Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև համանախագահների մոտեցումներին. Նախարար
«Նախորդ տարվա ընթացքում Հայաստանը շարունակել է Մինսկի խմբի համանախագահների հետ ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: Չնայած այդ ջանքերին, Ադրբեջանի կողմից նոր թափ է ստացել հրադադարի ռեժիմի կոտպագույն խախտումները՝ կիրառելով նաև մեծ տրամաչափի զինատեսակներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարի խոսքով, տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական կոչեր է ուղղել Ադրբեջանին՝ չսրել իրավիճակը հակամարտության գոտում, հայ-ադրբեջանական սահմանին, հարգել միջնորդական ջանքերը, մանդատը, դիտորդների առաքելությունը, դադարեցնել բանակցային գործընթացն այլ ձևաչափեր տեղափոխելու քայլերը. «Չնայած կոչերին, Ադրբեջանն իրավիճակի սրմանն է գնացել, ինչի պատճառով չի հաջողվել բանակցային գործընթացում արձանագրել հաջողություններ: Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը