Հասարակություն 09:19 04/05/2016 Հայաստան

Թուրք ժխտողականը նպաստում է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության տարածմանը. Սասունյան

Կալիֆորնիայի Օրինջ շրջանի բնակիչ և Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարի նախկին նախագահ Էրգուն Կիրլիկովալին իր ողջ կյանքի ընթացքում դոնկիխոտյան պայքար է մղել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Ի դժբախտություն իրեն՝ ինչքան շատ է նա ժխտում Ցեղասպանությունը, այնքան ավելի շատ է նպաստում դրա քարոզչությանը:

Ահա մի դրվագ Կիրլիի վերջին «հերոսական» գործողություններից, որը մեկ անգամ ևս շրջվեց իր և իր մոլագար ժխտողականության դեմ:

Ապրիլի 24-ին, երբ 60 հազար ցուցարարներ հավաքվել էին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջև, Կիրլին ևս հայտնվեց իր մի քանի ժխտողական հայրենակիցների հետ՝ փորձելով քողարկել իրենց հայրենիքի արատավորված վարկը... Բողոքի ակցիային թուրքերի ներկայությունը գրավեց տեղական լրատվամիջոցների ուշադրությունը՝ ապահովելով ավելի մեծ հրապարակայնություն Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ: 

Մասնակցելով հակահայկական բողոքին, Կիրլին իր անձնական վարկը թուրքական համայնքում բարձրացնելու նպատակով դասավորել էր, որ իր աշխատակիցներից մեկը տեսաձայնագրի KABC հեռուստակայանի հետ ունեցած իր հարցազրույցը, որի ընթացքում մեկ անգամ ևս ժխտեց Հայոց ցեղասպանությունը: Ապշեցուցիչ էր, որ հարցազրույցի ժամանակ, KABC-ի օպերատորը վիրավորական խոսքեր ասաց հայերի հասցեին, նրանց անվանելով «ավազականման հիմարներ»:

Ապրիլի 24-ի բողոքի ակցիան լուսաբանելիս KABC-ն օգտագործեց միայն մեկ նախադասություն Կիրլիի 8-րոպեանոց բարբաջանքից: Սակայն, ոչ ոք չէր իմանա օպերատորի վիրավորական խոսքերի մասին, եթե Կիրլին չտեղադրեր իր հարցազրույցի «հում» կադրերը ֆեյսբուքյան էջում՝ կրակի մեջ գցելով հակահայ օպերատորին:

Ի պատասխան հանրության կողմից հնչած բողոքների՝ KABC-ն անհապաղ հանդես եկավ հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով իր արտահաստիքային օպերատորի խոսքերի համար և հայտարարեց նրա աշխատանքի դադարեցումը: Սակայն, KABC-ն պնդում էր, որ իրենց ռեպորտաժը եղել է «անկողմնակալ ու բարեխիղճ»: Բազմաթիվ հեռուստադիտողներ համամիտ չէին դրա հետ՝ վկայակոչելով Կիրլիի ժխտողական հայացքների հեռարձակումը: Անցյալ շաբաթ, KABC-ի գլխավոր տնօրենի հետ ունեցած հեռախոսազրույցում, ես քննարկեցի թուրք ժխտողականին եթերաժամ տրամադրելու վտանգները, նաև այն դրական քայլերը, որ հեռուստակայանը կարող է նախաձեռնել՝ ուսուցանելով հեռուստադիտողներին Հայոց ցեղասպանության մասին: Վրդովված հեռուստակայանի հայանպաստ հայտարարությունից՝ Կիրլին ֆեյսբուքյան էջում տեղադրեց իր «հիասթափության» մասին, որն առաջացել էր «հայկական ճնշող խմբերի» բողոքներից հետո KABC-ի կողմից ներողություն խնդրելու և օպերատորին հեռացնելու պատճառով:

Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և Հայ երիտասարդաց դաշնակցությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ վիճարկելով ցեղասպանության տխրահռչակ ժխտողին հարթակ տրամադրելու KABC-ի որոշումը, և հանդիպում խնդրեցին հեռուստակայանի ղեկավարության հետ: Նրանք արդարացիորեն պնդեեցին, որ KABC-ն երբեք հարցազրույց չէր վերցնի որևէ նեոնացիստից Հոլոքոստի հիշատակին նվիրված միջոցառումը լուսաբանելիս:

Արդունքում, KABC-ի ղեկավարությունը համաձայնեց հանդիպել Հայ դատի հանձնախմբի, Հայ երիտասարդաց դաշնակցության և Հայ իրավաբանների միության ներկայացուցիչների հետ, և կայքից հեռացնել Կիրլիի վիրավորական խոսքերն այդ վիճահարույց ռեպորտաժի հետ միասին... Հանդիպումից հետո, KABC-TV-ի նախագահ և գլխավոր տնօրեն Շիրլի Կունին Ֆեյրը մայիսի 2-ին հանդես եկավ հետևյալ խիստ սկզբունքային հայտարարությամբ.

«ABC7-ը ցավում է տեղի ունեցածի համար և հայցում հայկական համայնքի ներողամտությունը միջադեպի պատճառած ցավի համար, հատկապես Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը: Այդ օպերատորի գործողությունները, որն այլևս չի աշխատում հեռուստակայանի համար, և այդ օրը հեռարձակված ռեպորտաժը բնավ չեն արտացոլում ABC7-ի հանձնառությունը հայ համայնքին: Թեև օպերատորի հայտարարությունը չի հեռարձակվել, սակայն մենք ցավում ենք հարցազրույցից կարճ ռեպորտաժ ներառելու համար, ուր ժխտվում են Ցեղասպանության գոյության պատմական հիմքերը, ինչն այսօր հակասում է պատմաբանների ճնշող մեծամասնության տեսակետին, որոնք այն իրոք անվանում են Ցեղասպանություն, իսկ 1.5 միլիոն հայերի մահը դիտարկում են որպես մի ամբողջ ժողովրդի կանխամտածված ու համակարգված բնաջնջում: Ջանքեր ենք գործադրում Ամերիկայի հայ դատի հանձնախմբի, Հայ երիտասարդաց դաշնակցության, Հայ իրավաբանների միության և այլոց հետ համագործակցելով հնարավորություններ ստեղծել հանրային երկխոսության, ներքին կրթության համար, ինչպես նաև հայ համայնքի մասին, այնպես էլ նրա համար բովանդակալից պատմությունների և Ցեղասպանության ճանաչմանն ու կրթությանն ուղղված նրանց ջանքերի համար: Մենք լի ենք այս նախաձեռնություններում առաջ գնալու վճռականությամբ, և շնորհակալ ենք Ամերիկայի հայ դատի հանձնախմբին ու իր գործընկեր կազմակերպություններին՝ այս երկխոսության նախաձեռնության և լսելու պատրաստակամություն համար»:

KABC հեռուստակայանը պետք է գովասանքի արժանանա այսօրինակ հուսադրող հայտարարությամբ հանդես գալու համար՝ ներողություն խնդրելով հայ համայնքից հասցված վիրավորանքի համար, հրաժարվելով մոլեռանդ օպերատորի ծառայություններից, ներողություն խնդրելով ցեղասպանությունը ժխտող անձից հարցազրույց վերցնելու համար, վերահաստատելով Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը, և խոստանալով համագործակցել համայնքային կազմակերպությունների հետ հանրությանը ուսուցանելով այս կարևոր հարցի վերաբերյալ: Այս կառուցողական քայլերից ոչ մեկը հնարավոր չէր լինի իրագործել, եթե չլինեին Կիրլիի ժխտողական համառ ջանքերը... 

Հարութ Սասունյան՝
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Բագրատ Սրբազան. Պատրաստ եմ ստանձնել ցանկացած պատասխանատվություն
Անցած օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը երկու անգամ հանդիպել  է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ «Վերջինս,...
Աղբյուր` Panorama.am
20:29
Բագրատ Սրբազանը ներկայացրեց՝ ինչպիսին պետք է լինի անցումային կառավարությունը
«Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ.Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մենք հռչակել ենք չակնկալիքների պայքար, այսինքը շարժման արդյունքում չունենալ ոչ մի նյութական ակնկալիք, երբ մենք այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
«Անցնող վեց՝ և մասնավորապես չորս տարիները «նշանավորվել» են Արցախի կորստով, հազարավոր զոհերով, վիրավորներով, անհայտության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ սրբազան
«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստկանական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Գարեգին Երկրորդն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխգործակցությանը
Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
19:31
Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է. Գառնիկ Դանիելյանը՝ քաղբանտարկյալներին
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վ. Մելիքյան. Սահմանզատման նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական
«Ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասաց Դիվանգետների համահայկական խորհրդի անդամ Վահան Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
«Մեր տեղեկություններով մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ երեկ քաշքշման է ենթարկվել, սա մեր ամոթն է ուղղակի»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելիության վրա. Արամ Նիկոլյան
«Ես համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։ Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելության վրա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
«Վեհափառ Հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ, խոսում եմ, բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը,...
Աղբյուր` Panorama.am
18:01
Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում
Մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թովմաս ուրարակիր Առաքելյան. Այս շարժման մեջ շատ կարևոր է համբերությունը
«Երիտասարդները վաղուց միացած է, մենք վստահությամբ, հավատարմության շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության, ընդդեմ ստի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։...
Աղբյուր` Panorama.am
17:35
Սա ճշմարտության շարժում է, մենք պայքարում ենք ստի դեմ. Արման Նուռ
«Մենք ունենք շատ տաղանդավոր մարդիկ, բայց նրանք մտահոգ չեն երկրի այս վիճակով, այն մեղադրելու չէ։ Մտահոգ չեն և վերջ, այսպիսով՝ մտավոր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Մատենադարանից` երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք. ՈւՂԻՂ
Մատենադարանի մոտից սկսում է երիտասարդների երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 18:30 նախատեսվում է մեծ հանրահավաք: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Ավտոերթ Արթիկում՝ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, այսօր ավտոերթ է կազմակերպվել  Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և հարակից...
Աղբյուր` Panorama.am
16:52
Պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի բնակիչների համար
2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի այն բնակիչների ամսական վճարումների համար, որոնք դեռ չեն ստացել...
Աղբյուր` Panorama.am
16:42
Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը գրում է. «Հայաստանի արտահանման 75%-ը ոսկի և ադամանդ է: Մեր տնտեսությունը ...
Աղբյուր` Panorama.am
16:08
ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքի մարզից
ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման...
Աղբյուր` Panorama.am
14:55
Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են առաջիկա օրերի եղանակի տեսությունը. «Երևան...
Աղբյուր` Panorama.am
14:45
Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, եթե վարչապետի հավակնությունը լուրջ է, ինչը կարծում եմ...
Աղբյուր` Panorama.am
14:39
Ուկրաինական ԶՈւ հրթիռակոծության հետևանքով փլուզվել է Բելգորոդի 10 հարկանի շենքի մի հատվածը
Բելգորոդի բարձրահարկ շենքում, որը տուժել է ուկրաինական ԶՈւ հրթիռակոծությունից, փլուզվել է ձեղնահարկի վերջին հատակն ու տանիքը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բոլորին այսօր 18:30-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ կարևոր ուղերձների. Բագրատ Սրբազան
«Բոլորին այսօր 18:30-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ կարևոր հանրահավաքի, կարևոր ուղերձների»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ...
Աղբյուր` Panorama.am
14:15
Ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը մասնակցել է Պատարագի
Երեկ ոստիկանների բռնի գործողությունների հետևանքով հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյան այսօր  Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր...
Աղբյուր` Panorama.am
13:18
Ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է դանակահարությամբ ծեծկռտուքի
Մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում իր խոսքն ուղղեց հասարակությանը
Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին իր խոսքն ուղղեց հասարակությանը: Նա հայտնեց, որ...
Աղբյուր` Panorama.am
11:51
Լույս աշխարհ է եկել ՀՀ պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
«Լույս աշխարհ է եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն...
Աղբյուր` Panorama.am
11:29
Կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ Մենք...
Աղբյուր` Panorama.am
11:17
Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան
«Շատ կարևոր եմ համարում, որ հասարակության արթնացման գործընթացը սկսել և շարունակվում է»,-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք
17:29 12/05/2024

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}