Հասարակություն 14:46 29/03/2016 Հայաստան

Ավելի լավ է աջակցել հայ ակտիվիստներին, քան քննադատել թուրք-ադրբեջանական լոբբինգը. Հարութ Սասունյան

Տարիներ շարունակ բազմաթիվ քննադատական գրքեր և հոդվածներ են գրվել օտարերկրյա և տեղական խմբերի մասին, որոնք լոբբիստական ընկերություններ են վարձում կամ քարոզչական նվիրատվություններ անում պետական պաշտոնյաների վրա ազդելու նպատակով:

Անցյալ շաբաթ Լ. Մայքլ Հեջերը նման մի հոդված հրապարակեց Foreign Policy Journal-ում՝ «AIPAC-ը կարող է գնել լավագույն Կոնգրեսը» վերնագրով: AIPAC-ը Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի հապավումն է: Հոդվածագիրը ընդունում է, որ «անօրինական կամ բարոյապես անընդունելի ոչինչ չկա Կոնգրեսի անդամների կամ թեկնածուների լոբբինգի մեջ: Իրականում, այն  կարող է ծառայել օգտակար նպատակի՝ ուսուցանելով անդամներին և թեկնածուներին որոշ հարցերի վերաբերյալ: Խնդիրն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ լոբբիստները գումարներ են օգտագործում առաջարկվող օրինագծերի կամ բանաձևերի անցկացումն ապահովելու կամ աջակցություն գնելու համար»: Սակայն այս մեղմ նախաբանից հետո, Հեջերը եզրակացնում է, որ «հանուն մեր ժողովրդավարության, պետք է դադարեցվի շահագրգիռ խմբերի փողերի հոսքը, որով կաշառում են մեր ընտրված օրենսդիրներին»:

Հեջերը նշում է, որ «ոչ մի տեղ որևէ քաղաքական լոբբիի ազդեցությունը և իշխանությունը այնքան ակնհայտ չէ, որքան Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի (AIPAC) Քաղաքականության հարցերով ամենամյա համաժողովում», որը տեղի ունեցավ մարտի 22-24-ը,Վաշինգտոնում:

Համաժողովի բանախոսները ելույթ ունեցան «ավելի քան 15 հազար իսրայելամետ ամերիկացիների առաջ (ներառյալ ներկայիս Կոնգրեսի անդամների 2/3-ը): Բանախոսների թվում էին ԱՄՆ Կոնգրեսի 30 անդամներ, որոնցից 25-ը ստացել են 2016 նվիրատվություններ իսրայելամետ քաղաքական ակտիվ խմբերից և անհատներից: Այս 25 անդամներից յուրաքանչյուրն ստացել է միջին hաշվով 36 000 դոլար (ընդամենը 908 000 դոլար): AIPAC-ը այդ բանախոսներից յուրաքանչյուրից ստանում է բարձր մակարդակի աջակցություն Իսրայելի համար»:

Հեջերը հաղորդում է, որ AIPAC-ի համաժողովին  հրավիրված էին շուրջ 400 բանախոսներ, ներառյալ  «փոխնախագահ Ջո Բայդենը և նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը, Հիլարի Քլինթոնը, Թեդ Քրուզը և Ջոն Կասիչը»: Հեղինակի խոսքերով՝ «AIPAC-ը  212 927 դոլարի նվիրատվություն է արել Հիլարի Քլինթոնի և 203 850 դոլարի Թեդ Քրուզի համար: Մարկո Ռուբիոն ստացել է 132 552 դոլար, իսկ Լինդսի Գրահամը՝ 74 200 դոլար: Զարմանալի չէ, որ այդ բոլոր թեկնածուները խոստացել են «լիակատար աջակցություն» Իսրայելին»:


Հեղինակը «AIPAC-ի գլխավորած իսրայելական լոբբին» համարում է «թերևս ամենաուժեղ, ամենակազմակերպված և առավել արդյունավետ լոբբիստական ցանցը Վաշինգտոնում: 2015-2016 թթ. ընտրական փուլում իսրայելամետ ցանցն արդեն հատկացրել է 4 միլիոն դոլարից ավելի նվիրատվություններ: Ամենամեծ գումարը (259 688 դոլար) գնացել է Նյու Յորքի սենատոր Չարլզ Շումերին»:

Հեջերը բացատրում է, որ «AIPAC-ը ինքնին չի կատարում քաղաքական նվիրատվություններ և, ըստ էության, դա օրենքով արգելված է: Դրա փոխարեն նա օգտագործում է իր զգալի միջոցները (3 մլն դոլարի տարեկան լոբբիստական բյուջե)՝ Կոնգրեսի ներկայիս և ապագա անդամներին կապելու իսրայելամետ դոնորների հետ: AIPAC-ի անպարտելիության կանխատեսումը քաջալերում է քաղաքական թեկնածուներին և պաշտոնյաներին ընդունել իսրայելամետ նվիրատվությունները կամ ռիսկի դիմել՝ տեսնելով, թե ինչպես են այդ միջոցները գնում իրենց հակառակորդներին: Օրինակ՝ նախկին կոնգրեսական Փոլ Ֆինդլին և նախկին սենատոր Չարլզ Փերսին կորցրեցին իրենց աթոռները AIPAC-ի գծին հավատարիմ չմնալու պատճառով»:

Հեղինակի քննադատությունները բխում են նրա մտահոգությունից, որ «շահերի բախման երևույթը խարխլում է քաղաքացիների վստահությունը իշխանության հանդեպ: Հաշվի առնելով գումարի խիստ կարևորությունը վերընտրվելու քարոզարշավներում՝ քաղաքական նվիրատվությունները, ինչպես վերոնշյալը, ունակ են փչացնելու կամ տպավորություն ստեղծելու ազնիվ պաշտոնյաների կոռումպացման մասին»:

Հեջերը ընդունում է, որ AIPAC-ը «միայն մի մասն է ավելի լայն պատկերի, որ գերակշռում է կոնգրեսական դրամահավաքի և լոբբիստական նվիրատվությունների միջոցով», ինչպիսիք են «Պաշտպանության, դեղագործության, ԱՄՆ-ի հրաձգային ազգային ասոցիացիայի (NRA) և այլ լոբբիներ...»:

Իմ կարծիքով, լոբբիստական ընկերությունների և նրանց պատվիրատուների քննադատությունը արդարացված է այն ժամանակ, երբ նրանք խախտում են Միացյալ Նահանգների օրենքները: Այնուհանդերձ, ավելի կարևոր է ուժեղացնել սեփական լոբբիստական ջանքերը, քան նսեմացնել ուրիշների արածը: Թեև հայկական տեսանկյունից  անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել Թուրքիայի և Ադրբեջանի վարձած լոբբիստական ընկերություններին, սակայն հայերը պետք է կենտրոնանան այն բանի վրա, թե ինչպես աջակցել հանրային կապերի երկու կազմակերպություններին Վաշինգտոնում՝ Ամերիկայի հայկական համագումարին և Հայ դատի հանձնախմբին: Չնայած իրենց սահմանափակ թվով աշխատակիցներին և ռեսուրսներին՝ Ամերիկայի այս երկու հայկական խմբերը հաջողությամբ դիմակայում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից միլիոնավոր դոլարներով վարձված խոշոր լոբբիստական ընկերությունների գործունեությանը:

Բարեբախտաբար, Ամերիկայի հայկական խմբերն իրենց քաղաքական նպատակներին հետամուտ լինելու համար նման հսկայական գումարների կարիք չունեն Վաշինգտոնում, քանի որ շատ ավելի քիչ ծախսեր են անհրաժեշտ իրենց  արդար գործը ճշմարտացիորեն ներկայացնելու համար, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, որոնք ստիպված են ահռելի գումարներ ծախսել քաղաքական գործիչներին և հասարակությանը խաբելու համար…  

Հարութ Սասունյան՝
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:57
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}