Հասարակություն 15:07 29/04/2016 Հայաստան

«Ես էլ եմ քեզ նման». Բացվեց Երևանի թիվ 92 մանկապարտեզի ներառական հատվածը

«Մուտքը միայն ժպիտով», «Ես էլ եմ քեզ նման»: Կարդում ենք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզի պատերին, դռներին, որն արդեն ունի նաև ներառական հատված:

«Հայաստանում այս պահին կա շուրջ 8000 հաշմանադամություն ունեցող երեխա: Շատ կարևոր է, թե ինչպիսի միջավայրում են մեծանում այդ երեխաները: Իսկ երեխայի միջավայրը սկսվում է ընտանիքից և համայնքից: Այս մանկապարտեզը կարևորագույն մոդելներից է»,-մանկապարտեզի ներառական հատվածի բացման արարողության ժամանակ ասաց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Տիգրան Թովմասյանը:

Նրա խոսքով, այս օրինակով հնարավոր է ցույց տալ, թե ինչպես կարելի է վաղ տարիքում սնուցման, առողջապահության, կրթության միջոցով երեխաների մոտ զարգացնել բազմակողմանի հմտություններ:

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքով, իրենց հիմնական նպատակն է, որպեսզի մանկապարտեզները չկոչվեն ներառական կամ ոչ ներառական:

«Մանկապարտեզը պետք է կոչվի մանկապարտեզ և ամեն երեխա պետք է մանկապարտեզ այցելելու  իրավունք, հնարավորություն ունենա: Մեր ամբողջ նպատակն է, որպեսզի ստեղծելով օրինակելի մի կառույց, կարողանանք քայլ առ քայլ ստեղծել համապատասխան հնարավորություններ Երևանի բոլոր համայնքներում և մարզերում»,- ասաց նա:

Ա.Բաբլոյանի խոսքով, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ երեխաների առնվազն 10 տոկոսի մոտ նկատվում են տարբեր աստիճանի զարգացման հապաղումներ և խանգարումներ, որոնք ընդգրկում են շարժողական, հաղորդակցման, լսողական, տեսողական, մտավոր և այլ ոլորտներ:

Բաբլոյանն ասաց, որ նման երեխաների ինտեգրումը հասարակությանն անհնար է առանց վաղ միջամտության, վերականգնողական համալիր միջոցառումների և համապատասխան նախադպրոցական ու դպրոցական կրթական ծրագրերի իրականացման: Նաև նշեց, որ զարգացման հապաղումներով երեխաների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության, վերականգնողական ծառայությունների մատչելիության նպատակով 2012 թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 9 մանկական պոլիկլինիկայում ստեղծվել է վերականգնողական ծառայություն, որը հնարավորություն է տալիս առաջնային բժշկական օղակում ապահովել երեխաների վերականգնողական բուժումը:

«Երկրորդ փուլն արդեն այս մանկապարտեզն է, քանի որ երեխայի վաղ միջամտությունն անհնարին է պատկերացնել առանց կրթական միջամտության»,- ասաց նա՝ հավելելով, որ շենքային պայմանները հարմարեցված են հատուկ կարիքներով երեխաների համար:

Արա Բաբլոյանը կարևորում է, որ ամեն երեխա կարողանա օգտվել իրեն տրված իրավունքից:

Ա. Բաբլոյանի նախաձեռնած ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մանկապարտեզի ներառական հատվածի բացման արարողությանը ներկա էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորեց, որ վարչական շրջաններում նման մանկապարտեզներ գործեն. «Համոզված եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, մենք պատրաստակամություն ենք հայտնում լինել ծրագրի կողքին, աջակցել»:

Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով, կարևոր է, որպեսզի տարբեր աստիճանի զարգացման հապաղումներ և խանգարումներ ունեցող երեխաները շփվեն այլ երեխաների հետ, մասնակցեն տարբեր միջոցառումների՝ վաղը լիարժեք քաղաքացի լինելու համար: Նա նշեց, որ այսօր իրականացվող քաղաքականության հիմնական նպատակն է կանխարգելումը. «Պետք է ունենալ բազմաթիվ կենտրոններ, կանխարգելիչ միջոցառումների համալիր, որպեսզի մեր որդեգրած քաղաքականությունն իրականություն դարձնենք»:

Նախարարը վստահ է, որ այս ծրագիրը կլինի շարունակական, քանի որ նման մանկապարտեզները, կենտրոնները կարևոր են յուրաքանչյուր ընտանիքի համար:

Ծրագրի գլխավոր հովանավորն է «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանն ասաց. «Հիմնադրամի համար չափազանց կարևոր է տեսնել մեր հիմնական և առաջնային ծրագրերի հաջողությունը: Մեզ համար կարևորն այն է, որ տեսնում ենք բոլոր երեխաներին միասին խաղալուց: Այսինքն՝ չկան սահմանները, ինչն ամենակարևորն է»:

Նրա կարծիքով, այս ծրագիրը մասնավոր հատված-պետություն համագործակցության լավագույն օրինակն է.
«Ծրագիրը մեկնարկել է դեռ 2012-2013 թվականներին, երբ քննարկում էր գաղափար ստեղծել մի կոմպլեքս մոտեցում՝ մտավոր, ֆիզիկական խանգարում ունեցող երեխաներին նորմալ միջավայրում առավել լավ ինտեգրելու համար: Առաջին փուլում թիվ 9 մանկական պոլիկլինիկայում ստեղծվել է վերականգնողական ծառայություն, որպես երկրորդ քայլ նախաձեռնվեց մանկապարտեզի համապատասխանեցումը  վերականգնողական, ուսուցողական ստանդարտներին: Սա պիլոտային ծրագիր է, հույս ունեմ մնացած համայնքներն էլ կփորձեն օրինակ վերցնել, նախաձեռնությամբ հանդես գալ: Մենք էլ, կախված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորումից, արդեն ենթադրում է, որ, բնականաբար, կկանգնենք նման ծրագրերի իրականացման կողքին»:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզի շեքի մոտ 1100 քմ անխիթար վիճակում տարածքը հիմնովին վերակառուցվել և վերանորոգվել է՝ աստիճանավանդակների հարմարեցում, թեքահարթակների կառուցում, վերականգնողական միջամտությունների համար առանձնացված սենյակներ, վերականգնողական հատուկ սարքավորումներով, կահույքով, խաղերով ապահովում, համապատասխան մասնագետների ներգրավում և կրթում: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 150 միլիոն դրամ:

Մանկապարտեզում գործում է 3 նախաներառական խումբ, ուր հաճախում է զարգացման ծանր հապաղումներով 23 երեխա: Ներառական 6 խումբ հաճախում է 18 երեխա: Զարգացման թեթև հապաղումներ ունեցող երեխաները ներառվել են ներառական խմբերում՝ ունենալով աջակցություն հատուկ մանկավարժների, լոգոպեդի, հոգեբանի կողմից: Զարգացման առավել ծանր հապաղումներ ունեցող երեխաները, որոնք տվյալ պահին չեն կարող ներառվել այդ խմբերում, հաճախում են մանկապարտեզի նախաներառական խմբեր: Մանկապարտեզում աշխատում է բազմամասնագիտական թիմ՝ լոգոպեդ, հոգեբան, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ:

Մանկապարտեզի տնօրեն Կարինե Հարությունյանի խոսքով, բոլոր երեխաների առօրյան միասին է կազմակերպվում՝ զբոսանքներ, ֆիզկուլտուրա, երգ, պար, կերպարվեստ, կառուցողական պարապմունքներ, որտեղ բոլորը կարող են իրենց ուժերն ի ցույց դնել:

«Ներառումը կատարվում է սահուն՝ որևէ մեկին տրավմայի չենթարկելով»,- նշեց նա:

Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները շատ գոհ էին մանկապարտեզում ստեղծված պայմաններից, ծառայություններից: Փոքրիկ Վարուժանի մայրը Panorama.am-ին ասաց, որ նախքան մանկապարտեզ հաճախելը, երեխան չէր կարողանում խոսել, իսկ հիմա արդեն բառակապակցություններ է ասում: 3-ամյա Նոնան էլ արդեն կարողանում է 35-40 րոպե ինքնուրույն նստել, հենվել:

