16:42 10/03/2016 Հայաստան

Լեռնային Ղարաբաղը չի կարող երբևէ ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր. Շարմազանով

Երկու երկրների հարաբերությունները զարգանում են համաչափ և բնականոն, սակայն ներուժ կա այդ հարաբերություններն առավել զարգացնելու համար: Այս մասին նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդունելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ում Սերբիայի Հանրապետության խորհրդարանի մշտական պատվիրակության ղեկավար Միլովան Դրեցունին և Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Վերոլյուբ Արսիչին: Տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ հայ և սերբ ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանրություններ. երկու ժողովուրդներն այժմ ապրում են անկախ երկրներում և նրանց միավորում են քրիստոնեական արժեքները: Էդուարդ Շարմազանովը նաև ընդգծել է, որ հայ ժողովուրդը չի մոռանում շուրջ երեք տասնամյակ առաջ հայ ժողովրդին պատուհասած աղետի՝ ավերիչ երկրաշարժի օրերին օգնության շտապող սերբ օդաչուներին, ովքեր զոհվեցին՝ կատարելով իրենց մարդասիրական առաքելությունը:

Էդուարդ Շարմազանովն առաջնային է համարել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը տարբեր միջազգային կառույցներում: Այս համատեքստում նա անհասկանալի է համարել ԵԽԽՎ նստաշրջանում հակահայկական երկու բանաձևերին սերբական պատվիրակության աջակցության փաստը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Կոսովոյի խնդրի կարգավորմանը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցին: Էդուարդ Շարմազանովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ նշել է, որ այն տարբերվում է Կոսովոյի խնդրից. ի տարբերություն Կոսովոյի՝ Լեռնային Ղարաբաղը որևէ առնչություն չունի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, քանի որ այն երբևէ չի եղել Ադրբեջանի կազմում: Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. «Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, և Լեռնային Ղարաբաղը չի կարող երբևէ ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր»,-ասել է նա:

Ահաբեկչության դեմ պայքարը համարելով համընդհանուր նպատակ՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանում ապաստան է գտել շուրջ 20 հազար սիրիահայ:
Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Վերոլյուբ Արսիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ թեև երկու երկրների հարաբերություններն արագորեն զարգանում են, այնուամենայնիվ կան ոլորտներ, որոնք պետք է առավել ակտիվացնել: Վերոլյուբ Արսիչն անհրաժեշտ է համարել զարգացնել հատկապես միջխորհրդարանական կապերը և տնտեսական ոլորտը:

Անդրադառնալով հակամարտությունների կարգավորման հարցին` նա նշել է, թե Սերբիան փորձում է հակամարտությունները կարգավորել երկխոսության և խաղաղ կարգավորման ճանապարհով: Սերբիայի խորհրդարանի փոխնախագահը ևս նկատել է, որ ԼՂ հակամարտությունը և Կոսովոյի հիմնախնդիրը գտնվում են տարբեր հարթություններում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:36
Կոտայքի թեմի առաջնորդ. Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել
«Իմ կարծիքը ես Մայր Աթոռում հայտնել եմ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել...
Աղբյուր` Panorama.am
10:18
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.  «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը...
Աղբյուր` Panorama.am
10:15
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից դեպի Երևան կմեկնարկի ժամը 11:00-ին
Մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Արցախի նախագահն այցելել է Եռաբլուր
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել է «Հաղթանակի» զբոսայգի։
Աղբյուր` Panorama.am
09:30
«Եվատեսիլ-2024». Այսօր ելույթ կունենա «Լադանիվա»-ն
Շվեդիայի Մալմյո քաղաքում  այսօր կկայանա «Եվատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը...
Աղբյուր` Panorama.am
09:19
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր Հայրենիքը, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում ԱՍՏՎԱԾ մեզ հետ է. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Աղբյուր` Panorama.am
09:14
Մայիսի 9-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը բարձրացել. Եվրոյինը և ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 9-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.36դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am
09:11
Էրեբունի թանգարանի տնօրենը կխոսի իր առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ
Միքայել Բադալյանը հայտնում է, որ մայիսի 13-ին լրանում է իր պաշտոնավարման ժամկետը:
Աղբյուր` Panorama.am
09:03
«Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ. Նարեկ Սամսոնյանի հոդվածը
«Հիմա մենք մեր հաղթանակներն ուրացածների, հայ ժողովրդին պատմությունից զրկածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք և այդ հնարավորության մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին»։
Աղբյուր` Panorama.am
09:02
«Հրապարակ». ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումի թեման Փաշինյանի թիմում չի քննարկվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թիմում այլևս չի քննարկվում Հայաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». ՔՊ-ականները հրահանգ են ստացել փչացնել հավաքը քարոզչական դաշտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության հրապարակում այսօր սպասվող հավաքը խառնել է իշխանականների անդորրը:...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Իր ժողովրդից՝ վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2022 թ․-ի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո առնվազն...
Աղբյուր` Panorama.am
08:58
Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանում հարցերի
Նախօրեին Կրեմլում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: ՀՀ կառավարության հաղորդմամբ, ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Փաշինյանը մոռացե՞լ է, որ վերջին տարիներին որևէ եկեղեցական տոնի ինքն ու իր իշխանության ներկայացուցիչները չեն մասնակցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Շարժումը վարկաբեկելուն, քարոզչական կեղծ թեզեր տարածելուն զուգահեռ Փաշինյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի՝ Երևան գալուն ընդառաջ...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրում վերջին երկու օրերին լռության ուղտ են արել` հատուկենտ մարդիկ  են...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Փաշինյանի սայլը գերիների մասով տեղից չի շարժվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Հրապարակ». Շուտ են սկսում պաշտոնական արարողակարգը, որ հանկարծ տհաճ անակնկալներ քաղաքացիները չմատուցեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ ժողովրդից հաղթանակները «գողացած» իշխանությունը` Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Փաշինյանի օրոք Հայաստանում դպրոցներ են փակվում, լուծարվում և շենքերը՝ վաճառվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 20-ին Վայքում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:43
Մայիսի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:00
Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն է
Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում
Աղբյուր` Panorama.am
23:29
«Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝ չնայած նրան, որ հաղորդման հեղինակներն ու վարողները՝ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
23:06
Վաղը ժամը 11-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Արցախը, որտեղ ջրից ավելի արյուն էր հոսել, կերան ուղղակի։ Արցախցիներս, իմ սիրելի ժողվուրդ, դուք որևէ բանով չեք տարբերվում, ով...
Աղբյուր` Panorama.am
22:49
Հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների իրավունքների պաշտպանությունը. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Հինգ իրավապաշտպաններով հանձնառել ենք «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, բոլոր իմաստներով. Բագրատ Սրբազան
«Այսքան ճանապարհը, որ քայլում էի, միայն մտածում էի, թե որքան երանելի պետք է լինեն այն երկրի ղեկավարները, որ ձեզ նման ժողովուրդ ունեն,...
Աղբյուր` Panorama.am
21:59
Վրաստանի հայկական համայնքը հայտարարել է, միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Վրաստանի հայկական համայնքը ողջունել է Վիրահայոց թեմի հայտարարությունն այն մասին, որ որով աջակցությունն էր հայտնում «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
21:45
Որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ Սրբազան
«Հիմա տեսնում եք, որ որոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են»,- երթի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը,...
Աղբյուր` Panorama.am
21:21
Էրդողանը գտնում է, որ Երևանը և Բաքուն որքան հնարավոր է շուտ պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի: Նման...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ
Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Տելեգրամի իր ալիքում գրել է․ «Խորապես զգացված եմ զորակցության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
15:02 08/05/2024

Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}