Չինաստանը 10 հազար տոննա սննդամթերք կհատկացնի Սիրիային
Չինաստանը 10 հազար տոննա սննդամթերք կհատկացնի Սիրիայի փախստականների համար: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը՝ ելույթ ունենալով Լոնդոնում տեղի ունեցած համաժողովի ժամանակ: Նա ասել է, որ այն միջոցները կարող են օգնել երկրում հումանիտար իրավիճակի լավացմանը:
Չինաստանի արտգործնախարարի խոսքով, Սիրիայում հումանիտար խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն ցուցաբերել օգնություն, այլ նաև դրանց առաջացման պատճառները վերացնել:
Նախօրեին Լոնդոնում ավարտվել է Սիրիայի օգնության հարցով դոնորային համաժողովը: Մասնակիցները պայմանավորվել են հավաքել ավելի քան 10 միլիարդ դոլար սիրիացիներին օգնելու համար, որից 6 միլիարդը կհատկացվի այս տարվա ընթացքում, ևս 5 միլիարդ՝ մինչև 2020 թվական:
Միջոցների մի մասն ուղղվելու են Սիրիայի հումանիտար օգնությանը, մի մասը՝ Սիրիայի և հարևան երկրների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը և այլ խնդիրների լուծմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան