Հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել. Ա. Հովհաննիսյան
Առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ հաղորդագրության համաձայն, ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել
- Հյուսիսարևելյան ուղղությամբ ևս 1 տանկ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի ուղղությամբ` 1 անօդաչու սարք. ԼՂՀ ՊԲ