Առողջություն 10:00 15/02/2016 Հայաստան

Մանկական քաղցկեղը վերջին տարիներին Հայաստանում նվազման միտումներ է դրսևորում. Գրիգոր Բադալյան

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Մանկական քաղցկեղը վերջին տարիներին Հայաստանում նվազման միտումներ է դրսևորում. եթե սրանից 10 տարի առաջ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական բաժանմունքը տարեկան 90-95 նոր հիվանդ երեխայի էր ընդունում, ապա վերջին մի քանի տարիներին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 53-ի:Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈւԱԿ) մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանը:

«Հիվանդացության նվազումից բացի, կրճատվել է նաև մահացության ցուցանիշը»,- ասաց ուռուցքաբանը:

Նշենք, որ փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային  օրն է: Աշխարհում ամեն տարի 200 հազար երեխա  հիվանդանում է քաղցկեղով, ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից:

Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ Գրիգոր Բադալյանն ասաց, որ 2014թ-ին Հայաստանում գրանցվել է առաջին անգամ ախտորոշված քաղցկեղի 53 դեպք. այն արձանագրվել է 0-17 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում: Երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղը (լեյկեմիա), որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ քառորդը: 2-րդը ավշային համակարգի չարորակ ախտահարումներն են (լիմֆոմաներ), 3-րդը գլխուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են: Ավելի քիչ են հանդիպում ոսկրային, երիկամի, սեռական օրգանների քաղցկեղները:

Ուռուցքաբանի խոսքերով՝ եթե մեծահասակների դեպքում կարելի է ասել քաղցկեղի առաջացման հնարավոր պատճառը, ապա երեխաների դեպքում դա ավելի դժվար է, քանի որ երեխաները չեն հասցնում իրենց կյանքում ստանալ քաղցկեղածին նյութեր, ունենալ նախաքաղցկեղային հիվանդություններ և այլն:

Գրիգոր Բադալյանը նշեց, որ Հայաստանում երեխաների մոտ հիվանդության 65-70 տոկոս դեպքերը լիակատար բուժվում են: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասցվել է  75 տոկոսի: 

ՈւԱԿ-ի մանկական ուռուցքաբանության բաժանմունքում այս պահին բուժում է ստանում չարորակ ուռուցքով հիվանդ 10 երեխա, հսկողության տակ է 30-35 երեխա: Բաժանմունքի հսկողության տակ է նաև մոտ 400 երեխա, որոնք վերջին 10-15 տարվա ընթացքում արդեն բուժվել են:

«Մանկական քաղցկեղը բուժվում է ավելի լավ, քան մեծահասակներինը: Հիմնականում մեթոդը, որը թույլ է տալիս փրկել երեխաներին, քիմիաթերապիան է»,- ասաց  Գրիգոր Բադալյանը:

Ըստ մասնագետի՝ եթե համալիր բուժումից հետո 2 տարի չարորակ ուռուցքը չի կրկնվում, բժիշկները համարում են, որ երեխան բուժվել է և ամբողջ կյանքը կապրի առանց հիվանդության:

Ի տարբերություն մեծահասակների քաղցկեղի՝ Հայաստանում երեխաների քաղցկեղը շուտ է հայտնաբերվում: Գրիգոր Բադալյանի խոսքերով՝ այս հարցում ծնողները շատ ուշադիր են և որևէ գանգատի դեպքում անմիջապես դիմում են բժշկի: Իհարկե լինում են դեպքեր, երբ բժիշկները սխալ ախտորոշում են տալիս, սակայն վերջին շրջանում նման դեպքերը, ըստ նրա, նվազել են:

Պրոֆեսորի խոսքերով՝ քաղցկեղի բուժման համար Հայաստանում կիրառվում են զարգացած  երկրներում առկա բուժման մեթոդները:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ծնողներն առավել հաճախ ցանկանում երեխաների բուժումը կազմակերպել Հայաստանից դուրս, Գրիգոր Բադալյանը նշեց, որ կան քաղցկեղի տեսակներ, որոնց դեպքում անհրաժեշտ է կիրառել ոսկրածուծի փոխպատվաստման մեթոդը, ինչը Հայաստանում չի իրականացվում:

«Հիմնականում չի իրականացվում ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստումը, սակայն նախատեսվում է նման կենտորններ բացել Հայաստանում: Կան նաև ախտորոշիչ սարքավորումներ, ճառագայթային ապարատներ, որոնք բավականին թանկ արժեն և դեռևս դրանք  Հայաստանում չկան»,- ընդգծեց նա:

