Քաղաքական 10:26 16/03/2016 Հայաստան

«Գլենդելում քննադատում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանին». Սասունյան

Միացյալ Նահանգների հայկական համայնքներ կատարած իր շրջագայության ընթացքում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 10-ին ելույթ ունեցավ Ազգային առաջնորդարանում, Կալիֆորնիայի Լա Քրեսենթա քաղաքում` ամերիկահայերին տեղեկացնելով Հայաստանում իր կատարած դիվանագիտական աշխատանքի մասին:

Իր ողջույնի խոսքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ «Միացյալ Նահանգները, որպես արդարության և մարդու իրավունքների առաջամարտիկ, իր ժամանակին կմիանա բազմաթիվ պետությունների շարքին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության անվիճելի ճշմարտությունը»:

Դեսպան Միլսը խոսեց վերջին երկու տասնամյակում Հայաստանի ձեռք բերած հաջողությունների մասին և ներկայացրեց այն չորս առաջնահերթությունները, որոնց հետամուտ է լինում ԱՄՆ դեսպանատունը.
1) Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գործարար և առևտրային հարաբերությունների խորացում.
2) կոռուպցիայի դեմ պայքար.
3) ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ամրապնդում,
4) ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակների ավելի լավ ըմբռնում:

Դեսպանը պարզաբանեց, որ ԱՄՆ-ը քաջալերում է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցումը՝ շարունակելով աջակցել 2009 թվականին ստորագրված, սակայն չվավերացված  հայ-թուրքական արձանագրություններին: Խոսելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի մասին, դեսպան Միլսը նշեց, որ «Հայերը կոտորվել և աքսորվել են Օսմանյան կայսրության կողմից»՝ զգուշորեն խուսափելով «Հայոց ցեղասպանություն» եզրից:

Ես պատիվ ունեցա առաջին հարցը տալու դեսպանին զեկույցից անմիջապես հետո՝ հարգալից դիտողություն անելով. «Ես գիտեմ, որ դեսպանները չեն որոշում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը: Դուք պարզապես պատգամաբեր եք: Կցանկանայի հրապարակավ հայտարարել՝ հայ համայնքի համար խիստ վիրավորական է, որ Դուք գալով այստեղ, չեք օգտագործում ցեղասպանություն բառը՝ նկարագրելու համար այն ամենը, ինչ տեղի է ունեցել  հայ ժողովրդի հետ 1915-ին: Ես Ձեզ չեմ մեղադրում, դա Ձեր մեղքը չէ… Դուք գիտեք, թե ինչ է տեղի ունեցել և ԱՄՆ կառավարությունը գիտի, թե ինչ է տեղի ունեցել: Սկսած 1951 թվականից ամերիկյան պաշտոնատար անձինք բազմիցս ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ես մի գիրք եմ գրել, որը վավերագրում է ԱՄՆ-ի կողմից  Հայոց ցեղասպանության ճանաչումը, և ուրախ կլինեմ այն նվերել Ձեզ: Ամբողջ աշխարհում հայերի և ոչ միայն նրանց համար անհասկանալի է, թե ինչու ԱՄՆ կառավարությունը այժմ չի կամենում օգտագործել մի բառ, որը նկարագրում է այն, ինչ տարիներ առաջ նա ճանաչել է: Այս դժկամությունը Միացյալ Նահանգներին դնում է մի փաստի առջև, երբ նրա պաշտոնյաները Հայաստանի ժողովրդին քարոզում են ժողովրդավարություն, բարոյականություն և արդարություն, սակայն չեն հարգում իրենց սեփական սկզբունքները: ԱՄՆ կառավարությունը պետք է օրինակ ծառայի աշխարհին... Ես պարզապես ցանկանում եմ Ձեզ օգտագործել որպես պատգամաբեր: Տեսնում եմ, որ Ձեզ հետ միասին այստեղ ներկա է Պետդեպարտամենտի Ձեր գործընկերներից մեկը: Հուսով եմ, որ իմ ուղերձը կփոխանցեք Ձեր վերադասին Վաշինգտոնում»:

Դեսպան Միլսը տվեց հետևյալ հակիրճ պատասխանը. «Իմ միակ պատասխանը կլինի կրկնել նախագահ Օբամայի նպատակը, որ նա շարադրել է ապրիլի 24-ի իր ուղերձում. «Մենք ցանկանում ենք տեղի ունեցածի լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչում Թուրքիայի կառավարության և թուրք ժողովրդի կողմից»»:

Ցավոք, ԱՄՆ դեսպանը պարզապես հետևում էր նախագահ Օբամայի՝ «Հայոց ցեղասպանություն» բառերը չօգտագործելու դատապարտելի դժկամությանը՝ չնայած որպես թեկնածու իր տված բազմաթիվ խոստումներին:

Անկախ նրանից, թե նախագահ Օբաման և նրա ստորադասները կօգտագործեն ցեղասպանություն եզրը, թե ոչ, փաստը մնում է փաստ, որ Միացյալ Նահանգները բազմիցս ճանաչել է Հայոց ցեղասպանությունը նախագահի և Կոնգրեսի մակարդակով:

Այնուամենայնիվ, ամերիկահայ համայնքը և համայն հայությունը պարտավոր է դիմակայել և մերժել Հայոց ցեղասպանության պատշաճ բնութագրումը նսեմացնելու կամ խեղաթյուրելու յուրաքանչյուր փորձ: Նման դատապարտելի բառապաշար լսելիս լուռ մնալը վիրավորանք է հայ նահատակների հիշատակին, հատկապես, երբ այդ անընդունելի մեղմասացությունները հնչում են Հայոց եկեղեցու սրահներում և համայնքային կենտրոններում:

Դեսպան Միլսը հավանաբար զարմացավ լսարանի բացասական արձագանքից ոչ միայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը, այլև այն կեղծ պնդմանը, թե Թուրքիան պայքարում է «Իսլամական պետության» դեմ...

Ցավոք, մենք չենք կարող ակնկալել, որ յուրաքանչյուր ամերիկացի դեսպան զոհաբերի իր դիվանագիտական կարիերան ճշմարտությունը իշխանությանը ասելով, ինչպես դա արեց Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Նա անձնական մեծ զոհողությունների գնով համարձակորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ Միացյալ Նահանգների հայկական համայնքներ կատարած նմանատիպ շրջագայության ժամանակ:

Դեսպան Միլսը պետք է գնահատանքի արժանանա ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների բարելավմանն ուղղված իր ջանքերի համար: Սակայն, Վաշինգտոնում նրա վերադասները պետք է գիտակցեն, որ նրա լավ աշխատանքը վարկաբեկվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց խայտառակ բառախաղերով...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07:45
Մայիսի 14-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:29
«Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ. Արտակ Ապիտոնյանը՝ Արարատ Միրզոյանին
«Խնդիրը փորձում են բովանդակային դաշտից տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ, մենք չենք տրվելու այդ սադրանքներին»,-այդ մասին Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ցանկանում եմ մեր գնահատանքը հայտնել լրագրողներին գիշեր-ցերեկ այդ առաքելությունն իրականացնելու համար. Բագրատ Սրբազան
«Ուզում եմ վաղն այցելել Ժուռնալիստների միություն, մեր գնահատանքը հայտնել։ Այսօր երկուսը՝ մեր Մերի Մանուկյանն 24 news.am-ից, ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ճնշումը պետք է ավելանա և մեծանա, հարավից-հյուսիս. Բագրատ Սրբազան
«Պետք է վերականգնել մեր կյանը, ընտանիքները բժշկել, զարգացնել մեր կյանքը, ոչ փչացնել այս չքնաղ երկիրը, որը մեզ տրված է, ստացել ենք...
Աղբյուր` Panorama.am
21:35
Երևանում «Իզի փեյ» վճարային տերմինալի կոտրելու միջոցով հափշտակել են մոտ 3 մլն դրամ
 Մայիսի 8-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան
 «Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների միությունում, Նկարիչների միությունում, ԳԱԱ-ում։ Ես ասեմ,...
Աղբյուր` Panorama.am
20:57
Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
Վաղն առավոտից իրականացվել են բազմաթիվ անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ «Տավուշը՝ հանուն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախկին նախարար, այժմ  ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հայտնի աթեիստ է ու հակաեկեղեցական, երեկ մի գրառում էր արել Հայ...
Աղբյուր` Panorama.am
20:31
«ՀայաՔվե»-ն «սահմանագծման» հարցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու Դատախազություն
«Հայաքվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վաղը` մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, բոլորին...
Աղբյուր` Panorama.am
20:13
«Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը 21-րդ օրն է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի  Թագավորություն: Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Փաշինյանը մայիսի 14-ին...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սրբազանի հետ Տերունական աղոթքն ու «Տեր ողորմեա» երգը՝ Սուրբ Աննա եկեղեցում
 Սուրբ Աննա եկեղեցու բակից հորդառատ անձրևի պատճառով քաղաքացիները տեղափոխվեցին եկեղեցու ներս։ «Տավուշը՝ հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
19:39
Պուտինը նոր վերադասավորումներ է արել. Շոյգուն լքում է ՊՆ ղեկավարի պաշտոնը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերադասավորումներ է կատարել ուժային կառույցներում: Նա առաջարկել է Անդրեյ Բելոուսովին նշանակել Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում․ սփյուռքահայ
«Նիկոլին հեռացնենք, որ հանգիստ ապրենք այս գեղեցիկ երկրում։ Շատ բան չունեմ ասելու»,-ասաց սփյուռքահայը հավելելով․ «Նիկոլի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են Բագրատ Սրբազանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում քաղաքացիները սպասում են  «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, որտեղ ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Փողոցում նաև զոհվածների մայրերն են, նրանց պարտավոր է հարգել ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Լուսինե Թովմասյանը
Հանրային ՀԸ հաղորդավարուհի, վերջին շրջանում տիկտոկյան և ինստագրամյան մոդել Լուսինե Թովմասյանը կարող է  քաղաքական հայացքներ ունենալ, կարող է...
Աղբյուր` Panorama.am
18:46
«Միացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին»․ Երևանում և մարզերում դասադուլներ են
«Միրացի՛ր դասադուլին, միացի՛ր սրբազան պայքարին» խորագրով այսօր Երևանի և մարզերի մի շարք բուհերում և դպրոցներում դասադուլներ են։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք նման բան․ Վրթանեսյան
Մեդիափորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Խղճի բանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի դատը հետաձգվեց...
Աղբյուր` Panorama.am
18:09
7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ` ուշուի Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունից
Հայաստանի ներկայացուցիչները 7 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված ուշուի Եվրոպայի մեծահասակների...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ։  «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Տիգրան Աբրահամյան. Մի բան պարզ է՝ դատավորը գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
Աղբյուր` Panorama.am
17:23
Ոստիկանությունն անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից. Ահազանգ
Լրագրող Սյուզի Բադոյանն ահազանգում է. «Ոտիկանությունը անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից։ Երեխաներն ընդամենը...
Աղբյուր` Panorama.am
17:20
Լավ էլի, թարգեք, այնքան զզվելի է. Լուսինե Թովմասյանը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին
Հայտնի մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանին դուր չի եկել լրագրողի հարցը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև. Վահե Սարգսյան
Yerkir.am-ի խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը, դիմելով ԳԱԱ ղեկավարությանը,  գրում է. «Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Սաղաթելյանը և Սամսոնյանը բոլոր կետերով համապատասխանում են ԵԽԽՎ-ի սահմանած «Քաղբանտարկյալի» չափորոշիչներին. Մելոյան
«Այսօր ունենք իրավիճակ, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, վառ ընդդիմադիր գործիչներ են, մարդիկ ովքեր փոդքասթ էին ստեղծել և բացի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Ռուբեն Մելիքյան. Ինձ հետ կապվեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ կապ է հաստատել ՔՊ-ական պատգամավոր, Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
17:01
Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025 թվականի մեծահասակների առաջնությունը
Հայաստանը 2025 թվականին կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Այս մասին որոշումը կայացվել է մարզաձևի եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:55
Իմ հորդորն է վստահել Սրբազանին, համբերատար գնալ դեպի հաղթանակ. Արմեն Հյուսնուց
«Սա իսկապես համազգային, վերկուսակացական շարժում է։ Այն ենթադրում է  դանդաղ,  բայց վստահ առաջընթաց»,- Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան
13:22 13/05/2024

Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}