Առողջություն 13:26 09/02/2016 Հայաստան

Մասնագետը՝ ստոմատոլոգիական ծառայությունների որակի, խնդիրների և ատամների ճիշտ խնամքի մասին

«Հայաստանում ստոմատոլոգիական ծառայությունների մակարդակը համարում եմ բավարար, և միգուցե ավելի բարձր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ-ստոմատոլոգ և իմպլանտոլոգ Կարեն Գրիգորյանը:

Կարեն Գրիգորյանի խոսքերով՝ վերջին 10-15 տարիների ընթացքում ստոմատոլոգիական ոլորտում նյութատեխնիկական հեղափոխություն է տեղի ունեցել, մասնավորապես, մուտք են գործել ժամանակակից սարքավորումներ, բուժման մեթոդներ, բացի այդ հայաստանյան  մասնագետները սկսել են ավելի հաճախ վերապատրաստվել արտերկրում:

«Սա նաև մեծ հնարավորություն է ստեղծում երկրում ստոմատոլոգիական տուրիզմ զարգացնելու համար: Մենք ունենք  որակ, էժան ու մատչելի գներ և կարծում եմ, որ վերջին հինգ-վեց տարիներին ստոմատոլոգները մեծ աշխատանք են կատարել և շարունակում են կատարել այս ուղղությամբ»,-ասաց վիրաբույժ-ստոմատոլոգը՝ հավելելով, որ այսպիսով Հայաստանում կարելի է զարգացնել  ստոմատոլոգիական տուրիզմը ոչ միայն ցածր գների, այլև որակական բարձր չափանիշների շնորհիվ:

Անդրադառնալով ատամնաբուժական ծառայությունների գներին՝ Կարեն Գրիգորյանը նշեց, որ եվրոպական երկրների համեմատ գները 5-30  անգամ նվազ են Հայաստանում, ԱՄՆ-ի համեմատ՝  7-10 անգամ, իսկ Ռուսաստանի համեմատ`  մինչև 2-3, երբեմն 5 անգամ ցածր են:

Մասնագետի խոսքերով՝ ատամնաբուժական ծառայությունների որակը  մեծապես պայմանավորված է  ոչ միայն մասնագետի որակավորումով,  այլ նրա կողմից գործածվող սարքավորումներով,  նյութերով:

«Եթե ուզում ենք որակյալ ծառայություն մատուցել, պետք է օգտագործենք բարձրակարգ նյութեր, իսկ դրանք թանկ են, և դա է պատճառը, որ ատամնաբուժական ծառայությունների գները մեր քաղաքացիների համար հնարավոր չէ իջեցնել  և միաժամանակ պահել նույն որակը»,- ասաց նա:

Խոսելով ոլորտի խնդիրներից՝ Կարեն Գրիգորյանը  նշեց, որ Հայաստանում այսօր ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաները շատ են: Պատճառներից մեկն այն է, որ մեր երկրում հեշտ է լիցենզիա ստանալը, անգամ նորավարտ ստոմատոլոգի համար. «Կարծում եմ՝  այստեղ մի փոքր անելիքներ կան, և յուրաքանչյուր  սկսնակ մասնագետ իրավունք չպետք է ունենա բացել սեփական կլինիկա,  և բավարար փորձ չունենալով ծառայություն մատուցել առողջապահական ոլորտում: Այստեղ խստացում է պետք: Մի կողմից լավ է, որ մեծ քանակը ստեղծում է մրցակցային դաշտ, բայց մեր մասնագիտության մեջ հնարավոր չէ անվերջ գներն իջեցնել»:

Ըստ նրա՝ այսօր հանրապետությունում գործում են  600-700 ատամնաբուժական կլինիկաներ, իսկ 10 տարի առաջ՝  մոտ 550 կլինիկա:

Ներկայացնելով ատամի ճիշտ խնամքը, Կարեն Գրիգորյանն ասաց , որ ատամները պետք է մաքրել օրվա ընթացքում երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, բայց  բերանի խոռոչի խնամքը դրանով չի սահմանափակվում:

«Քանի որ խոզանակելիս մաքրվում է ատամի մակերեսի 70-80 տոկոսը, ապա մնացած 20-30 տոկոսը պետք է մաքրել հատուկ միջատամնային թելերով և ողողման համար նախատեսված հատուկ հեղուկներով»,- նշեց նա՝ հավելելով, որ ատամի խոզանակները պետք է փոխել երեք ամիսը մեկ:

Ինչ վերաբերում է երեխաների ատամների խնամքին, ապա մասնագետն ասաց, որ  առաջին կաթնատամները ծկթելուց հետո պետք է խնամել. «Հարկավոր է վերցնել միջին կոշտության խոզանակ և մաքրել երեխայի ատամները: Ցանկալի է խոզանակները երեք ամիսը մեկ փոխել, իսկ վիրուսային հիվանություններ տանելուց հետո պետք է  պարտադիր փոխել: Սա վերաբերում է թե երեխաներին, թե մեծահասակներին»:

Կարեն Գրիգորյանը ծնողներին խորհուրդ տվեց հետևել երեխաների ատամներին, կաթնատամները պարտադիր բուժել, քանի որ կաթնատամների հիվանդության պատճառով՝  վարակը հեշտությամբ կարող է ներթափանցել  լնդերի մեջ. «Ժամանակավոր ատամի տակ գտնվում է հիմնական ատամի սաղմը և այդ ինֆեկցիան  կարող է  վնասել հիմնական ատամին»:

Այսօր նշվում է Ատամնաբույժի միջազգային օրը (International Day of dentist): Այս օրը ատամնաբույժները  մեկ անգամ ևս բարձրացնում ու քննարկում են ատամնաբուժության ոլորտի հարցերն ու խնդիրները, բազմաթիվ  ատամնաբուժական կենտրոններ ակցիաներ են կազմակերպում ու տեղեկություններ տարածում բերանի խոռոչի, ատամների ու լնդերի ճիշտ խնամքի մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}