Նախիջևանի ուղղությամբ նկատելի են հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներ. Նահապետյան
Նախիջևանի ուղղությամբ նկատելի են հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներ, բայց իրավիճակը վերահսկելի է: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ նկատելով, որ նման հարցեր են քննարկել ԱԺ-ում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպման ժամանակ:
«Պաշտպանությաննախարարության ղեկավարությունը, զինված ուժերի գլխավոր շտաբը տիրապետում են իրավիճակին: Մեր զորախմբերը ամբողջապես պատրաստ են դիմագրավել ցանկացած հարձակում», -հավելեց պատգամավորը՝ նկատելով, որ Հայաստանի զինված ուժերի մարտունակությունը բարձր է:
Հարցին, թե ինչու է այդ հատվածում հակառակորդը կուտակել զինտեխնիկան, Նահապետյանը պատասխանեց, որ բոլոր ուղղություններով հայկական կողմը պետք է պատրաստ լինի:
«Մեր հետախուզությունն իրականացնում է ռազմական պլանավորում, բոլոր այդ տվյալները հավաքագրվում են, վերլուծվում են, ու դրա հիման վրա կայացվում են որոշումներ», -նշեց Նահապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ կարող օր կամ ժամ ասել, թե երբ ռուսական կողմը կտրամադրի սպառազինությունը. Պատգամավոր
- Պաշտոնանկ արված ՊՆ և ԶՈւ նախկին պաշտոնյաները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի. Սեյրան Օհանյան
- ԱԺ-ում Սեյրան Օհանյանի հետ փակ հանդիպում է ընթանում
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան