Քաղաքական 10:00 09/03/2016 Աշխարհում

Նախկին կոնգրեսականը դադարեցնում է Ադրբեջանի շահերի պաշտպանությունը Վաշինգտոնում. Սասունյան

Ահա մի նորություն, որ դժվար թե ամեն օր տեսնեք լրահոսում. նախկին կոնգրեսականը դադարեցնում է իր աշխատանքը օտարերկրյա հաճախորդի համար… մեկ տարվա վարձատրությունը չստանալու պատճառով:

Հենց սա տեղի ունեցավ կոնգրեսական Դեն Բըրթընի (հանրապետական, Ինդիանա նահանգ) հետ, որն անցյալ շաբաթ դադարեցրեց իր աշխատանքը որպես Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի` Միացյալ Նահանգներում հզոր ադրբեջանական քարոզչական խմբի նախագահ՝ վարձատրության համար մի ամբողջ տարի սպասելուց հետո:

Ի՞նչ էին մտածում նրա ադրբեջանցի տերերը: Ինչպե՞ս կարող էին խաբել իրենց գործակալներից մեկին Վաշինգտոնում: Սա լավ միջոց է ձեր լոբբիստին ձեր դեմ հանելու...

Լոբբիստները նպաստում են հաճախորդի շահերին ոչ թե նրա համար, որ հավատում են նրա նպատակներին, այլ գումար շահելու համար: Միակ պատճառը, որ կոնգրեսական Բըրթընը սատարում էր աշխարհի ամենաճնշող և ամենակոռումպացված կառավարություններից մեկին, անձնական ֆինանսական շահն էր: Երբ վարձատրությունը դադարեց, նա այլևս պատճառ չուներ աջակցելու նախագահ Ալիևի բռնապետական ռեժիմին:

Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը հիմնադրվել է մեծահարուստ, 34-ամյա միլիարդատեր փլեյբոյ Անար Մամեդովի կողմից: Հետաքրքիր է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, զգալի վճարի դիմաց թույլ է տվել իր անունով կոչել Մամեդովի ընկերության կառուցած մի շքեղ հյուրանոց Բաքվում:

Թղթակից Կառլ Շրեկը և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ձեռք են բերել  կոնգրեսական Բըրթընի 2016 թ. մարտի 1-ի էլեկտրոնային նամակի պատճենը, որը նա ուղարկել է Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի համար լոբբիստական գործունեություն ծավալող վաշինգտոնյան ընկերության ղեկավար Ջեյմս Ֆաբիանիին: «Քանի որ արդեն մեկ տարի է՝ ո՛չ Դուք, ո՛չ Անարը կապ չեք հաստատել ինձ հետ, և ես չեմ վարձատրվել մեկ տարվա համար, ուստի խնդրում եմ այս էլեկտրոնային նամակն ընդունել որպես հրաժարականի դիմում Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահի պաշտոնից»:

Ահա լրացուցիչ մանրամասներ «Ազատություն» ռադիոկայանի բացահայտած աղմկահարույց գործից.

«Բըրթընի հրաժարականը հետևեց Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի ճակատագրի շուրջ ամիսներ տևած շահարկումներին, որը Միացյալ Նահանգներում ադրբեջական լոբբիստական արշավի հենասյունն է՝ Արևմուտքի համար Ադրբեջանը որպես կայուն էներգետիկ ու անվտանգ գործընկեր ներկայացնելու գործում: Լոբբինգը ընդգրկում է թե մասնավոր, թե պետական գումարներ»:

«Բաքվի քննադատները մեղադրում են նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը և նրա վստահված անձանց՝ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումները «խավիարային դիվանագիտությամբ» հարթելու մեջ՝ օգտագործելով նվերներ, արձակուրդներ և այլ թանկարժեք խթաններ՝ բարեկամներ ձեռք բերելու և արտասահմանյան պաշտոնյաների բարեհաճությունը շահելու համար»:

«Վերջերս Ալիևը վերացրեց Մամեդովի հոր ղեկավարած տրանսպորտի նախարարության լայն լիազորությունները, ինչը նշանակում է, որ ընտանիքի ազդեցությունը կառավարությունում թուլանում է»:

«2015 թ. օգոստոսից ադրբեջական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով անհայտ աղբյուրներին, հայտնել էին, որ Մամեդովը պատրաստվում է փակել Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը ֆինանսական դժվարությունների պատճառով ՝ էներգակիրների գների կտրուկ անկման հետևանքով Ադրբեջանի ընդհանուր տնտեսական ճգնաժամի ֆոնին»:

«Ըստ Opensecrets.org կայքի՝ վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը ընդհանուր առմամբ ծախսել է 12,3 մլն դոլար ամերիկյան լոբբիստական ջանքերի վրա՝ կազմակերպելով հյուրասիրություններ Վաշինգտոնի վերնախավի համար և առաջ մղելով Բաքվի շահերը Կոնգրեսի բարձրաստիճան անդամների հետ հանդիպումներում»:

«Կազմակերպությունը, որը պաշտոնապես չի համարվում ադրբեջանական պետությանն առընթեր կառույց, սակայն սերտորեն կապված է Ալիևի կառավարության հետ, շարունակել է այս ծախսերը՝ ամերիկյան լոբբիստական ծառայությունների համար 2015 թվականին վճարելով 1.46 մլն դոլար, որի մեծ մասը գնացել է Fabiani & Co ընկերությանը՝ ըստ լոբբինգի հասարակական բացահայտումների»: 
«Խումբը 430 000 դոլար է ծախսել 2012 թ. իր ճաշկերույթի համար, որին մասնակցել են Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Ջոն Բեյնըրը և Կոնգրեսի 15 այլ անդամներ, ներառյալ Բըրթընը՝ ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» ամերիկյան օրենքի (FARA) 2013թ. լրացման»:

«Բըրթընը նշանակվեց Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահ 2013 թ. փետրվարին՝ Կոնգրեսում իր 30-ամյա գործունեությունը դադարեցնելուց մեկ ամիս անց։ Այս շաբաթ նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին, որ Ֆաբիանին է իրեն ներկայացրել Մամեդովին՝ շինարարական ընկերությունների, հյուրանոցների և ապահովագրական ընկերությունների միավորման՝ «Գարանտ» հոլդինգի նախագահին: 

«Նախկինում «Ազատություն» ռադիոկայանի իրականացրած հետաքննությունները բացահայտել էին, որ Անար Մամեդովի բիզնես շահերը կապված են նրա հոր՝ Զիյա Մամեդովի ղեկավարած տրանսպորտի նախարարության հետ»:

«Բըրթընը ասաց, որ Ադրբեջանա-ամերիկյան դաշինքում եղած ժամանակ ինքը չի զբաղվել լոբբինգով, սակայն ժամանակ առ ժամանակ հրավիրել է Կոնգրեսի անդամներին խմբի ներկայացրած «հավաքույթների»: Նա նաև կարծիք արտահայտող հոդվածներ է հրապարակել ի պաշտպանություն Ադրբեջանի կառավարության»:

Անցյալ տարվա մայիսին ես հանդիպեցի կոնգրեսական Բըրթընին Նյու Յորքի մի հյուրանոցի մուտքում և բողոքեցի Ադրբեջանի օգտին նրա շարունակական ջանքերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի դեմ քվեարկելու համար Կոնգրեսում իր պաշտոնավարության ընթացքում: Նա տվեց իր այցեքարտը և խնդրեց կապ հաստատել իր հետ... Ես դա չարեցի և հիմա էլ մտադրություն չունեմ, երբ նա այլևս չի աշխատում որպես Ադրբեջանի գործակալ:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}