Հասարակություն 12:47 06/04/2016 Հայաստան

Հայ ժողովուրդը հնարավոր ամեն ինչ պետք է անի երաշխավորելու, որ սա Ադրբեջանի վերջին հարձակումն է. Սասունյան

Անցյալ շաբաթ առավոտյան աշխարհն արթնացավ Ադրբեջանի կողմից փոքրիկ Արցախի վրա լայնածավալ հարձակման մասին տարածված լուրից:

Այս հարձակումն անակնկալ չէր… Տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վատ սովորություն է որդեգրել՝ ռազմական հարձակումներ ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ միջազգային խաղաղ բանակցությունների կամ գագաթնաժողովների անցկացման օրերին:

Այս երկարատև հակամարտության նույնիսկ կողմնակի դիտորդը կարող էր կռահել, որ Ադրբեջանը նորից հարձակում կձեռնարկի անցյալ շաբաթավերջին նախագահ Օբամայի կողմից կազմակերպված Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցում էին 50 պետությունների ղեկավարներ, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Որոշ դիտորդներ զարմացել էին ադրբեջանական լայնածավալ հարձակումից՝ տանկերի, ուղղաթիռների, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ: Իրականում, այս հարձակման տարողությունը չպետք է անակնկալ լիներ, հաշվի առնելով վերջին տարիներին Ադրբեջանի կողմից ավելի առաջադեմ զենքերով հարձակումների զարգացումը: Խաղաղ բանակցությունների կամ միջազգային համաժողովների ժամանակ ռազմական հարձակումներ սկսելու Ալիևի չարամիտ սովորությունն արտացոլում է նրա համառ ջանքերը՝ Արցախյան հակամարտությունն ամեն գնով օրակարգում պահելու համար:

Անկասկած, գնալով աճում է Ալիևի հիասթափությունը իր անզորությունից, որ չի կարող պարտադրել հայերին զիջելու Արցախի տարածքները՝ չնայած Ադրբեջանի կողմից միլիարդավոր դոլարների ժամանակակից զենք ձեռք բերելուն: Ալիևը նաև հուսահատված է, որ չի կարողացել իր երկրի հսկայական նավթային ու գազային պաշարներն օգտագործել որպես լծակ՝ աշխարհի ղեկավարների վրա ճնշում գործադրելու, որպեսզի ստանա նրանց աջակցությունը Արցախյան հակամարտության մեջ: Որպես հետևանք, Բաքվի բռնակալը մսխել է իր երկրի հսկայական հարստությունը օտարերկրյա պաշտոնյաներին կաշառելու և թանկարժեք, բայց անարդյունավետ զենքեր գնելու համար:

Բացի այդ, որպես Ադրբեջանի նախագահական գերդաստանի հայր և որդի, Ալիևները ավելի քան 20 տարի շարունակ սպառնում էին հարձակվել և «ազատագրել Ղարաբաղի գրավյալ տարածքները»: Քանի որ նրանց դատարկ խոստումները երկար ժամանակ չէին իրականանում, շատ քիչ ադրբեջանցիներ էին լրջորեն ընդունում իրենց նախագահի հոխորտանքները: Հետևաբար, Ալիևը ճարահատյալ, պետք է բոլոր հնարավոր միջոցների դիմեր, անկախ դրանց անխոհեմությունից, որպեսզի փրկեր իր դեմքը երկրի ներսում և դրսում...

Կարևոր է հասկանալ Ալիևի ագրեսիվ վարքագծի ժամանակի ընտրությունն ու շարժառիթը, որպեսզի այլ երկրներ չմեղադրվեն այդ հարձակումները հրահրելու համար՝ ուշադրությունը շեղելով միակ մեղավոր կողմից՝ Ադրբեջանից... Սակայն կան այլ երկրներ, որոնք ունեն իրենց մեղքի բաժինը. դրանցից առաջինը Էրդողանի Թուրքիան է՝ Ադրբեջանի ռազմական արկածախնդրություններին իր անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ) նույնպես մեղավոր են՝ ադրբեջանական նախորդ հարձակումների ժամանակ լուռ մնալու և ամեն անգամ, Հայաստանի ու Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ երկու կողմերին էլ մեղադրելու համար: Միջազգային հանրությունն իր ամոթալի լռությամբ և երկդիմի բառախաղերով հերթական անգամ զոհին ու դահիճին հավասարեցնելով, քաջալերում է ռազմատենչ Ալիևին...

Վերջին հարձակման ժամանակ արձանագրված հատկապես մի զարհուրելի դրվագ հաստատեց բոլոր նրանց մտահոգությունը, որոնք տարիներ շարունակ զգուշացնում էին արցախահայությանը սպառնացող ցեղասպանության մասին: Շաբաթավերջին, երբ ադրբեջանցի զինվորները ժամանակավորապես վերցրել էին Արցախի հենց սահմանին գտնվող Թալիշ գյուղը, նրանք ոչ միայն գնդակահարել էին տարեց հայ զույգին, այլև բարբարոսաբար կտրել նրանց ականջները որպես հուշանվեր... Ըստ միջազգային օրենքի՝ նման վայրագությունն առնվազն պատերազմի հանցագործություն է: Պարզապես պատկերացրեք, թե այս դաժան ադրբեջանցի զինվորները ինչ կանեին հայ ազգաբնակչության հետ, եթե նվաճեին ամբողջ Արցախը. հսկայածավալ արյունահեղություն կլիներ՝ երկրորդ Հայոց ցեղասպանություն...

Ադրբեջանական այս վերջին խոշոր հարձակոմից հետո պետք է երեք խիստ հետևություն անել.
1)  Արցախի հայերը երբեք չեն կարող ապրել Ադրբեջանի բռնապետական տիրապետության տակ, անկախ նրանից, թե Իլհամ Ալիևը քանի անգամ կսպառնա կամ կհարձակվի:

2) Հայերը պետք է ոչ միայն արժանի հակահարված տան ադրբեջանական ուժերին, այլև այնպիսի վիթխարի վնաս հասցնեն, որ Ալիևի մտքով այլևս չանցնի մեկ այլ հարձակում կատարել: Արցախը պաշտպանելու համար արդեն հազարավոր կամավորներ են մեկնել ամբողջ Հայաստանից: Ադրբեջանը քաջատեղյակ է, որ իր միլիարդավոր դոլարների նավթահանքերն ու խողովակաշարերը հեշտությամբ կարող են հասանելի լինել Հայաստանի հեռահար հրթիռների համար…

3) Ժամանակն է Արցախը հայտարարել Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս: Ապրիլի 4-ին Երևանում նախագահ Սարգսյանը հայտնեց օտարերկրյա դեսպաններին, որ ռազմական գործողությունների շարունակման և սրման դեպքում Հայաստանը «կճանաչի Ղարաբաղի անկախությունը»:

Արցախի խիզախ ժողովրդին անհրաժեշտ է մեր բոլորի բարոյական, քաղաքական և նյութական աջակցությունը: Գլենդելի «Հայաստան Արցախ հիմնադրամը» երախտագիտությամբ ընդունում է ձեր նվիրատվությունները, որպեսզի հնարավոր լինի առաքել միլիոնավոր դոլարների խիստ անհրաժեշտ դեղորայք և այլ բժշկական միջոցներ, որոնք արդեն հավաքվել են Հիմնադրամի կողմից: Խնդրում եմ ուղարկել ձեր նվիրատվությունները հետևյալ հասցեով. Armenia Artsakh Fund, 1101 N. Pacific Ave., #204, Glendale, CA 91202: Էլեկտրոնային փոստ. [email protected], հեռ. 818-241-8900:

Հարութ Սասունյան` 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}