Նա նաև նշեց, որ լինում են դեպքեր, երբ իրենք են ծնողներին խորհուրդ տալիս երեխային արտերկիր տանել, բայց դա այն դեպքում, եթե իսկապես դրա կարիքը կա, այսինքն՝ համապատասխան սարքավորում մեր երկրում չկա կամ բուժումը չի իրականացվում. «80-90 տոկոս երեխաների բուժման համար կարիք չկա արտերկիր տանել, քանի որ այդ երեխաները Հայաստանում լիարժեք բուժվում են: Իհարկե լինում են դեպքեր, որ մենք են ուղղություն տալիս՝ բուժվել արտասահմանում»:

Ուռուցքաբանը  վստահեցնում է, որ Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի բացման դեպքում երեխաների ապրելիության ցուցանիշը ավելի կբարձրանա:

«Եթե Հայաստանն ունենար ժամանակակից բոլոր սարքավորումները, ապա քաղցկեղից լիովին բուժված երեխաների տոկոսը կհասներ զարգացած երկրների ցուցանիշին»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տարի Հայաստանում նախատեսվում է բացել ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն, որը Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների բուժմանը նոր որակ կհաղորդի:

Գրիգոր Բադալյանը նաև նշեց, որ Հայաստանում մանկական քաղցկեղի բուժումը իրականացվում է պետական պատվերով: Հիվանդ երեխաները դեղորայքի որոշ տեսակներ ևս ստանում են պետության կողմից,, իսկ թանկարժեք դեղերի ֆինանսական ծախսն արդեն մի քանի տարի է՝  իր վրա է վերցրել  առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հոգածության ներքո գործող «Նվիրիր կյանք» հիմնադրամը:

«Այսօր հիվանդ երեխաների ծնողները թանկարժեք դեղորայք գնելու կարիք չունեն՝ հիմնադրամը հոգում է այդ կարիքները: Մեր խնդիրը նորագույն տեխնոլոգիաներն են և ախտորոշիչ սարքավորումները»,- ընդգծեց ուռուցքաբանը:

Մանկական ուռուցքաբանների բացակայությունը լրջագույն խնդիր է Հայաստանում

Գրիգոր Բադալյանն ուռուցքաբանության ոլորտի ամենալուրջ խնդիրը համարում է այն, որ այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում չի դասավանդվում մանկական ուռուցքաբանություն: Այսօր երիտասարդ կադրեր չկան, ինչն իսկապես լուրջ խնդիր է:

«Նախկինում լավ կադրեր ունեինք, իսկ հիմա՝ չունեք: Պարբերաբար այդ մասին բարձրաձայնում եմ, բայց խնդիրը դեռ չի լուծվում: Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանն ամբողջ ամբիոնը «ջախջախեց» և դրանից հետո համալսարանում առանձին չի դասավանդվում մանկական ուռուցքաբանություն առարկան: Խնդիրը շատ լուրջ է,  մանկական ուռուցքաբանության վաղվա օրն իսկապես տագնապալի է: Մենք դեղերի հետ կապված խնդիր չունենք, խնդիրը մասնագետներն են»,- ասաց Գրիգոր Բադալյանը:

Նա նաև նշեց, որ արդեն մի քանի տարի է ՈՒԱԿ-ի մանկական ուռուցքաբանության բաժանմունքը նոր կադրերով չի համալրվում, և եթե այսպես շարունակվի, ապա մի քանի տարի հետո փաստի առաջ կկանգնեն:

Նշենք, որ փետրվարի 15-ին նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի  համաշխարհային օրը: 2001 թվականին Լյուքսեմբուրգում «Քաղցկեղով երեխաների ծնողների միության» (ICCCPO) կողմից հռչակվեց մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (ICCD): Կազմակերպության առաքելությունն է բարելավել քաղցկեղով հիվանդ երեխաների նկատմամբ հոգածությունը և բուժման մատչելիությունն ամբողջ աշխարհում: Միությունը հիմնվել է 1994թ. Իսպանիայում: Այն ունի 118 անդամ-կազմակերպություն 73 երկրից, որոնցից մեկը Հայաստանն է: Մեր երկիրն անդամակցում է 2003-ից:

Օրվա միջոցառումների նպատակն է սևեռել հասարակության ուշադրությունը այս խնդրի վրա և հանգանակել միջոցներ՝ հիվանդ երեխաների բուժման և այլ կարիքների համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը՝ Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}