Մասնագետների խոսքով, զարգացման հապաղումներ ունեցող երեխաների վաղ միջամտությունն անհնար է իրականացնել առանց նախակրթական հաստատության, իսկ այս ծրագիրը կոչված է նախակրթական հաստատությունում վաղ միջամտության համալիր լիարժեք միջամտության ապահովմանը, որն այնուհետև կհեշտացնի երեխայի ներառումը միջնակարգ, ապա նաև մասնագիտական կրթական հաստատություններում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:06
Ու ոչ մի բերետավոր չկարողացավ կանխել դա․ Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրել Է. «Սրբազանը ասեց, որ մտնելու է գյուղ... ու մտավ: Ասեց` արեց: Ու ոչ մի բերետավոր չկարողացավ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ
Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել համաժողովին մասնակցող...
Աղբյուր` Panorama.am
22:30
Իրանը ենթարկվում է փաստացի քարոզչական հարձակման․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառների մասին վերջնական եզրակացությունը կտա վթարի վայրում...
Աղբյուր` Panorama.am
22:23
Ի՞նչ մասշտաբի գործողությունների է պատրաստ գնալ Իրանը, եթե պարզվի՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Այս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են....
Աղբյուր` Panorama.am
22:03
Գլխիս հարվածեցին,ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի
Լրագրող Անի Գևորգյանը զրուցել է այսօր բերման ենթարկված և ազատ արձակված Կիրանց գյուղի բնակչի հետ։ Նա պատմել է, որ կանգնած է եղել, ոստիկանների...
Աղբյուր` Panorama.am
22:01
Հայաստանը ևս 100 մլն դոլար վարկ կվերցնի
Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ...
Աղբյուր` Panorama.am
21:25
Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «2021 թ.-ի մարտ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ
Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ նախորդ շաբաթվա ընթացքում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու...
Աղբյուր` Panorama.am
20:38
Թեհրանում հարյուրավոր բնակիչներ սգո ցույց են անում
Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո ցույցի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի...
Աղբյուր` Panorama.am
20:26
ՇՄՆ-ն չի կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները, դրանք քանդվել են
«Հետքը» գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել...
Աղբյուր` Panorama.am
20:09
Բոլոր 14 քաղաքացիներն ազատ են արձակվել, նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի ԲԿ․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ծեծի է ենթարկվել Տավուշի շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը
Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից , ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Ռայիսիի
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը տեղեկացնում է․ «Մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին, Երևանի Կապույտ մզկիթի նիստերի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության...
Աղբյուր` Panorama.am
19:12
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատարի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ,...
Աղբյուր` Panorama.am
19:02
Դատապարտում ենք ԵՊՀ-ի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները․ Հայաստանի բուհերի արհմիություն
 Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միությունը (Հայաստանի բուհերի արհմիություն) իր խորը...
Աղբյուր` Panorama.am
18:44
Ի՞նչ են ուզում անել Կիրանցում, քարտեզի վրա բացատրել է Իշխան Գևորգյանը
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանը փորձել է քարտեզի վրա բացատրել, թե ինչ են ուզում անել Կիրանցում։ Նա մասնավորապես ցուցադրել է Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
18:24
ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Արման Ղազարյանի և Մհեր...
Աղբյուր` Panorama.am
18:10
Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նոր բացահայտումներ «Բերդկունք»-ում
ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Ամերիաբանկն արժանացել է միջազգային ֆինանսական հաստատությունների չորս հեղինակավոր մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում: Առևտրի խթանման ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Մրոն
Կիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։ «Վնասել են Արսեն Գրիգորյանին։ Մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Բիրտ ուժ կիրառելով ոստիկանությունը Կիրանցից 14 քաղաքացու բերման է ենթարկել Նոյեմբերյանի բաժին
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղի հարակից հատվածից կարմիր և սև բերետավորները պարեկների հետ միասին անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիներին...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կարծես ուրվականների տարածք լիներ. Բագրատ Սրբազան
«Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքն էր փոխվել, երբ մտանք գյուղ, կարծես, ուրվականների տարածք լիներ, մարդ չկար»,- Կիրանցից...
Աղբյուր` Panorama.am
16:45
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է. Ոստիկաններն ուժի կիրառմամբ, քարշ տալով տարան քաղաքացիներին
Կիրանցի մուտքի մոտ լարված իրավիճակ է։ Բազմաթիվ կարմիր բերետավորներ գետնին գցեցին մի քանի քաղաքացիների, բռնի ուժ կիրառելով, քարշ տալով տարան։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Մեր գյուղում այս պահին սուգ է. Կիրանցի բնակիչ
«Մեր գյուղում առանց մեռել, սուգ է։ Մեր գյուղում այս պահին սուգ է, սգում ենք, տանջվում ենք մեր գյուղի, մեր հողի համար»,-ասում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է
Կիրանցի մուտքի մոտ ժամեր շարունակ ԶԼՄ ներկայացուցիչները սպասում են, որ թույլ տան իրենց մուտքը  գյուղ։ Չնայած դրան, ոչ պատգամավորներին, ոչ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Բագրատ Սրբազանը հասել է Կիրանց
«Թող իմանան՝ հաստատություն ու ինստիտուտ այս երկրում չի գործում»։
Աղբյուր` Panorama.am
15:53
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն
Տավուշի մարզի Կիրանց գյուղում կադաստրի կոմիտեի կողմից իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:48
Իրանում ընտրություններ կանցկացվեն 50 օրվա ընթացքում
Իրանի նախագահի պաշտոնակատար է նշանակվել այդ երկրի  առաջին փոխնախագահ Մոհամմեդ Մոխբերը։ CNN-ի փոխանցմամբ, նա արդեն մի քանի հանդիպումներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց
15:15 20/05/2024

Ոստիկանները թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}