Քաղաքական 10:00 13/04/2016 Աշխարհում

Հրեա առաջադեմ մտավորականը դատապարտում է Իսրայելի մահացու զենքի վաճառքը Ադրբեջանին. Սասունյան

Անցյալ շաբաթ Արցախի դեմ լայնածավալ հարձակման ժամանակ ադրբեջանցի զինվորականները սպանեցին և վիրավորեցին տասնյակ հայ զինվորների և խաղաղ բնակիչների՝ օգտագործելով Իսրայելից և Ռուսաստանից ձեռքբերված միլիարդավոր դոլարների արդիական զենքեր:

Հայաստանի կառավարությունը և աշխարհասփյուռ հայությունը մեղադրեցին թե Իսրայելին, թե Ռուսաստանին, որոնք պատասխանատվություն են կրում վերջին ադրբեջանական հարձակումից զոհված անմեղ հայերի արյան համար:

Պրոֆ. Իսրայել Չարնին, իբրև արդարամիտ հրեա և մարդու իրավունքների ջատագով, չէր կարող լուռ մնալ, իմանալով, որ իր երկիրը՝ Իսրայելը, դերակատարություն է ունեցել հայերի արյունահեղության մեջ: Որպես Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտ. Չարնին խիստ քննադատական հոդված է ուղարկել իսրայելական «Հաարեց» (Haaretz) թերթին, հետևյալ գրգռիչ վերնագրով. «Արդյոք Իսրայելը անօդաչու թռչող սարք կվաճառե՞ր Հիտլերին»: Ահա թե նա ինչ է գրում.

«Եթե նացիստները բնավ սպանած չլինեին հրեաներին, այլ «միայն», ենթադրենք ատելի սլավոնացիներին, գնչուներին և Եհովայի վկաներին, և եթե մեր սիրելի Իսրայելի պետությունը այն ժամանակ գոյություն ունենար, արդյոք դուք կհամաձայնեի՞ք, որ մենք զենք վաճառեինք նացիստներին: 

«Հաղորդում են, որ Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք է վաճառել, ներառյալ այնպիսի կառավարությունների, որոնք սպանում են կամ սպառնում են հարձակվել տուժած ժողովուրդների վրա: Անցյալ շաբաթ լուր ստացվեց, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը, մեր հսկայածավալ զենքի գնորդ Ադրբեջանի կողմից վեց հայերի մահվան պատճառ է դարձել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Ես ամաչում եմ:

«Հայերը 100 տարի առաջ տեղի ունեցած այն մեծ ցեղասպանության զոհերն են, որը  նույնիսկ որոշ իսրայելցի մտավորականներ անվանել են «Հայկական Շոա», այդ թվում՝ Բար-Իլանի համալսարանից: Նրանց ազգային և մշակութային մտահոգության մեծ մասը շարունակում է կենտրոնացած մնալ այդ ցեղասպանության հիշողության վրա (մեզ՝ հրեաներիս, ծանոթ է, այնպես չէ՞): Տարիներ ի վեր, մենք՝ իսրայելցիներս, լեյբորիստական կամ «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ, վիրավորել և ցավ ենք պատճառել հայ ժողովրդին՝ մերժելով պաշտոնապես ճանաչել նրանց ցեղասպանությունը: Արդյոք մենք ինքներս կհանդուրժեի՞նք այլ կառավարության, ենթադրենք Միացյալ Նահանգներին կամ Անգլիային, որոնք մերժեին ճանաչել Հոլոքոստը՝ հանցավոր կառավարության հետ իրենց  ունեցած իրապաշտական քաղաքական շահերից ելնելով:  

«Մի բարձրաստիճան հայ պաշտոնյա մեզանից մի քանիսին գրել է Իսրայել՝ իր խոր ցավն ու վրդովմունքն արտահայտելով ոչ միայն Հայոց ցեղասպանության մեր վախկոտ ու շահամոլական ժխտումների, այլ նաև՝ Ադրբեջանի հետ մեր սերտ ռազմական դաշինքի համար: Ես հիշում եմ, թե ինչպես է հնում Նաթան մարգարեն զայրացել Դավիթ թագավորի վրա՝ չնայած անձնական ոճիրի համար. Բավարար չէր, որ դու սպանեցիր նրան, այլ նաև շա՞հ ապահովեցիր այդ ստոր արարքից: Ադրբեջանցիները թուրքական ժողովուրդ են, որոնք հավատարիմ են Թուրքիայի արտառոց և ֆաշիստական ավանդույթին՝ խեղաթյուրելու պատմությունը և ժխտելու Հայոց ցեղասպանությունը:   

«Ընդհանրապես, մենք՝ իսրայելցիներս, ինչքա՞ն ենք ցանկանում ամրապնդել մեր տնտեսությունը շահութաբեր զենք վաճառելով: Իհարկե, աշխարհում «բոլորն» են դրանով զբաղված, բայց արդյոք մենք ևս պե՞տք է հետևենք նրանց օրինակին: Արդյոք մենք հրաժարվե՞լ ենք Իսրայելի կերպարից/երազանքից՝ որպես այս մոլորակի ժողովուրդների բարոյական առաջնորդի: Արդյո՞ք սա ձանձրալի, միամիտ և երեխայական գաղափար է այս խելահեղ ավերիչ և ինքնաոչնչացվող աշխարհում:

«Այլընտրանքային հայեցակարգ կարող է լինել, որ նախևառաջ Իսրայելի պաշտպանության համար մեր զենքերը կարող ենք նաև վաճառել միայն ճնշված ժողովուրդներին, որոնց զանգվածային ոչնչացման վտանգ է սպառնում, և/կամ դաշնակիցներին, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, որը հիմնականում հանձնառու է տարածել ժողովրդավարական արժեքներ և խաղաղություն: Իհարկե, մենք դեռ կարող ենք որոշ սխալներ թույլ տալ, բայց գոնե մեր խիղճը ավելի մաքուր կլինի, որ զենք չենք ուղարկել «նացիստներին»:

«Ես իմ հայ գործընկերներին և բարեկամներին միայն կարող եմ ասել՝ ես որպես հրեա և իսրայելցի, սարսափած եմ և զայրացած»:

Պրոֆ. Չարնիի կոշտ խոսքերը լիովին արդարացված են, քանի որ թե իսրայելցի, թե ռուս պաշտոնյաներն անամոթաբար խոստացել են շարունակել հավելյալ զենք վաճառել Ադրբեջանին...

Դոկտոր Չարնին երբեք չի խուսափել իր քննադատական տեսակետները արտահայտնել Իսրայելի անբարո քաղաքականության մասին հայկական հարցերի վերաբերյալ: 2001 թ. իր ջախջախիչ նամակում նա ասել է Իսրայելի արտգործնախարար Շիմոն Պերեսին. «Դուք անցել եք բարոյական այն սահմանը, որը չպետք է իրեն թույլ տա ոչ մի հրեա... Իբրև հրեա և իսրայելցի, ես ամաչում եմ, որ այժմ Հայոց ցեղասպանության փաստացի հերքման մեջ Դուք այնքան հեռու եք գնացել, որը նման է Հոլոքոստի ժխտմանը»:

Պրոֆ. Չարնին պետք է բարձր գնահատականի արժանանա իր խիզախ և արդարամիտ դիրքորոշման համար՝ հանդիմանելով իր սեփական երկրի անզգա առաջնորդներին...

Հարութ Սասունյան`
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիման ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Այդ ամենը սուտ է, մենք դա արել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում եմ, խնդրում եմ այս ամենը չքաղաքականացնել»,- ասում է Ասատուր Չոբանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
13:57 27/04/2024

Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}