1 հազարը հղի կանայք են: Կազմակերպության կանախտեսումներով, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի տարածքում «Զիկա» վիրուսով կարող է վարակվել 3-4 մլն մարդ:
Նշվում է, որ վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Ուգանդայում 1947 թվականին, սակայն այն համարվում էր մարդու համար անվտանգ: 2015-ին այն Աֆրիկայից ու Ասիայից ներթափանցել է Հարավային Ամերիկա, ինչից հետո արագորեն տարածվել է ողջ մայրցամաքում:
Զիկա վիրուսն առաջացնում է բարձր ջերմություն, գլխացավեր, հոդացավեր, բորբոքային գործընթացներ, առանձին դեպքերում՝ սրտխառնոց և փսխում, խանգարումներ և ցավեր ստամոքսում: Վիրուսի տարածողը մոծակի մի տեսակ է, որը կոչվում է Aedes aegypti :
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, հետազոտողները գտնում են, որ վարակվածների միայն 20%-ի մոտ է հիվանդությունն ընթանում ախտանշաններով:
«Զիկա»-ն հիմնականում մոծակի միջոցով է փոխանցվում, ու տարածման համար երկրում պետք է լինի տվյալ տեսակի մոծակը: Այդ տեսակի մոծակ Հայաստանում չկա: Հիվանդության այս տեսակը մարդուց մարդուն չի անցնում, այլ տարածվում է մոծակի միջոցով: Այժմ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից աշխատանքներ են տարվում տենդի հետ կապված ուղեցույցների պատրաստման և հանրությանը ներկայացման ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները որոշել են համատեղ ջանքերով պայքարել «Զիկա» վիրուսի դեմ
- «Զիկա» վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում. ԱՆ
- «Զիկա» վիրուսի դեպք է գրանցվել նաև Դանիայում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց