Քաղաքական 16:07 15/03/2016

Հունաստանի վարչապետը հեռանկարային է համարել Իրան-Հայաստան-Հունաստան փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծաղկեպսակ է դրել Աթենքի Նեա Զմիրնիի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգևորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև Հանրապետության Նախագահը կառավարությունում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը և Ալեքսիս Ցիպրասը երկուստեք կարևորել են փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և այլն, համագործակցությունը ավելի խորացնելու, խրախուսելու փոխադարձ ներդրումները և շփումները գործարար համայնքի ներկայացուցիչների միջև՝ այդ աշխատանքներում մեծ դեր վերապահելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:

Վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել նաև Իրան-Հայաստան-Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ջերմ, բարեկամական հարաբերությունները:
Նա նշել է, թե նման եռակողմ համագործակցության լավ փորձ իր երկիրն ունի` Հունաստան-Կիպրոս- Իսրայել և Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս ձևաչափերով, որոնք, նրա գնահատմամբ, գործում են արդյունավետ: Վարչապետը նշել է, որ Հունաստանը հնարավորություններ է տեսնում նաև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության հաստատման առումով և ցանկություն ունի ըստ անհրաժեշտության նպաստել այդ գործին: Հունաստանի վարչապետը իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել սատարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը՝ հաջողությամբ ավարտին հասցնելու ՀՀ-ԵՄ համագործակցության նոր իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունները:

ՀՀ Նախագահը և Հունաստանի վարչապետը երկկողմ օրակարգի հարցերի քննարկումից բացի, մտքեր են փոխանակել միջազգային արդի խնդիրների, մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ալեքսիս Ցիպրասը, ներկայացնելով իր երկրի դիրքորոշումը միջազգային հարթակներում եղած խնդիրների լուծման վերաբերյալ, ընդգծել է, որ դրանք պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Նա ևս ընդգծել է, որ Հունաստանը սատարում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակներում, ցանկություն ունենալով տեսնել տարածաշրջանի զարգացումը խաղաղության, անվտանգության և կայունության պայմաններում:

Նույն աղբյուրի հաղորդմամբ, ՀՀ Նախագահի և Հունաստանի վարչապետի առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Քննարկումների ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-հունական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Մասնավորապես ստորագրվել են` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հունաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկական գիտության բնագավառներում 2016-2018թթ. համագործակցության ծրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին գործնական ծրագիր, ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր:









Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը
Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը, որը վարում են Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը և Նարեկ Սամսոնյանի...
Աղբյուր` Panorama.am
22:57
«Եդեմ» ռեստորանի աշխատակցուհին անզգուշաբար ընկել է գետը, մթության պատճառով նրա որոնումները դադարեցվել են
Մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային...
Աղբյուր` Panorama.am
22:04
Մեր անելիքներն կամաց-կամաց այն օրակարգն են տեղափոխվում, որին բոլորդ սպասում եք. Բագրատ Սրբազան
«Վաղը դարձյալ և վերստին որքան հնարավոր է ճանապարհների փակման գործընթացը և դասադուլների ընթացքը շարունակում ենք։ Իսկ մեր անելիքներն...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունների վերազանցելու փաստի առթիվ ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
21:39
Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի»,- Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ակնարկելով Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
21:31
Վրաստան այցելող ՀՀ քաղաքացիների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ․ ՀՀ ԱԳՆ
Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու...
Աղբյուր` Panorama.am
21:21
«Սիսի» Ավինյանն անձեռնմխելի է․ «Թոշակառուների միություն» ՀԿ ղեկավար
«Թոշակառուների միություն» հասարակական կազմակերպության  հիմադիր Վռամ Սարգսյանն անարդարությունների դեմ պայքարում է վաղուց։...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ուկրաինական պատերազմի ֆոնին Վրացական իշխանությունների հավասարակշռությունը որոշ շրջանակների համար ընդունելի չէ. Ջոնի Մելիքյան
Թբիլիսիում շարունակվում են «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի դեմ մեկնարկած բողոքի ակցիաները։ Վերջին հանրահավաքին մասնակցեցին նաև...
Աղբյուր` Panorama.am
21:02
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդն աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին
Հայաստանի Եվրոպական Համալսարանի ուսանողական խորհուրդը իր լիակատար աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և նրա...
Աղբյուր` Panorama.am
20:57
«Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ
Աշոտ Գուլինյանը ծնունդով իջևանցի ոստիկան է, ով բիրտ ուժ է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ Yerkir.am-ը նկատել է, որ վերջինիս կինը՝ Լիլիթ Խառատյանը...
Աղբյուր` Panorama.am
20:47
Փաշինյանը պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ նսեմացնող ցանկացած հայտարարության համար․ Լեմկինի ինստիտուտ
Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախյան ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակում՝ Լեմկինի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Ցանկանում ենք՝ նախանշած ծրագիրն այս շաբաթվա մեջ ավարտել․ Բագրատ Սրբազան
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցու բակում են, որտեղ  ամփոփելու են օրը։ Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կարելի էր մարտաֆիլմ նկարահանել, այնպիսի ոստիկանական ներուժ էին բերել․ Նարինե Դիլբարյան
Այս շարժումն ունի լուրջ հիմքեր, որովհետև սկսած  2021թ-ի արտահերթ ընտրություններից մինչ այս պահը վարչապետի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:05
Արգելապատնեշները հեռացվեցին, երթը շարունակվում է
«Միջոցառումը վերջացել  է , մարդիկ էնտեղ ֆուրշետ են անում։ Ասել են 20,00-ն, ուրեմն պետք է բացեն 20։00-ին։ Էսքան վախ կարելի՞ է»,-...
Աղբյուր` Panorama.am
19:34
Միջոցառման ավարտից հետո միայն կբացենք ճանապարհը․ Ոստիկան
Իրավիճակը Թումանյան փողոցում որոշակիորեն լարվեց, երբ ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը Բագրատ Սրբազանի և ակցիայի մասնակիցների առջև։...
Աղբյուր` Panorama.am
19:27
Վատ բաներից չեմ ուզում խոսել, վախեցած են էլի․ Հրանտ Բագրատյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման  շանսերը բարձր եմ գնահատում։ Այս մասին Panorama.am-հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Ինքը պետք է այս քաղաքում հանգիստ չպտտվի, պետք է անընդհատ լսի, որ սուտ է խոսել, խաբել է․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
«Արձանագրեցինք, որ ՀՀ-ը դժբախտաբար Կառավարություն ու ղեկավարություն չունի»,- այս մասին Ազատության հրապարակ չհասած՝ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
19:07
Շատ վատ է երբ առավոտ արթնանումես և իմանում որ քո հայրենիքի մի մասը գոյություն չունի․ Կամո Ունանյան
«Այն,  ինչ հիմա կատարվում  մեր երկրում, անբացատրելի է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց սպորտային կարատեի աշխարհի և...
Աղբյուր` Panorama.am
18:53
Դիպուկահարներ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տանիքին դիպուկահարներ են նկատվել այն ժամանակ,  հարակից տարածքներում...
Աղբյուր` Panorama.am
18:52
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Ոստիկանները պատ են կազմել փողոցի երկու կողմերից՝ քաղաքացիներին հրելով դեպի...
Աղբյուր` Panorama.am
18:37
Սա Հուդայի պատմությունն է, ուրիշ բան որ չեն արել, Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել. Բագրատ Սրբազան
«Այս հարցը այս մարդն այնքան է մսխել, ոչնչացրել, որ նույնիսկ հիմա այս հեռավարությունից մարդ չի հասկանում, թե ինչպես պետք է...
Աղբյուր` Panorama.am
18:30
Երբևէ հանդիպե՞լ եք Նիկոլ Փաշինյանին․ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին
Հյուսիսային պողոտայում Բագրատ Սրբազանը պատասխանում է լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանը ստորև․ -Սրբազան, այս պատնեշներն ինչի՞ համար են։...
Աղբյուր` Panorama.am
18:16
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի արձագանքը
ԵՊՀ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից...
Աղբյուր` Panorama.am
18:08
Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
Արցախի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Բագրատ Սրբազան. Գործողությունները լինելու են կետային, թիրախային
«Անհնազանդության ակցիաները շարունակվելու են վաղը, մյուս օրը, որ օրը ոնց հարմար է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Սլովակիայում կրակել են երկրի վարչապետին, նրա վիճակը ծանր է
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո հրաձգության ժամանակ։ Այս մասին  հաղորդում է տեղական Pravda...
Աղբյուր` Panorama.am
17:47
Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը. Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Պողպատե մանդատը վերածվել է ոստիկանի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է
«Այսքան ոստիկան, բերետավոր, ՆԳ զորքեր, ես եմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ տեսել։ Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է»,-...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է...
Աղբյուր` Panorama.am
17:27
Քաղտեխնոլոգ. Վախի գործոնը արդեն չի աշխատում
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, արձագանքելով այս պահին Ազատության հրապարակի հարակից տարածքում կատարվող իրադարձություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները
17:11 15/05/2024

Բագրատ Սրբազան. Ուրախ եմ, որ իմ կոչով դուրս են եկել փողոց ոստիկանները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}