Իլհամ Ալիևը նորից քարկոծում է Մինսկի խումբը. Լարիսա Ալավերդյան
Վատ առումով փոխվել է քաղաքական իրավիճակը և դիրքորոշումը Ադրբեջանի հանդեպ և դա լրիվ ադրբեջանական քաղաքականության արգասիք է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Անգամ այսքանից հետո Իլհամ Ալիևը ելույթներ է ունենում, նորից քարկոծում է Մինսկի խումբը, խոսում է անգործության մասին: Ադրբեջանն անցել է ինչ-որ մի սահման, որից հետո մի քանի կոշտ դիմում իրեն հետևել է»,-նկատեց Ալավերդյանը:
ԵԽԽՎ բանաձևների հնարավոր հետևանքների և մեր պատգամավորների աշխատանքի մասին «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրենի դիտարկումները՝ տեսանյութում: