The Washington Post-ը Արցախի մասին. Կովկասյան Շվեյցարիա
Washington Post պարբերականը հրապարակել է լրագրող Դևիդ Իգնատիուսի հոդվածը Լեռնային Ղարաբաղի մասին, որում սյունակագիրը նաև մեկնաբանություններ է վերցրել ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանից:
Իգնատիուսը նկատում է, որ «սառեցված հակամարտությունը» բորբոքվել է ապրիլի 2-ին, երբ ադրբեջանական զինուժը գրոհ է սկսել ողջ ճակատի երկայնքով:
«Ղարաբաղյան հակամարտությունն աշխարհի ամենաքիչ քննարկված, բայց ամենաբարդ հակամարտություններից է: Ադրբեջանը պահանջում է, որ այդ հողն իրեն վերադարձնեն, իսկ արցախցիներն էլ ասում են՝ որևէ տեղ չունեն գնալու: Ես այցելեցի Ղարաբաղ մի քանի այլ արտասահմանյան լրագրողների հետ: Այդ կարճ ուղևորության ընթացքում այդ տարածքն ինձ համար կարծես Շվեյցարիա լիներ Կովկասում՝ ոչ միայն լեռներով, այլև փոքր փողոցներով, լեռնագոգ ֆերմաներով և խիստ անկախ մարդկանցով»,- գրում է հեղինակը:
Վերջինս հիշեցնում է, որ ադրբեջանական բանակը սպառազինվում է ռուսական զենքերով, որոնց քանակությունը վերջին տարիներին ավելացել է: Խոսելով քառօրյա պատերազմում ադրբեջանական բանակի գործողությունների մասին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը նշել է. «Մարտավարական տեսանկյունից նրանք միգուցե ինչ-որ հաջողություններ են արձանագրել, սակայն ես կասեի, որ, հաշվի առնելով նրանց կիրառած բոլոր ուժերը, սա ավելի շուտ պարտություն էր նրանց համար»:
Լրագրողի խոսքով, ՊԲ հրամանատարը միաժամանակ հաստատում է, որ հայկական ուժերն ի վիճակի են պաշտպանել Ղարաբաղն առանց որևէ օգնության, այդ թվում՝ ռուսական:
«Քառօրյա պատերազմի արդյունքները ցույց են տալիս, որ մեր մարտական պատրաստության տակ գտնվող զենքերը բավարար են ցանկացած հակառավորդից պաշտպանվելու համար: Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն հետ կմղենք նրանց, այլև ինքներս առաջ կշարժվենք»,- նշել է Լևոն Մնացականյանը:
Ամփոփելով Արցախին անդրադարձը՝ Դևիդ Իգնատիուսը գրում է, որ «օդանավակայանի ճանապարհին այցելուները կարող են տեսնել ազգային հուշարձանը, որը տատիկի և պապիկի քարե արձան է, ում մարմինները, ենթադրաբար, հենց այդ բլուրի մեջ են: Հուշարձանի պաշտոնական անունն է «Մենք ենք մեր սարերը»: Ուղերձն ակնհայտ է` մենք չենք շարժվելու: Այս ամենից կարելի է ենթադրել, որ կունենանք երկատաև և անզիջում մի հակամարտություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր