Հասարակություն 10:00 03/02/2016 Աշխարհում

Ցեղասպան Թալեաթի վերջին հարցազրույցը նրա գնդակահարությունից օրեր առաջ. Հարութ Սասունյան

Բրիտանացի դիվանագետ, ճանապարհորդ, հետախույզ և խորհրդարանի անդամ Օբրի Հերբերտը բացառիկ հարցազրույց է ունեցել Թալեաթ փաշայի հետ 1921 թ. փետրվարին՝ Սողոմոն Թեհլերյանի կողմից նրան Բեռլինում գնդակահարելուց ընդամենը մի քանի օր առաջ:

Թալեաթ փաշան, որպես Օսմանյան կայսրության ամենազոր Մեծ վեզիր, բռնակալ և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, 1918 թ. նոյեմբերին փախել էր Թուրքիայից՝ նոր վարչակարգի կողմից հետապնդվելուց խուսափելու համար: Թալեաթի 23 էջանոց հարցազրույցը հրապարակվեց 1924 (Լոնդոն) և 1925 (Նյու Յորք) թվականներին Հերբերտի «Բեն Քենդիմ. Արևելյան ճանապարհորդության նոթեր» խորագիրը կրող հուշերում:

Հերբերտը Թալեաթի հետ առաջին անգամ հանդիպել էր 1908 թվականին, երբ պաշտոնավարում էր Կոստանդնուպոլսում բրիտանական դեսպանատանը: Տասնմեկ տարի անց, Հերբերտը անակնկալ մի նամակ ստացավ Թալեաթից՝ նրա հետ «որևէ չեզոք երկրում» հանդիպելու խնդրանքով: Հուսահատորեն փորձելով վերականգնել իր դիվային կերպարը Արևմուտքում, Թալեաթը պնդում էր, թե «նա պատասխանատվություն չի կրում հայկական ջարդերի համար, թե կարող էր դա ապացուցել և շատ էր ցանկանում դա անել»: Հերբերտը մերժեց Թալեաթի խնդրանքը, ասելով. «Ես շատ ուրախացա լսելով, որ նա այն մարդը չէր, որ պատասխանատու էր հայկական ջարդերի համար, սակայն չէի կարծում, որ մեր հանդիպումն այդ ժամանակ կարող էր որևէ նպատակի ծառայել»:

Սակայն, Հերբերտը փոխեց իր որոշումը1921 թ. փետրվարին, երբ բրիտանական հետախուզության տնօրեն սըր Բասիլ Թոմսոնը հրամայեց նրան անմիջապես մեկնել Գերմանիա և հանդիպել Թալեաթի հետ: Գաղտնի ժամադրությունը տեղի ունեցավ փետրվարի 26-ին, գերմանական փոքրիկ Համ քաղաքում:

Թալեաթը մեկ անգամ ևս ասաց Հերբերտին, որ «նա անձամբ միշտ դեմ է եղել հայերի բնաջնջման փորձերին»: Առավել անհավատալիորեն, Թալեաթը պնդեց, թե «նա երկու անգամ ընդդիմացել է այդ քաղաքականությանը, սակայն մերժում է ստացել գերմանացիների կողմից»:

Մոռանալով ջարդերում իր անմեղության պնդումների մասին, Թալեաթը արդարացրեց զանգվածային սպանությունները՝ հայերին մեղադրելով պատերազմի ժամանակ իր երկրին թիկունքից հարվածելու մեջ: Կրկին ինքն իրեն հակասելով, Թալեաթը իր աջակցությունը հայտնեց հայերին, հայտարարելով, որ «նա կողմ է եղել ազգային փոքրամասնություններին առավել ընդլայնված ձևով ինքնավարություն շնորհելուն և ուրախությամբ է դիտարկել իրեն ներկայացված ցանկացած առաջարկ»:

Այնուհետև, հայկական կոտորածների համար Թալեաթը մեղքը բարդեց բրիտանացիների վրա. «Դուք՝ անգլիացիներդ, չեք կարող այս հարցում խուսափել ձեր պատասխանատվությունից: Մենք՝ երիտթուրքերս, գործնականում Թուրքիային ձեզ հրամցրեցինք, իսկ դուք մերժեցիք մեզ: Անվիճելի հետևանքներից մեկը եղավ քրիստոնյա փոքրամասնությունների կործանումը, որոնց ձեր վարչապետի պնդմամբ դիտարկվում էին որպես ձեր դաշնակիցներ: Եթե հույները և հայերը ձեր դաշնակիցներն են այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք պատերազմի մեջ ձեզ հետ, ապա դուք չեք կարող ակնկալել, որ մեր թուրքական կառավարությունը նրանց հետ վարվեր որպես բարեկամների»:

Հերբերտը և Թալեաթը այնուհետև որոշեցին տեղափոխվել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք, որտեղ ևս երկու օր շարունակեցին իրենց գաղտնի զրույցը: Հերբերտը պատմում էր Թալեաթի հակասական փորձի մասին՝ մի կողմից քողարկել իր դերը Հայոց ցեղասպանության մեջ, մյուս կողմից արդարացնել այդ հրեշավոր ոճրագործությունը: Թալեաթը նշել է, որ «նա հուշագիր էր գրել հայկական կոտորածների մասին և շատ էր ցանկանում, որ բրիտանացի պաշտոնյաները կարդան այն: Պատերազմի սկզբում, 1915 թվականին հայերը բանակ կազմակերպեցին և հարձակվեցին թուրքերի վրա, որոնք այն ժամանակ կռվում էին ռուսների դեմ: Երեք հայ պատգամավորներ ակտիվորեն մասնակցել են դրան. մահմեդականների դեմ իբր թե ջարդեր տեղի ունեցան, որոնք ուղեկցվեցին կանանց և երեխաների  նկատմամբ վայրագություններով: Նա երկու անգամ դեմ էր եղել բռնի տեղահանություններին, նաև եղել էր մի հետաքննության հեղինակ, որի հետևանքով մեղավոր քրդերից և թուրքերից մի քանիսը ենթարկվեցին մահապատժի»:

Ճակատագրի հեգնանքով, Թալեաթը ինքնավստահորեն ասաց Հերբերտին, որ նա չի վախենում սպանվելուց: «Նա ասաց, որ երբեք չի մտածել այդ մասին: Ինչո՞ւ պետք է որևէ մեկը չսիրի իրեն: Ես ասացի, որ թերթերում նրա մասին այդքան գրելուց հետո, հնարավոր է, որ հայերը կամենան վրեժխնդիր լինել նրանից, սակայն նա անուշադրության մատնեց իմ խոսքերը»: Երկու շաբաթ անց հայոց վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց դահիճ Թալեաթին...

Ավարտելով Թալեաթի հետ իր հարցազրույցը, Հերբերտը նկատեց. «Նա իր սերնդակից սակավաթիվ մարդկանցից էր, որ մահացավ ատելության մեջ, իսկապես անիծյալ: Միգուցե նա էր այդպես, ինչպես նրան պատկերում էին, չեմ կարող ասել: Ես գիտեմ, որ նա բացառիկ կարողություն և գրավչություն ուներ, սակայն չգիտեմ, թե արդյոք նա պատասխանատու էր հայկական կոտորածների համար»:

Միայն այդ ժամանակաշրջանի մասնագետները կարող են ստուգել այս ծավալուն հարցազրույցի հավաստիությունը և իսկությունը: Եթե այն իրոք ճիշտ է, ապա ո՞րն էր Թալեաթի նպատակը «անգլո-թուրքական դաշինք» առաջարկելիս, և ինչո՞ւ էր բրիտանական կառավարությունն այդքան ցանկանում զրուցել նրա հետ:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ
12:03 27/04/2024

Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}