U2 խմբի կիթառահարը նվագել է Սիքստինյան կապելլայում
Իռլանդական հանրահայտ U2 ռոք-խմբի կիթառահար Էջը (Դևիդ Էվանսը), նվագել է Սիքստինյան կապելլայում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Երաժշտի կարճատև ելույթը կայացել է Վատիկանում անցկացված՝ քաղցկեղին վերաբերող համաժողովից հետո: Էջը կատարել է U2-ի մի քանի կոմպոզիցիա, նրան ձայնակցել են վեց իռլանդացի անչափահասներ: Հանդիսատեսի շարքում համաժողովի 200 մասնակից է եղել:
Սիքստինյան կապելլայում առաջին անգամ է ռոք երաժշտություն հնչել: Նախկինում կապելլայում, որտեղ ավանդաբար անցկացվում են Հռոմի Պապի ընտրությունները, միայն եկեղեցական ու դասական երաժշտություն էր հնչում: